Դեկտեմբեր 14, 2016 16:46 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր լուրերը, որոնցից գլխավորներն էին Սիոնիստական ռեժիմի վարչապետի Բաքու կատարած ուղևորությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլա Բորդյուժաի հարցազրույցը և Տաջիկստանում ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը:

Անցած շաբաթ Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն այցելեց Ադրբեջան, որի դեմ բողոքի ալիք բարձրացավ այդ երկրում: Այցը լայն արձագանք գտավ քաղաքական ու լրատվական շրջանակներում:

Սիոնիստական ռեժիմը աշխատանքային պլան էր մշակել ու հրապարակել Նեթանյահուի Բաքու ուղևորության առիթով: Ռեժիմը լրատվամիջոցներում տարածելով Նեթանյահուի Բաքու կատարելիք այցի մասին լուրը փորձել է այն շատ կարևոր իրադարձություն ներկայացնել, մինչդեռ անցյալում այդ ռեժիմն  Կովկասում ու Կենտրոնական Ասիայում գաղտնի քայլեր էր իրականացնում:

Այն ժամանակահատվածում երբ տարածաշրջանում ձախողել են Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունները, Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան կատարած ուղևորությունը և այդ կապակցությամբ քարոզչությունը  գնահատվել են այդ ռեժիմի կողմից իր   ձախողումները հակակշռի տակ առնելուն ուղղված փորձեր:

Սիոնիստական ռեժիմի վարչապետի Բաքու կատարած այցի քաղաքական ու քարոզչական բնույթից բացի, այդ այցը նաև էներգետիկայի, տնտեսության, անվտանգության, ռազմական, քաղաքական, ռազմավարական ու մշակութային ոլորտներում  միջամտողական նպատակներ է հետապնդում:

Քաղաքական ու ռազմավարական նպատակների վերաբերյալ հարկ է նշել, որ Սիոնիստական ռեժիմը մեկուսացումից դուրս գալու և ռազմավարական դաշնակիցներ գտնելու քաղաքականություն է վարում և ռեժիմի նպատակակետերն են՝ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրները: Փաստորեն Սիոնիստական ռեժիմը արևմտյան Ասիայում իր  ազդեցության քաղաքականությունը վարում է Պարսից ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների նորմալացմանը զուգահեռ:

Անվտանգության ու ռազմական նպատակների կապակցությամբ պետք է ասել, որ Սիոնիստական ռեժիմը անցած քառորդ դարում հետևողական ջանքեր է գործադրել` ներթափանցելու  Կովկասի անվտանգության համակարգում ու ռազմական կառուցվածքում: Այդ ռեժիմի ռազմավարության կարևոր բաժինը կենտրոնացած է Ադրբեջանի վրա:

Ադրբեջանի պաշտպանության ու  պաշտպանական արդյունաբերության նախարարությունները, և այդ երկրի պետական անվտանգության ու արտաքին հետախուզության գործակալությունները միշտ եղել են Սիոնիստական ռեժիմի լրտեսական քայլերի թիրախում: Որոշ աղբյուրներ բացահայտել են ,որ 2007 թվականից ի վեր, Սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի սպառազինական գործարքների ծավալը գերազանցել է վեց միլիարդ դոլարի սահմանը: Ընդսմին էներգետիկայի ու տնտեսության ոլորտներում ևս միշտ սիոնիստների ուշադրության կենտրոնում են եղել որպես Ադրբեջանի մենաշնորհային գնորդ Սիոնիստական ռեժիմի դիրքի երաշխիքը և ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրող  գազատար-մայրուղին մուտք գործելը: Սիոնիստական ռեժիմի ուշադրության կենտրոնում է եղել նաև այն գազատարների կառուցման ու շահագործման նախագծերի իրականացումը, որոնցում  նախատեսված են Կասպից ծովի, մասնավորապես Ադրբեջանի գազը տեղափոխել Թուրքիա և այնտեղից էլ Եվրոպա:

Վերոնշյալ հարցերը վկայում են Կենտրոնական Ասիայում և Կովկասում , մասնավորապես` Ադրբեջանում Իսրայելի չար նպատակների մասին: Ելնելով այդ իրավիճակից և գիտակցելով Սիոնիստական ռեժիմի չար նկրտումները,  Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը բողոքի ալիք է բարձրացրել Նեթանյահուի կասկածելի այցի դեմ, ինչը ցույց է  տալիս,որ  այցը դատապարտված է ձախողման:

----------------------------

Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության տարածք մուտքի վիզաները վերացնելու մասին որոշման հետևանքով, ըստ հայաստանյան փորձագետների, Հայաստանը տարածաշրջանում հայտնվում է ոչ-շահեկան վիճակում: Թեմային անդրադարձել է լրագրող Անուշ Մկրտչյանը:

--------------------------

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասաց. «Անդամ երկրների նախագահները դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետրբուրգում քննելու են կազմակերպության արևելյան սահմանին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը պատասխան հավանական քայլի ձևերը»:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլա Բորդյուժան «Իզվեստիա»-ի թղթակցին տված հարցազրույցում նաև հավելեց. «Մենք պիտի հստակ կերպով գիտակցենք, որ մեր կազմակերպության սահմանների հարևանությամբ ինչ է տեղի ունենում, քանի որ ՆԱՏՕ-ն այդ սահմանների հարևանությամբ ենթակառուվածքներ է առաջացրել և սպառազինություն է տեղադրել»:ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշելով, որ ՆԱՏՕ-ն չորս հավելյալ գումարտակներ Եվրոպայի արևելք է գործուղել, ընդգծեց. «հարձակողական քայլերի դիմաց չպիտի լռել ու հարմար ժամանակ պիտի դրանց պատասխանել»: Բորդյուժան ի դեպ, հավելել է, որ այս պահին ՀԱՊԿ-ը ցանկացած սպառնալիքի պատասխանելու համար բավարար հզորություն ու կարողություն ունի:  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ընդգծմամբ բացի դրանից քննարկվելու է ԵԱՏՄ-ի շրջագծում տարածաշրջանի երկրների ասոցացման հետ կապված հարցեր: ՀԱՊԿ-ի ապագա գլխավոր քարտուղարի ընտրությունը նույնպես դրված է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի օրակարգում:

------------------------

Տաջիկստանի նախագահն անցած շաբաթ մի հրամանագրով վավերացրեց այդ երկրի ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը, որի համաձայն բոլոր պետական կառույցներն ու հիմնարկները պարտավորվել են այդ երևույթի դեմ պայքարի ուղղությամբ ծրագրավորում կատարել և քայլեր ձեռնարկել: Ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը մշակվել է 2016-ից 2020 թվականների համար Ռահմանն այս հրամանագրում Տաջիկստանի գլխավոր դատախազին պարտավորեցրել է ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ վերցված քայլերի կապակցությամբ մինչև փետրվարի 15-ը տարեկան զեկույց ներկայացնել: Նախագծում ասված է, որ վերջին շրջանում ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպություններ իրենց աշխատանքը կենտրոնացրել են ծայրահեղական գաղափարների տարածման, պառակտում առաջացնելու և երիտասարդությանը ներգրավելու բնագավառում և փորձում են այդ երկրների քաղաքական ու հասարակական կառույցը փոփոխման մատնել բռնարարքների ճամփով: Նախագծի համաձայն երկրում ծայրահեղականության դեմ պայքարի համար իրավական հիմքեր պիտի ստեղծվեն և ահաբեկչության դեմ պայքարի հարցում պետական պաշտոնատարները, քաղաքացիական հասարակություններ ու միջազգային կազմակերպությունները համադրված պայքար պիտի մղեն ահաբեկչության դեմ:

Ի դեպ, Ղրղզստանում հաստատված Ռուսաստանի «Քանթ»-ի ռազմաբազային պատկանող Սու-25 տեսակի ռազմական ինքնաթիռները Մոսկվա-Դուշանբե հակաահաբեկչական զորավարժությունների մասնակցելու նպատակով փոխադրվեցին Տաջիկստանի «Աըյն»-ի օդանավակայանը: Ռուսաստանի կենտրոնական տարածքի ռազմական ուժերի փոխհրամանատարը հայտարարել է, որ ռազմական այդ ինքնաթիռները աշխարհազորայինների խմբերին, ինչպես նաև նրա ռազմաբազաները, պահեստներն ու բանակատեղիները ոչնչացնելու վարժություններին մասնակցելուց հետո կվերադառնան Ղրղզստան: Ղրղզստանի Քանթ քաղաքում տեղակայած Ռուսաստանի ռազմաբազան պատկանում է ՀԱՊԿ-ին և մասնակցում է այդ կազմակերպության անդամ երկրների օդային պաշտպանության ապահովման գործին:

---------------------------

Շանհայի կազմակերպության գլխավոր քարտուղարն անցած շաբաթ Ուզբեկստանի նորընտիր նախագահի հետ հանդիպման ժամանակ թափանցիկ հայտարարեց Ուզբեկստանի նախագահական ընտրությունները:Ուզբեկստանի ընտրյալ նախագահ Շոքաթ Միրզիաովն այդ երկրում նախագահական ընտրությունների արդյունքները պարզվելուց հետո հանդիպում ու զրույց ունեցավ Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալեմովի հետ, ով ի դեպ գլխավորում էր այդ ընտրություններին վերահսկող հիշյալ կազմակերպության դիտորդական խումբը: Հանդիպման ժամանակ Միրզիաովն ու Ալեմովն ընդգծեցին Ուզբեկստանի և Շանհայի կազմակերպության միջև համագործակցության ընդլայնման նշանակությունը: Շոքաթ Միզիավոն անցած շաբաթ մասնակցելով այդ երկրի Սահմանադրության 24-ամյակի մեծարման հանդիսությանն, քննադատելով իշխանությունների և ժողովրդի միջև երկխոսության բացակայությունն, ընդգծեց, որ հառաջիկա տարվանից քաղաքապետները, դատախազներն ու իրավապահ մարմինները, ժողովրդի հետ իրենց պատկան կառույցների երկխոսության կապակցությամբ զեկույց պիտի ներկայացնեն:

   ---------------------

Ղազախստանի էներգետիկայի նախարարը տեղեկացրեց նավթի արտադրաչափի կրճատման կապակցությամբ ՕՊԵԿ-ի ընդունած որոշման հանդեպ այդ երկրի հովանավորությունը: Ղազախստանի էներգետիկայի նախարար Ղանաթ Բազումբայևն ասաց. «Աստանան հովանավորում է նավթի արտադրաչափի կրճատման կապակցությամբ ՕՊԵԿ-ի քայլերը և այդ հարցում կհամագործակցի ՕՊԵԿ-ի հետ: Նա այդ երկրի խորհրդարանի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հավելեց. «Սա ամբողջ տարվա ընթացքում արտադրաչափը սահմանափակելու իմաստով չե, այլ վերաբերում է հառաջիկա տարվա առաջին կեսին և Ղազախստանն իր նավթի արտադրաչափը պահելու է նոյեմբերի ամսվա արտադրությանը: Նրա ընդգծմամբ ՕՊԵԿ-ի անդամները մտադիր են 2017 թվականի առաջին կեսում 3-4 տոկոս կրճատել նավթի արտադրությունը, որը կհանգեցնի մինչև 17 տոկոս հավելման: