Ելք դեպի լույս 127
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 58-59-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի58-րդ այան:
ان الله يامركم ان تودو الامانات الي اهلها و اذا حكمتم بين الناس ان
تحكموا بالعدل ان ا نعما يعظكم به ان ا كان سميعا بصيرا
<Աստված հրամայում է իր տիրոջը վերադարձնել այն, ինչ պահ է տրվել Ձեզ և արդարությամբ դատել ձեր նմաններին: Ձեզ հրամայում է հնազանդվել այս պատվերներին, որովհետև ամեն բան տեսնում և լսում է նա>:
Հակառակ այն տեսակետի, որ ոմանք կրոնը համարում են անհատական խնդիր, երկնային կրոնները և հատկապես` իսլամը, համարում է, որ կրոնը պետք է ծառայի մարդու և հասարակության բարօրությանը: Իսկ հավատքի առաջին նախապայմանը արդար և հավատարիմ լինելն է : Որոշ կրոնական գրքերում ասվում է թե մի նայեք, թե մարդը օրական քանի անգամ է աղոթում: Նայեք , թե նա որքանով է ճշմարիտ ու հավատարիմ: Որովհետև եթե մարդը դավաճանում է, նշանակում է, որ նա երկերեսանի է: Իհարկե, այդ հավատարմությունը լայն իմաստ ունի: Մարդը կարող է հավատարիմ լինել ուրիշի ունեցվածքի նկատմամբ, իր ընտանիքի նկատմամբ: Եվ նույնիսկ ղեկավարը պետք է հավատարիմ լինի իր հասարակության նկատմամբ: Մի խոսքով, հասարակությունների երջանկության բանալին մարդկանց արդար և ճշմարիտ աշխատանքի մեջ է: Քանի որ հասարակական բազմաթիվ դժվարություններ բխում են սխալ տնօրինությունից կամ սխալ վերաբերմունքից: Մարդն ունի որոշակի պարտավորություններ: Դրանցից է հարգանքը աստվածային ուսմունքների նկատմամբ: Կամ երբ մարդու մոտ որևէ իր կամ ունեցվածք է պահ տրված և նա պետք է դա վերադարձնի իսկական տիրոջը` այնպես ինչպես որ եղել է: Որոշ պարտավորություններ մարդն ունի ինքն իր նկատմամբ, ինչպես` կյանքը, ուժը, ֆիզիկական կամ հոգեկան կարողությունը: Կրոնական առումով, մենք դրանցից ոչ մեկի տերը չենք և պարզապես ունենք պարտավորություններ, որոնք պետք է ճիշտ կատարենք:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդը պետք է հավատարիմ լինի այն ունեցվածքին կամ իրին, որ պահ է տրվել իր մոտ, և կամ պաշտոնին որ զբաղեցնում է: Օրինակ, մարդը կարող է լինել դատավոր կամ ղեկավար և պետք է հավատարիմ լինի իր աշխատանքին:
2. Այն, ինչ ժամանակավորապես պահ է տրվել մեկին, պետք է ամբողջությամբ վերադարձնել: Եթե նույնիսկ դիմացինը անհավատ է, հավատացյալը պետք է նրա ինչքը ամբողջությամբ վերադարձնի:
3. Ոչ միայն դատավորը պետք է արդար լինի, այլ բոլոր հավատացյալները, երբ ցանկանում են դատել, պետք է պահպանեն արդարությունը:
4. Միշտ պետք է հիշենք, որ Աստված ամեն տեղ ներկա է և տեսնում է մեր արարքները:
5. Մարդը կարիք ունի խրատի և ամենալավ խրատողը բարեգութ Աստված է:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 59-րդ այան.
يا ايها الذين امنوا اطيعواا و اطيعواالرسول و اولي الامر منكم
فان تنازعتم في شي ء فردوه الي ا والرسول ان كنتم تومنون باا واليوم
الاخر ذلك خير و احسن تاويلا /
<Ով հավատացյալներ, հնազանդվեք Աստծուն և իր մարգարեին ու ձեր մեջ հեղինակություն վայելողներին: Ձեր անհամաձայնությունները հարթելու համար դիմեք Աստծուն և մարգարեին, եթե հավատում եք Աստծուն և վերջին դատաստանին: Ձեր անհամաձայնությունները կարգավորելու ամենաիմաստուն և հարմար եղանակը սա է>:
Այս այան հավատացյալներին ասում է, որ մարդը պետք է հնազանդվի ոչ միայն Աստծուն և մարգարեին, այլ նաև արդար ղեկավարներին, ովքեր ղեկավարում են հասարակությունը: Եվ սա անհրաժշետ է այն մարդուն, ով հավատում է Աստծուն և վերջին դատաստանին: Պատմության մեջ ասվում է, որ երբ իսլամի մարգարեն գնում էր պատերազմի, իսլամի առաջնորդներից Իմամ Ալիին որպես իրեն փոխարինող հաստատեց Մեդինայում և ասաց. <Ով Ալի, դու ինձ համար ունես այն նշանակությունը, որ ուներ Ահարոնը Մովսեսի համար>: Այնուհետև հայտնվեց այս այան և մարդկանց հրավիրեց հնազանդվել նրան:
Քանի որ մարդիկ կարող են խնդիրներ և տարաձայնություններ ունենալ ղեկավարի հարցի շուրջ, այս այան շարունակում է, ասելով. Նման դեպքերում դիմեք Աստծուն և մարգարեի ավանդույթին, որովհետև նրանք կարող են ձեզ համար լինել լավագույն դատավոր: Իհարկե , այստեղ պետք է նշել, որ մարգարեին հնազանդվելը նույնն է, ինչ հնազանդվել Աստծուն: Սակայն սա չի հակասում միաստվածությանը, քանի որ մենք մարգարեին և մյուս առաջնորդներին հավատում ենք Աստծո հրամանով:
Այս այայից սովորում ենք.
1. Այս այայում մարգարեին հնազանդվելը բացարձակ է և առանց նախապայմանի: Դա նշանակում է, որ մարգարեները հեռու են սխալից:
2. Մարգարեն երկու պաշտոն ուներ: Նա մարդկանց էր փոխանցում Աստծո պատվիրանները և ղեկավարում էր հասարակությունը: Եվ հասարակության կարիքներից ելնելով, որոշակի հրամաններ էր արձակում:
3. Մարդիկ պետք է ընդունեն իսլամական համակարգը և հետևեն դրա արդար առաջնորդներին ու հովանավորեն նրանց:
4.Տարբեր հասարակությունների միջև տարաձայնություները լուծելու լավագույն միջոցը Աստծուն և մարգարեի ժառանգությանը դիմելն է:
5. Նրանք, ովքեր փորձում են տարաձայնություն սերմանել մուսուլմանների միջև, պետք է կասկածեն իրենց հավատքի վրա, որովհետև հավատացյալը ոչ թե պետք է խորացնի տարաձայնությունները, այլ լուծում գտնի դրանց համար:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 126-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան