Դեկտեմբեր 12, 2016 17:45 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 53-57-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 53, 54 և 55-րդ այաները:

ام لهم نصيب من الملك فاذا لايوتون الناس نقي را / ام يحسدون الناس علي

ما اتاهم الله من فضله فقد آتينا آل ابراهيم الكتاب و الحكمه و اتيناهم

ملكا عظيما / فمنهم من امن به و منهم من صدعنه و كفي بجهنم سعيرا /

<Արդյոք երկնային արքայության մեջ բաժին ե՞ն ունենալու նրանք, որ իրենց նմաններին մի լումա տալու համար ափսոսում են: Արդյոք նախանձում ե՞ն այն բարիքներին, որ Աստված տվել է ուրիշներին, սակայն Աբրահամի սերունդներին տվել է սուրբ գրքերը, իմաստությունը և մեծ թագավորությունը: Նրանցից ոմանք հավատում են մարգարեին, իսկ ոմանք էլ անհնզանդ են նրա ձայնին: Բայց գեհենի կրակը բավական է իրենց գործած ոճիրների համար>:

Նախորդ այաներում  ասված է, որ հրեաները, Մեդինայի մուսուլմաններին հաղթելու համար Մեքքայի անհավատներին խնդրեցին օգնել իրենց: Նրանք կռապաշտների հետ դաշինք կնքեցին: Այս այան դիմելով նրանց ասում է. Արդյոք հույս ունե՞ք, որ սրանով կհասնեք ուժի ու թագավորության,  այն դեպքում, երբ չունեք նման արժանիք: Որովհետև դուք ամեն ինչը միայն ձեզ համար եք ցանկանում: Երբ իշխանության հասնեք, ոչ մեկին ոչինչ չեք տա և բոլոր արտոնությունները կցանկանաք միայն ձեզ համար: Որովհետև դուք չեք կարող  ընդունել մուսուլմանների իշխանությունը և նախանձելու եք նրանց: Մի՞թե Աստված նախորդ մարգարեներին, որոնք Աբրահամի սերունդից էին, իշխանություն չտվեց, որ ձեզ համար զարմանալի է: Մի՞թե Մովսեսին և Դավիթին երկնային գիրք չտվեց, որ այսօր նախանձում եք, որ այդ գիրքը տվեց իսլամի մարգարեին: Եվ անարդար դատողություններով անհավատներին գերադասում եք մուսուլմաններից: 

Ապա դիմելով մուսուլմաններին, Ղուրանն ասում է. Իհարկե, այն ժամանակ էլ մարդկանցից  ոմանք դարձան հավատացյալ, ոմանք էլ` անհավատ: Ուրեմն եթե հրեաները չեն  հավատում իսլամին, և թշնաումություն են ցուցաբերում այդ կրոնի նկատմամբ, մի հուսահատվեք, քանի որ պատմության ընթացքում մշտապես այդպես եղել է:

Այս այաներից սովորում ենք.

1. Ճանաչեք ձեր թշնամիներին և ամրագրեք ձեր կրոնական դիրքը:

2.Նեղմտությունն ու անարդար դատողությունները հատուկ են միայն նյութապաշտ մարդկանց ու նրանց, որ պաշտոն են փնտրում:

3. Այն, ինչ ունեն ուրիշները, Աստծո շնորհն է և մարդիկ նախանձելով, բողոքում են Աստծո ցանկության դեմ: Ուրեմն փոխարեն փափագենք, որ ուրիշներից այդ շնորհը խլվի, պետք է ապրենք, այնպես, որ ինքներս արժանանանք այդ շնորհին:

4.  Բոլոր մարդիկ չեն կարող հավատացյալ դառնալ: Դա սխալ սպասելիք է: Աստված ցանկացել է, որ մարդիկ իրենց ընտրության մեջ ազատ լինեն:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 56-րդ այան.

ان الذين كفروا باياتنا سوف نصليهم نارا كلما نضجت جلودهم بدلناهم

جلودا غيرها ليذوقواالعذاب ان الله كان عزيزا حكيما/

<Նրանք, որ մեր հայտնած ճշմարտություններին չեն հավատա, բոցերի մեջ կգահավիժեն: Իրենց մորթը կրակի մեջ վառվելուց հետո ուրիշ մորթ պետք է հագցնենք, որպեսզի նոր  չարչարանքների զոհ լինեն: Աստված հզոր է և իմաստուն >:

Այս այան խոսում է այն մասին, որ  մոլորվածները չպետք է կարծեն, թե մի անգամ դատաստանի օրը տանջվելով, կարող են ազատվել այդ տանջանքներից: Քանի որ հին մորթը փոխվում և դառնում է նոր և նրանք մշտապես ցավ են զգալու:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը կարող է հաշտվել իր աշխարհիկ դժվարությունների ու ցավերի հետ: Սակայն այն ցավը, որ կրելու է դատաստանի օրը, անվերջանալի է:

2. Աստվածային պատիժը հիմնված է մեր գործելակերպի վրա: Եվ երբեք չպետք է մտածել, որ Աստված  բռնություն է կիրառում: Որովհետև նա իմաստուն է և իր արարածներին վերաբերում է իմաստնորեն:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 57-րդ այան.

وللذين آمنوا و عملوا الصالحات سندخلهم جنات تجري من تحتها الانهار

خالدين فيها ابدا لهم فيها ازواج مطهره وندخلهم ظلا ظليلا /

<Ովքեր հավատացյալ լինելով հանդերձ բարիք են գործում, նրանց տեղը պարտեզների մեջ կլինի, որտեղ գետեր են հոսում: Եվ այնտեղ բնակվելու են հավիտենական երջանկությամբ: Այնտեղ պետք է գտնեն մարքրագործված կանայք ու հեշտալի հովանիներ>:

Այս այան ասում է, որ եթե հավատքը զուգորդվի բարեգործությամբ,  մարդը հանդերձյալ կյանքում լավ դիրք է գրավելու: Աստված այդ մարդկանց ուղարկելու է դրախտ

Այս այայից սովորում ենք.

1. Մարդու անհավատությունը բերում է տանջանք, իսկ հավատքը` խաղաղություն և ապահովություն:

2. Մաքրությունը տղամարդու և կնոջ համար արժեք է, որովհետեվ Աստված դրախտում շեշտում է ոչ թե գեղեցկության, այլ մարքության վրա:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 126-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան