Ելք դեպի լույս 124
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 44-47-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 44 և 45-րդ այաները:
الم ترالي الذين اوتوا نصيبامن الكتاب يشترون الضلاله ذكر يرون ان
تضلواالسبيل / والله اعلم باعدائكم وكفي بالله وكفي بالله نصيرا
<Չե՞ք տեսել նրանց, ում Աստծո գրքից շնորհ է տրվել: Նրանք մոլորություն են փնտրում և ցանկանում են ձեզ էլ մոլորեցնել: Բայց Աստված ճանաչում է ձեր թշնամիներին և հզոր պաշտպանությունը հզոր ասպաստան է ձեզ համար` նրանց չարամտության դեմ>:
Այս այաները հրեա ժողովրդի գիտնականների մասին են: Երբ իսլամը հայտնվեց, նրանք Մեդինայում էին, սակայն իսալմին և Ղուրանին առաջինը հավատալու փոխարեն, հենց սկզբից անհավատություն ցուցաբերեցին այս կրոնի նկատմամբ: Նրանք և նույնիսկ Մեքքայի անհավատների հետ դաշինք կնքեցին: Այս այան խոսում է այն մասին, որ չնայած այս գիտնականները հետևում էին աստվածային գրքին և ծանոթ էին Աստծո խոսքին, սակայն դա չծառայեցրեցին իրենց և իրենց ժողովրդի բարօրությանը: Նրանք ընդհակառակը, փորձեցին մարդկանց շեղել ու մորոլորեցնել և թույլ չտալ, որ նրանք հավատքի գան: Ղուրանը դիմելով մուսուլմաններին, ասում է. Դուք մի վախեցեք նրանց թշնամանքից, որովհետև Աստված դա տեսնում է և Աստված ձեզ հետ է:
Այս այաներից սովորում ենք.
1. Միայն Աստծո գիրքը և աստվածային պատվիրանները չեն կարող մարդու երջանկացնել: Շատ կրոնական գիտնականներ ընթացքում և' իրենք մոլորվեցին և' ուրիշներին մոլորեցրին: Կարևորը մաքուր և ճշմարիտ հոգին է:
2. Իսլամական հասարակության իսկական թշնամիները կրոնի թշնամիներն են և' ներսում և' դրսում:
3. Նրանք են պաշտպանվելու Աստծո կողմից, որ ենթարկվեն նրան, և ոչ թե նրանք, որ կախված լինեն աշխարհիկ ուժերից:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 46-րդ այան.
من الذين هادوا يحرفون الكلم عن مواضعه ويقولون سمعنا و عصينا واسمع غير مسمع و راعنا ليا بالسنتهم و طعنا في الدين ولوانهم قالوا سمعنا واطعنا واسمع و انظرنا لكان خيرا لهم و اقوم ولكن لعنهم الله بكفرهم فلا يومنون الا قليلا
<Նրանց(հրեաների) մեջ կան մարդիկ, որ եղծում են սուրբ գրքերը և ասում . Մենք քեզ լսեցինք, բայց չենք ուզում հնազանդվել: Լսիր այն բանը որ բնավ չէիր հասկացել ցարդ և քննիր մեզ: Նրանք իրենց լեզվով մթնեցնում են սեփական խոսքերի իմաստը և անպատվում են ճշմարիտ կրոնը: Ինչո՞ւ չեն ասում. մենք լսեցինք քեզ և հնազանդվեցինք: Լսիր մեզ և դատավոր եղիր: Եթե հնազանդության լեզուն գործածեին, ինչ հնարավորություններ ձեռք կբերեին: Բայց Աստված անիծեց նրանց: Նրանց մեջ հավատացյալները քիչ էին>:
Իսլամի հակառակորդների սխալներից մեկը նվաստացումն է կամ ծաղրանքը` Ղուրանի նկատմամբ: Այս այայում խոսվում է հենց այդ մասին: Եվ դա ցույց է տալիս, որ Ղուրանի հակառակորդները չունեն այնքան ուժ, որպեսզի դիմադրեն իսլամի տրամաբանությանը և դրա համար օգտվում են թշնամանքից: Ինչպես այս այայում է ասվում, որոշ հրեաներ իսլամի մարգարեին ասում են. Ասելը` քեզանից, չլսելը`մեզանից: Նրանք ասում են. այն ամենը, ինչ ասում ես, մեզ հիմարացնելու համար է, ուրեմն մենք չենք ենթարկվի դրան: Նրանք երկակի իմաստով խոսքեր էին ասում:
Այս այայից սովորում ենք.
1. Ձեր հակառակորդների հետ վիճելիս արդար եղեք: Այս այան, իհարկե չի նախատում բոլոր հրեաներին, այլ ասում է. "Որոշ հրեաներ", որովհետև չի կարելի մի խմբի մեղքով մյուսներին դատել:
2. Կրոնական սրբությունները ծաղրելը սխալ է:
3. Մարդն այն ժամանակ երջանիկ կլինի, երբ հետևի մարգարաներին և աստվածային պատվիրաններին:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 47-րդ այան.
يا ايها الذين اوتوا الكتاب آمنوا بما نزلنا مصدقا لما معكم من قبل ان لطمس وجوها فنردها علي
ادبارها او نلعنهم كما لعنا اصحاب السبت و كان امر الله معفولا
<Ով դուք, որ ստացել եք Աստվածային գիրքը: Հավատացեք այն գրքին, որ հաստատում է հնգամատյանի ճշմարտությունը: Մինչ դեմքերի այլակերպությունը դեռ չի կատարվել և երեսները հակառակ կողմ չեն դարձվել: Հավատքի եկեք, քանի դեռ չենք անիծել ձեզ, ինչպես անիծեցինք չարամիտ հրեաներին շաբաթ օրը և զրկեցինք մեր շնորհից: Եվ իմացեք. Աստծո հրամանն անմիջապես գործադրվում է>:
Այս այան, դիմելով հրեաներին ասում է. Դուք, որ ծանոթ եք Աստծո գրքին, պետք է հավատաք իսլամին: Ապա ասում է. Երբ դուք թշնամանքի պատճառով մերժում եք ճշմարտությունը և ծաղրում եք այն, իրականում ծաղրանքի եք ենթարկում ձեր մտածելակերպը և ձեր մարդկային կերպարը աստիճանաբար անէանում է: Ղուրանն ասում է. Քանի որ մարդու ընկալման միջոցները գլխում են և դեմքին, եթե նա հրաժարվում է ճշմարտությունից, նրա դեմքը անէանում է: Այլ կերպ ասած, երբ մարդը հրաժարվում է ճշմարտությունից, նա այլևս չի կարողանում տեսնել այն: Ինչպես երբ մարդը սև ակնոցի հետևից նույնիսկ արևոտ օրը մթագնած է տեսնում: Ղուրանն այնուհետև ասում է. Ինչպես այն հրեաները, որ Աստծո հրամանը ծաղրելու պատճառով պատժվեցին և կերպարանափոխվեցին ու կապկի նման դարձան, դուք ևս Աստծո այաները ծաղրելով, կնվաստանաք:
Այս այայից սովորում ենք.
1. Երբ ուրիշներին հրավիրում եք հավատալ իսլամին, նախ ընդունեք նրանց բարի կողմը:
2. Բոլոր կրոնների ուսմունքը մի ուղղության վրա է:
3. Իսլամն այլ կրոնների հետևորդներին հրավիրում է զարգացնել իրենց հավատքը:
4. Մարդն այն ժամանակ է նվաստանում, երբ անարգում է կրոնական սրբությունները:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 124-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան