Դեկտեմբեր 12, 2016 18:14 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 60-63-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի60-րդ այան:

الم تر الي الذين يزعمون انهم امنوا بما انزل اليك و ماانزل من

قبلك يريدون ان يتحاكموا الي الطاغوت و قد امروا ان يكفروا به و يريد

الشيطان ان يضلهم ضلالا بعيدا

<Դուք տեսել ե՞ք նրանց, որ վստահեցնում են թե հավատում են Ղուրանին և քեզանից առաջ գրված սուրբ գրքերին: Եվ սակայն կուզեն դատվել թակուտների առջև: Հակառակ որ իրենց արգելված է հավատալ նրանց , բայց սատանան ջանում է թանձրացնել այն աղջամուղջը, որտեղ գտնվում են նրանք>:

 

Այս այան խոսում է այն մասին, որ որոշ մարդիկ իրենց տարաձայնությունները հարթելու համար դիմում են ոչ թե Աստծուն և աստվածային այաներին, այլ ոչ ճշմարիտ մարդկանց և սուտ ու անարդար իշխանավորներին: Ղուրանը սա համարում է անդառնալի մոլորություն:  Ինչպես  ասվում է պատմության մեջ, Մեդինայում մի մուսուլմանի և մի հրեայի միջև բանավեճ առաջացավ: Հրեան իսլամի մարգարեի արդարության հիման վրա, նրան ընտրեց որպես դատավոր, սակայն մուսուլմանը, որը փնտրում էր իր անձնական շահերը, ներկայացրեց  հրեա կրոնագետին: Որովհետև գիտեր, որ կարող էր նրան կաշառելով սիրտը շահել: Այս այան խոսում է նման վերաբերմունքի մասին :

Այս այայից սովորում ենք.

1. Հավատքը առանց թակուտներից հեռու մնալու, ճշմարիտ  չէ: Այն սուտ է և երևակայական:

2. Նրանք, որ հայտարարում են թե հավատացյալ են, սակայն  գործնականում դիմում են Աստծուց բացի այլ ուժերի , դեմ են կանգնել  Աստծուն և մագարեին:

3. Թակուտների իշխանությունն ընդունելը նպաստում է հասարակության մեջ սատանայի հաստատմանը:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 61-րդ այան.

و اذا قيل لهم تعالوا الي ما انزل الله و الي الرسول رايت المنافقين

يصدون عنك صدودا

<Երբ նրանց առաջարկեք երկնքից իջած գրքի վարդապետությանն անսալ և մարգարեի խոսքը լսել, զայրույթով կփախչեն, որովհետև կեղծավոր են>:

Այս այան խոսում է այն կեղածավորների մասին, ովքեր փախնում են Աստծուց, մարգարեի ավանդույթից և ուշադրություն են դարձնում անհավատների կարծիքներին: Նրանք ոչ միայն իրենք են այս քայլին դիմում, այլ ուրիշներին նույնպես խրախուսում են այդպես վարվել:

Այս այայից սովորում ենք.

1. Մեր պարտականությունն է` մարդկանց հրավիրել դեպի Աստված:

2. Կեղծավորները չեն ընդունում ճշմարիտի առաջնորդությունը:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 62 և 63-րդ այաները.

فكيف اذا اصابتهم مصيبه بما قدمت ايديهم ثم جاء وك يحلفون بالله ان

اردنا الا احسانا و توفيقا / اولئك الذين يعلم الله ما في قلوبهم فاعرض

عنهم و عظهم و قل لهم في انفسهم قولا بليغا

<Այդ ինչպե՞ս է որ, տգետներն  իրենց սխալ արարքի պատճառով, երբ դժբախտության մեջ են լինում,  քեզ են դիմում եւ  Աստծո անունով  երդվում են, թե միայն բարի ու հաշտարար գործեր են փափագում:  Աստված կարդում է նրանց սրտերի խորքը: Ուրեմն, ով մարգարե, հրաժարվիր նրանց պատժելուց և պարզ կերպով խոսիր իրենց գործի հետեւանքների մասին>:

Այս այաները խոսում են այն մասին, որ կեղծավորների հետ չպետք է ֆիզիկական բախում ունենալ: Նրանց հետ պետք է խոսել  և զգուշացնել իրենց արարքների հետևանքների մասին: Իսկ պատիժը պետք է թողնել Աստծուն: Կեղծավորները այս մասին ասում են, որ մարգարեի մոտ չգնացին  քանի որ նա մեկի օգտին և մյուսի վնասին վճիռ կկայացներ: Իսկ դա պատճառ  կդառնար, որ նրանցից մեկը սրտնեղեր, ինչը հարիր չէ մագարեին: Ուստի մարգարեի հեղինակությունը պահպանելու նպատակով, իրենք  դատավարությունը մարգարեի մոտ չեն տարել: Պարզ է, որ այս պատրվակը նշանակում է խույս տալ պարտավորությունից: Բնականաբար մարգարեի հեղինակությունը նման քայլերի հետեւանքով չէր նվազելու:

Այս այաներից սովորում  ենք.

1. Մարդու և հասարակության խնդիրների մի մասը առաջանում են հենց մարդու սխալ գործերի հետևանքով: Ուրեմն, դժբախտությունների համար մարդ պետք է առաջին հերթին ինքն իրեն մեղադրի:

2. Կեղծավորների առանձնահատկություններից մեկն այն է, որ մշտապես արդարացնում են իրենց սխալ  արարքները:

3. Կեղծավորները մշտապես երդվելով, փորձում են ծածկել իրենց սխալ արարքները:

4. Մոլորվածներն իրենց արարքները գեղեցիկ և սուրբ բառերով փորձում են ծածկել, որպեսզի ոչ ոք չբողոքի իրենց դեմ:

5. Կեղծավորների արարքները պետք է քննադատել և նրանց խրատել ու զգուշացնել:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 128-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան