Դեկտեմբեր 10, 2016 14:31 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ քննարկելու ենք այս տարածաշրջանի կարևոր իրադարձությունները:

ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Ադրբեջանի որոշ տարածքների վերադարձը պայմանավորված է ԼՂ-ի իրավական կարգավիճակի հստակեցմամբ»: Նա մեկնաբանելով այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կատարած հայտարարությունն, ընդգծեց. «Հայաստանը հինգ տարի առաջ էլ հայտարարեց, որ եթե ԼՂ-ի իրավական կարգավիճակի մասին հանրաքվե տեղի ունենա 7 տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին»:

Սերժ Սարգսյանը նախօրեին Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների վերսկսման համար ներկայացրել էր երեք պայմաններ: Սահմանային միջադեպերի քննարկման համար մեխանիզմների ստեղծումը, հրադադարը խախտող կողմի պաշտոնական հայտարարումը ու նաև ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումը չկրկնվելու կապակցությամբ երաշխիքներ ներկայացնելը բանակցությունների վերսկսման համար Սերժ Սարգսյանի ներկայացրած նախապայմաններն են:

Ի դեպ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին հայտարարելով այդ խմբում իր լիազորությունները վայր դնելու մասին, ասել էր, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար սեղանի վրա դրված են լավ առաջարկություններ, սակայն դրանց գործադրումը պայմանավորված է Բաքվի ու Երևանի իշխանությունների քաղաքական կամքով և բանակցային գործընթացը շարունակելու կապակցությամբ հանձնառությամբ:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիովը ԼՂ-ի հակամարտության կարգավորման փակուղային վիճակի մասին հոդվածում գրել է. «Այս հակամարտությունը ոմանց «կեղտոտ առևտրի» ու «կեղտոտ քաղաքականության» օգտին է»: Ռամիզ Մեհդիովը ռուսերեն լեզվով ««Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունում հրապարակված հոդվածում նշել է. «Ապրիլյան բախումները որևէ լուրջ փոփոխություն չեն առաջացրել ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում»: Նա ընդգծել է. «Ոչ երկու երկրի նախագահների հանդիպումները և ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը սպասված արդյունքը չի տվել և որևէ մեկը չի կարող երաշխիքներ ներկայացնել մոտ ապագայում ԼՂ-ի հակամարտության արդար ու խաղաղ կարգավորման կապակցությամբ»: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հավելել է. «ԼՂ-ի պատերազմը, ոչ պատերազմի դաշտում, ոչ դիվանագիտության ասպարեզում և ոչ էլ լրատվական ոլորտում չի ավարտվել»: Նա նշել է, որ ԼՂ-ի հակամարտության շարունակվելը որոշների կեղտոտ առևտրի ու կեղտոտ քաղաքականության օգտին է, սակայն չի հստակեցրել, որ «ոմանց» ասելով ում  նկատի ունի:

-------------------------

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի 2017 թվականի պետբյուջեն: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Տաթևիկ Լազարյանը:

-------------------------

«Սաադի հիմնադրամ»-ի միջազգային հարցերով տեղակալ Մոհամմեդռեզա Դարբանդին տեղեկացրել է իրենց երեխաներին պարսկերեն լեզվին ծանոթացնելու կապակցությամբ վրացի ծնողների մեծ ցանկության մասին և ասել է. «Վրաստանի ու Հայաստանի կառավարությունները խրախուսում են իրանական մշակույթի ու պարսկերեն լեզվի տարածումը»: Մոհամմեդռեզա Դարբանդին Վրաստանի Կովկասի միջազգային համալսարանի տնօրեն դոկտ. Քախաբեր Քորդզայաի և այդ համալսարանի երկու իրանագետների հետ հանդիպման ժամանակ ակնարկելով երկրների պաշտոնական դիվանագիտության ու նաև հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ լեզվի ու մշակույթի դերակատարությանը հավելեց. «Այսօր աշխարհի 21 երկրներ իրենց լեզվի տարածման նպատակով իրենց մշակույթի պանծալի դեմքերի անվամբ հաստատություններ են ստեղծել, մինչդեռ սրանից 30 տարի առաջ միայն չորս երկրներ նման հաստատություններ ունեին»: Նա նշելով, որ «Սաադի հիմնադրամ»-ը ստեղծվել է պարսկերեն լեզվի և իրանական մշակույթի տարածման նպատակով, ընդգծեց. «Պարսկերեն լեզուն աշխարհում մեծ ճանաչում ունի և անծանոթ լեզուների նման քարոզչության կարիք չունի»:

Հանդիպման ժամանակ Վրաստանի Կովկասի միջազգային համալսարանի տնօրեն դոկտ. Քախաբեր Քորդզայան դրվատելով «Սաըդի հիմնադրամ»-ի տարած աշխատանքն ասաց. «Համալսարանը հիմնադրվել է 1995 թվականին և 2007 թվականին պաշտոնական կարգավիճակ է ստացել»: Նրա ընդգծմամբ Վրաստանի Կովկասի միջազգային համալսարանն իր աշխատանքը սկսել է միայն 29 ուսանողներով, սակայն այսօր 4700 ուսանողներ այդ համալսարանում բարձրագույն կրթություն են ստանում տարբեր բնագավառներում և կարելի է ասել, որ համարվում է Վրաստանում արագ տեմպերով զարգացող համալսարաններից մեկը»:

----------------------

Վերջին օրերին Իսրայելի ցեղապաշտ ռեժիմի հետ Իլհամ Ալիևի կառավարության հարաբերությունները տարբեր արձագանքներ են ունեցել Բաքվի ու տարածաշրջանի որոշ երկրների ԶԼՄ-ներոմ: Այս կապակցությամբ Այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա աղոթքի քարոզներում Իսրայելի ռեժիմն իսլամ աշխարհի համառ թշնամին համարելով, ընդգծեց. «Ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով կկանխեն այդ այցի իրականացումը»: Այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին ակնարկելով առաջիկա շաբաթ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նետանյահուի Բաքու կատարելիք ուղևորությանն, ասաց. «Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, իսկ Իսրայելը համարվում է իսլամ աշխարհի համառ թշնամին, հետևաբար ակնկալում ենք, որ Բաքվի իշխանությունները կկանխեն այդ այցի իրականացումը և չեն վիրավորի իսլամական աշխարհի մուսուլմանների զգացմունքները»:

Ի դեպ, Ադրբեջանի մի խումբ մտավորականներ ու հավատացյալներ բողոքել են այդ երկրի Իսլամ կուսակցության կալանավորված առաջնորդ դոկտ. Մոհսեն Սամադովի մենախուց փոխադրվելու դեմ: Դոկտ. Սամադովն առանց որևէ պատճառի «Ղաբեսթան»-ի բանտից փոխադրվել է Բաքվի թիվ 12 կալանավայրի մենախուցը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի մտավորականների հավաքականության նախագահ Էլդնիզ Ղոլիևը դատապարտելով դոկտ. Սամադովի մենախուց փոխադրվելը քննադատեց կրոնական հավատացյալների հանդեպ Իլհամ Ալիևի կառավարության գործունեությունը:

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Նամզադ Ջաըֆարովը նույնպես Իսլամ կուսակցության առաջնորդին քաղբանտարկյալ կոչելով, ասել է, որ Սամադովին մենախուց են փոխադրել, քանի որ նա հավատացյալ ու խղճի տեր անձնավորություն է:

Ադրբեջանի Իսլամ կուսակցության առաջնորդը 2011 թվականի հունվարին Ադրբեջանում Սիոնիստական ռեժիմի ներազդեցության ծավալման և այդ երկրի կառավարության հակակրոնական քաղաքականությունների դեմ բողոքելու պատճառով բերման ենթարկվեց և ցուցադրական մի դատաքննության արդյունքում դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:

Միևնույն ժամանակ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունեսը Նարդարանի գործի կապակցությամբ զեկույց է ներկայացրել Եվրախոհրդարանին: Աքսորի մեջ գտնվող Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության հաստատության նախագահ Լեյլա Յունեսը Եվրախոհրդարանին ներկայացնելով այդ երկրի 160 քաղբանտարկյալների անունները, Եվրախորհրդարանի պատգամավորներին կոչ արեց Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման կապակցությամբ ջանք գործադրել:

Համաձայն մեկ այլ լուրի Ադրբեջանի կրոնական հարցերի պետական կոմիտեի նախագահ Մուբարեզ Ղորբանլին աղոթք անելն արգելել է այդ երկրի համալսարաններում ու պետական հիմնարկներում: Նա հայտարարել է, որ Ադրբեջանում իշխում է լայիկ մի կառավարություն, այդ պատճառով չի կարելի պետական հաստատություններում ու բարձրագույն ուսման կենտրոններում աղոթք անել:

----------------------

Ուզբեկստանի նախկին վարչապետ Շոքաթ Միր Զիաովը շահելով ձայների ավելի քա 88 տոկոսը հաղթեց այդ երկրի դեկտեմբերի 4-ի նախագահական ընտրություններում: Ուզբեկստանի Ընտրությունների կենտրոնական հանձնաժողովի նախագահ Միրզա Օլող Բեյկ Աբդոլսալամովը դեկտեմբերի 5-ին հրապարակելով ընտրությունների չորս թեկնածուների հավաքած ձայների թիվը հայտարարեց, որ Շոքաթ Միր Զիաովի կտրուկ հաղթանակ արձանագրելու մասին: Անցած սեպտեմբերի 2-ին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի վախճանումից հետո Շոքաթ Միր Զիաովը վարում էր երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնը: Ուզբեկստանի ընտրությունների կենտրոնական  հանձնաժողովի նախագահի ընդգծմամբ նախագահական ընտրություններին մասնակցել է քվեարկության պայմանները լրացնող քաղաքացիների ավելի քան 78 տոկոսը:

----------------------

ԵԱՀԿ-ն Թուրքմենստանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել այդ երկրում կալանավորված լրագրողին: Ազատության ձայնի թուրքմեներեն բաժնի հետ համագործակցող այդ լրագրողն անցած շաբաթ բերման ենթարկվեց: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչն անցած երեքշաբթի օրը Աշխաբադի իշխանություններին կոչ արեց երաշխավորել Թուրքմենստանում լրագրողների անվտանգությունը: «Ազատության ձայն»-ի բյուջեն ապահովում է ԱՄՆ-ի Կոնգրեսը: Հիշյալ ռադիոն արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ու Միջն Արևելքի հետ կապված լուրեր, վերլուծություններ ու մեկնաբանություններ է հրապարակում: