Ելք դեպի լույս 129
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 64-68-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի64-րդ այան:
و ما ارسلنا من رسول الا ليطاع باذن الله و لو انهم اذ ظلموا انفسهم
جاوء ك فاستعفرواالله و استغفر لهم الرسول لوجدوا الله توابا رحيما
<Մենք մարգարեներ ուղարկեցինք, որպեսզի նրանց հնազանդվեք: Եթե մոլորության մեջ ապրող մարդիկ հետ վերադառնան, եթե իրենց մեղքերի համար խնդրեն Աստծո թողությունը և եթե նրանց համար միջնորդես, Աստված գթալու և ներելու է նրանց>:
Այս այայում խոսվում է այն մասին, որ եթե որևէ մեկը մեղք է գործել և նրա մեղքը կայանում է նրանում, որ չի հնազանդվել մարգարեին, պետք է թողություն խնդրի և նորից դիմի մարգարեին: Եվ միայն այդ ժամանակ նրա զղջումը կընդունվի: Այսինքն` եթե մարգարեն ընդունի և նրանց համար միջնորդ հանդիսանա Աստծո մոտ: Պարզ է, որ այս այան չի վերաբերում միայն այն ժամանակաշրջանին, երբ մարգարեն կենդանի էր: Բոլոր ժամանակներում, այն մարդիկ, որ դեմ են եղել Աստծուն և մարգարեին, եթե դիմեն մարգարեին ու թողություն խնդրեն Աստծուց, ուրեմն կստեղծվեն պայմաններ, որպեսզի նրանց զղջումն ընդունվի:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդկային առաջնորդությունն իրականություն կդառնա, եթե նրանք հետևեն աստվածային առաջնորդներին և միայն հավատքը չի կարող բավական լինել: Հնազանդությունը պետք է դրսևորվի գործնականում:
2. Թակուտներին հետևելով և մարգարեներից հեռանալով, մարդն ինքն իր դեմ է չարություն գործում:
3. Ուխտատեղին սրբազան վայր է և Ղուրանը հորդորում է այդ վայրերում դիմել աստվածային մարգարեներին, որպեսզի միջնորդ հանդիսանան Աստծո և մարդու միջև:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 65-րդ այան.
فلا و ربك لايومنون حتي يحكموك فيما شجر بينهم ثم لايجدوا في انفسهم
حرجا مما قضيت و يسلموا تسليما
<Երդվում եմ հանուն քո Աստծո, որ նրանք հավատացյալ չեն դառնալու , մինչև որ իրենց անհամաձայնությունների համար քեզ որպես հաշտարար չկարգեն: Քո վճիռը փարատելու է նրանց կասկածները և նրանք ամբողջովին հնազնադվելու են>:
Այս այան ասում է. Ոչ միայն դիմեք մարգարեին, այլև հնազանդվեք նրա վճռին: Եվ ոչ միայն լեզվով ինչ որ բան ասեք, այլ թողեք որ այդ հավատը լինի նաև ձեր սրտերում: Եվ եթե նույնիսկ մարգարեի վճիռը ձեր վնասին է, մի անհանգստացեք դրա համար:
Ասվում է, որ մարգարեի հետևորդներից երկուսը իրենց դաշտերը ջրելու համար վեճի բռնվեցին: Նրանք գնացին մարգարեի մոտ ու նրան խնդրեցին լինել դատավոր: Սակայն երբ լսեցին մարգարեի վճիռը, նա, ում վնասին էր այն, մարգարեին մեղադրեց անարդարության մեջ: Մարգարեն այս խոսքից շատ անհանգստացավ և հենց այդ ժամանակ էլ այս այան իջավ:
Այս այայից սովորում ենք.
1. Իսկական հավատացյալը նա է, ով հնազնադվում է և Աստծուն և մարգարեին, և չի անհանգստանում նրանց պատվերներից ու հրամաններից:
2. Մարդկանց մեջ դատավարությունը համարվում է կրոնի ուսմունքներից: Կրոնը սոսկ կարծրացած պատվիրաններ չէ: Կրոնի պարտականություններից է լուծել հասարակական խնդիրները: Դա համարվում է նաև կրոնական առաջնորդների պարտականություններից:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 66 , 67 և 68 -րդ այաները.
ولوانا كتبنا عليهم ان اقتلوا انفسكم اواخرجوا من دياركم مافعلوه الا
قليل منهم و لوانهم فعلوا ما يوعظون به لكان خيرا لهم و اشد تثبيتا /
واذا لاتيناهم من لدنا اجرا عظيما / و لهديناهم صراطا مستقيما /
<Եթե նրանց պատվիրեինք, որ միմյանց սպանեին կամ լքեին երկիրը, քչերը կգործադրեին այս պատվերը: Սակայն եթե իրականացնեին Աստծո պատվերը, արժանիք կունենային և իրենց հավատքը կամրապնդվեր: Նրանց կվարձատրեինք հրաշալիորեն և դեպի ճշմարիտ ճանապարհ կառաջնորդեինք>:
Այս այաները դիմելով նրանց, ովքեր նեղվում են մարգարեի արդար դատավարությունից, ասում են. Մենք դժվար պարտավորություն չենք դրել ձեր ուսերին, որ այսպես անհանգստանում եք: Նախորդ ժողովուրդներին ևս, ինչպես օրինակ հրեաներին, ովքեր պաշտում էին հորթին, սպանության հրաման արձակեցինք և ասացինք. Դուրս եկեք ձեր երկրից, որպեսզի մաքրվեք այս մեղքից: Այս պատվերները կատարեցին նրանցից մի քանիսը:
Այս այան, դիմելով մուսուլմաններին, ասում է. Եթե աստվածային այաները իրականացնեք, դուք կշահեք, որովհետև և ճշմարիտ ճանապարհով կառաջնորդենք ձեզ և հանդերձյալ կյանքում կպարգևատրվեք:
Այս այաներից սովուրում ենք.
1. Հավատքի հավակնորդները բազմաթիվ են: Սակայն քիչ են նրանք, ովքեր կարողանում են հաղթահարել աստվածային փորձությունները:
2. Աստվածային պատվիրանները խրատներ են, որոնց օգուտը ուղղված է մարդուն և ոչ թե Աստծուն:
3. Ինչքան Աստծո ճանապարհին ավելի շատ առաջ գնանք, մեր հավատքը ավելի կամրապնդվի:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 129-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան