Ելք դեպի լույս 122
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 35-39-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 35-րդ այան:
وان خفتم شقاق بينهمافابعثواحكما من اهله وحكما من اهلها ان يريد
اصلاحا يوفق الله بينهما ان الله كان عليما خبيرا /
<Երբ կվախենաք, որ այր ու կնոջ միջև պառակտում տեղի կունենա, յուրաքանչյուր կողմից մեկ իրավարար կանչեք և եթե տղամարդն ու կինը կորոշեն սիրով իրար հետ ապրել, Աստված խաղաղություն կհաստատի նրանց միջև: Վասնզի իր գիտությունից ոչինչ չի խուսափի>:
Այս այան խոսում է ընտանեկան դատարանի մասին, ասելով որ եթե տղամարդու և կնոջ միջև տեղի ունենա անհաշտություն, նրանք պետք է քայլ կատարեն, և թույլ չտան որպեսզի ամուսնալուծությունը անմիջապես տեղի ունենա: Նրանք պետք է մի դատավոր կանչեն, որպեսզի վերջինիս օգնությամբ իրենց խնդիրները լուծեն: Այս ձևը, որ իսլամի կողմից է առաջարկվել, շատ կարևոր է: Նախ այն պատճառով, որ ընտանիքի խնդիրները մնում են հենց նրա ներսում և ընտանիքը ավելի ամուր է լինում, քանի որ բոլորը չեն տեղեկանում կնոջ և տղամարդու միջև առկա անհարթությունների մասին: Դրանից բացի, երբ միջնորդներ են լինում տղամարդու և կնոջ միջև, նրանք ավելի խաղաղ պայմաններում են քննարկում հարցերը և գործը չի հասնում դատարան: Երրորդ հերթին, նման հանդիպումների ժամանակ խնդիրը մեկին դատապարտելը չէ, այլ ելք գտնելը, ինչը օգնում է կողմերին ընդհանուր հայտարարի գալ:
Այս այայից սովորում ենք.
1. Հասարակությունը և բարեկամները պատասխանատու են իրենց ընտանիքների խնդիրների նկատմամբ:
2. Չպետք է թույլ տալ, որ ընտանեկան հարցերը խորանան: Դրանք պետք է լուծել մինչ այդ:
3. Յուրաքանչյուր տղամարդ և կին պետք է ունենա իր դատավորը, որպեսզի պաշտպանի իրեն:
4. Եթե գործերում լինի փոխըմբռնում երկու կողմից, աստվածային կամքն էլ նրանց կօժանդակի:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 36-րդ այան.
واعبدوالله و لاتشركوابه شيئا و بالوالدين احسانا وبذي القربي
واليتامي والمساكين والجار ذي القربي والجار الجنب و الصاحب بالجنب و
ابن السبيل و ماملكت ايمانكم ان الله لايحب من كان مختالا فخورا
<Պաշտեցեք Աստծուն: Իրեն հավասար ոչ ոք չկա: Բարություն արեք ձեր ծնողներին /ձեր ազգականներին/, որբերին, աղքատներին, ձեր արյունակիցներին, օտարականներին, ձեր զինակից ընկերներին, ճամփորդներին և գերիներին: Ամենակարողը ատում է գոռոզ և հպարտ մարդկանց>:
Այս այան խոսում է հասարակության նկատմամբ հավատացյալ մարդու պարտականությունների մասին: Որպեսզի պարզվի, որ մարդը պատասխանատու չէ միայն իր կողակցի և երեխաների նկատմամբ: Բացի Աստծուն պաշտելուց, նա պետք է իր ծնողների, բարեկամների, հարևանների, ընկերների և դժբախտ մարդկանց նկատմամբ պատասխանատու և ուշադիր լինի: Քանի որ որոշ աղջիկներ ու տղաներ, ամուսնությունից անմիջապես հետո հեռանում են իրենց ծնողներից ու բարեկամներից, այստեղ խոսվում է այն մասին, որ մարդու ամենակարևոր պարտականություններից մեկը գթությունն է ուրիշների նկատմամբ: Եվ այստեղ իհարկե, գթությունը ոչ միայն գումարով է, այլ նաև բարությամբ: Այսինքն` եթե մարդը գթություն է ցուցաբերում իր ծնողների, հարազատների, բարեկամների նկատմամբ, համարվում է բարեգործ: Իսկ նրանք որ հրաժարվում են այս ամենից, համարվում են գոռոզամիտ մարդիկ:
Այս այայից սովորում ենք.
1. Պետք է պաշտել Աստծուն և դրա հետ միաժամանակ բարի լինել ուրիշների նկատմամբ: Սա իսլամի ամենակարևոր և համապարփակ պատվիրաններից է:
2. Հավտացյալը չպետք է միայն աղոթի: Իր կյանքի ընթացքում նա պետք է հասարակական քայլեր կատարի`Աստծո գոհունակությունը ձեռք բերելու համար:
3. Ծնողների համար, ովքեր Աստծուց հետո մեզ ստեղծելու հարցում հիմնական դերն են կատարում, պետք է ամեն ինչ անել և ապահովել նրանց խաղաղ կյանքը:
4. Հարևանները, ընկերները, գործընկերները ունեն որոշակի իրավունքներ, որոնք պետք է մշտապես հարգել:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 37-րդ այան.
الذين ينجلون ويامرون الناس باالبخل ويكتمون مااتاهم الله من فضله
واعتدنا للكافرين عذابا مهينا
<Ագահները, ովքեր ցանկանում են ագահությունը տարածել մարդկանց մեջ, ծածկում են երկնքի տված հարստությունը: Նրանք անհավատների հետ միասին կենթարկվեն անարգալից չարչարանքների>:
Այս այան խոսում է այն մասին, որ որոշ մարդիկ ունեն հարստություն, սակայն պատրաստ չեն օգնել աղքատներին: Նրանք այնքան գոռոզամիտ են դարձել, որ պատրաստ չեն օգտվել նույնիսկ կյանքի լիարժեք հնարավորություններից, որպեսզի որևէ մեկը հանկարծ չիմանա այդ մասին և անհանգստացնի իրենց: Ուստի նրանք թաքցնում են իրենց հարստությունն ուրիշներից: Իսկ Ղուրանը նման մարդկանց մասին ասում է, որ նրանք արժանի են չարչարանքների:
Այս այայից սովորում ենք.
1. Որոշ հոգեկան հիվանդություններ, ինչպես` ագահությունը, կարող են տարածվել և թույլ չտալ, որպեսզի հասարակության մեջ տարածվի բարեկեցությունը:
2. Մարդը պետք է մշտապես փառք տա Աստծուն իր ունեցվածքի համար և այն թաքցնելը նշանակում է, որ մարդը երախտապարտ չէ:
3. Բարիքները համարենք Աստծո շնորհը և ոչ միայն մեր ջանքերի արդյունքը, որպեսզի ագահությունը և գոռոզամտությունը չարմատավորվի մեր մեջ:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 38 և 39- րդ այաները.
والذين ينفقون اموالهم رئاء الناس ولايومنون بالله ولاباليوم الاخر ومن
يكن الشيطان له قرينا فساء قرينا و ماذا عليهم لوآمنوا بالله و اليوم
آلاخروانفقوا مما رزقهم الله وكان الله بهم عليما
<Նրանք, որ ցուցամոլության համար ողորմություն կտան և չեն հավատա Աստծուն ու վերջին օրվան, նրանց ընկերը սատանան է լինելու: Թշվառ ընկեր: Ինչ պիտի կորցնեն եթե Աստծուն և վերջին դատաստանին հավատան: Եվ եթե աղքատի գիրկը լցներ Աստծո շնորհած հարստությունը, բարձրյալը չէ՞ր ճանաչի նրանց գործերը>:
Այս այայում ասվում է, որ ագահության պատճառով մարդը հրաժարվում է հավատքից և Աստծուց: Որովհետև հավատքի հիմքը բարեգործությունն է և եթե մարդը բարեգործություն չի անում, դա նշանակում է, որ նա չի կատարում Աստծո պատվիրանը և ուրեմն հարստությոնը ավելի է գերադասում Աստծուց: Բնականաբար, այսպիսի մարդիկ ընդհանրապես բարեգործություն չեն անում և երբեմն իրենց պատվի կամ հասարկական դիրքը պահպանելու համար ցուցամոլություն են անում: Սակայն քանի որ նրանց նպատակը Աստված չէ, նրանք հանդերձյալ կյանքում դրանից ոչ մի օգուտ չեն ստանալու:
Այս այայներից սովորում ենք.
1.Այն բարեգործությունը, որ ցուցամոլության նպատակով է, բարեգործություն չի համարվում:
2. Ցուցամոլ մարդը Աստծուց պարգև ստանալու փոխարեն, ցանկանում է մարդկանցից պարգև ստանալ իր արածների համար:
3. Բարեգործության նպատակը միայն սովածների փորը կշտացնելը չէ այլ այն, որ մարդը հոգեպես մաքրվում և հասնում է Աստծուն:
4. Բարեգործությունը միայն փողով չէ: Եթե մարդը ունի գիտելիք և պաշտոն, դրանք պետք է օգտագործի ընչազուրկների բարօրության համար:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 122-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան