Ելք դեպի լույս 130
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 69 - 73-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 69 և 70-րդ այաները:
و من يطع الله والرسول فاولئك مع الذين انعم الله عليهم من النبيين
والصديقين والشهداء والصالحين و حسن اولئك رفيقا / ذلك الفضل من الله و
كفي بالله عليما /
<Նրանք, որ հնազանդվեն մարգարեին ու Աստծուն, կմտնեն մարգարեների, արդարների, նահատակների և բարերարների փառավոր ընկերության մեջ, որոնց Աստված ողողեց իր ամենահազվագյուտ շնորհներով: Ահա այսպիսին է Աստծո առատաձեռնությունը և Աստծո գիտության համար բավական է>:
Այս այայում ասվում է, որ նրանք, ովքեր հետևում են աստվածային հրամաներին, լինելու են մարգարեների ու առաքինիների կողքին և օգտվելու են նրանց ներկայության շնորհներից: Համդ սուրայում, որը կրկնում ենք յուրաքանչյուր նամազի ժամանակ, Աստծուց խնդրում ենք մեզ պահպանել ճշմարիտ ճանապարհին և այն ճանապարհին, որոնց առանձնահատուկ շնորհներ է տվել: Նեսա սուրայի այս այայում, լավագույն օրինակները մարգարեներն են, ճշմարիտ մարդիկ, առաքինիները: Ուրեմն, յուրաքանչյուր աղոթքում Աստծուց խնդրում ենք, որ դրախտում այսպիսի անհատների կողքին լինենք:
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե ուզում ենք գտնել լավ բարեկամներ ու ընկերներ և' աշխարհիկ և' հանդերձյալ կյանքում, պետք է հետևենք Աստծո և մարգարեի պատվիրաններին:
2. Ընկեր գտնելու համար առաջին հերթին պետք է նկատի առնել դիմացինի հավատքը և առաքինությունը:
3. Միշտ պետք է հավատանք, որ Աստված տեղյակ է մեր արարքներից: Եվ դրա համար էլ պետք է բարի գործեր անենք:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 71-րդ այան.
يا ايها الذين آمنوا خذوا حذركم فانفرواثبات اوانفرواجميعا
<Ով հավատացյալներ, վերցրեք ձեր զենքը, բացարձակ զգուշությամբ պատրաստ եղեք և առաջ անցեք դեպի թշնամին, թե' առանձին, թե' խմբով >
Քանի որ իսլամը կյանքի կրոն է և կյանքը ունի բազմաթիվ դրսևորումներ, ուստի Ղուրանի պատվիրանները բացի կրոնական արարողությոններից ու ծեսերից, վերաբերում են հասարակության տարբեր ասպարեզներին: Օրինակ թե ինչպես պետք է վերաբերել թշնամուն: Ղուրանը բազմաթիվ այաներում խոսում է իսլամական երկիրը պաշտպանելու անհրաժեշտության մասին, մուսուլմաններին հրավիրելով պահպանել իրենց կրոնը: Ղուրանն ասում է, որ հանուն այս ամենի, կարելի է զոհել ամեն ինչ: Ինչպես ասվում է նախորդ այաներում, նահատակները գտնվում են մարգարեների և առաքինիների կողքին: Մի տեղ, որտեղ պետք է երազի լինել յուրաքանչյուր հավատացյալ: Այստեղ մուսուլման հավատացյալներից պահանջվում է հզորացնել իրենց ռազմական կարողությունը`թշնամուց պաշտպանվելու համար: Այստեղ ասվում է, որ մուսուլմանը մշտապես պետք է լինի պաշտպանվողի և ոչ թե հարձակվողի դերում: Բայց եթե ուրիշները հարձակվեցին իրենց վրա, մուսուլմանները պետք է կարողանան այնքան ուժեղ լինել, որպեսզի պաշտպանվեն, պահպանելով իրենց ուժն ու կարողությունը:
Այս այայից սովորում ենք.
1. Մուսուլմանները պետք է տեղյակ լինեն այն բոլոր ձևերից ու ռազմական հնարավորություններից, որ վերաբերում են թշնամուն, որպեսզի կարողանան ապահովել իրենց պաշտպանությունը:
2. Ոչ միայն իսլամական հասարակության որոշակի խումբ, այլ բոլորը պետք է տեղյակ լինեն ռազմական հարցերից, որպեսզի երբ թշնամին հարձակվում է, կարողանան պաշտպանել իրենց հայրենիքն ու կրոնը:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 72 և 73-րդ այաները.
و ان منكم لمن ليبطئن فان اصابتكم مصيبه قال قدانعم الله علي اذلم اكن
معهم شهيدا - ولئن اصابكم فضل من الله ليقولن كان لم تكن بينكم وبينه
موده ياليتني كنت معهم فافوز فوزاعظيما
<Ձեզանից ոմանք ոչ միայն իրենք են դանդաղկոտ, այլ ուրիշներին էլ փորձում են դանդաղեցնել և հուսախաբ անել: Երբ պատերազմի ժամանակ ձեզ որևէ դժբախտություն է պատահում, ասում եք. "Աստված ինձ շնորհ արեց, որպեսզի նրանց հետ չլինեի ու ականատես չլինեի սարսափելի տեսարանների ու զոհվեի ": Իսկ երբ Աստված շնորհներ է տալիս կամ օրինակ հաղթանակ պատերազմում, ասում եք. "Երանի նրանց հետ լինեի, որպեսզի ես էլ ստանայի այդ շնորհներից ու ռազմական ավարից": Կարծես թե ձեր և նրանց միջև ոչ մի կապ չի եղել և ձեր հաղթանակը նրանց չի վերաբերում>:
Այս այաները խոսում են ներքին թշնամիների մասին: Պատեհապաշտ անհատներ, ովքեր հետևում են միայն իրենց շահերին և ոչ միայն պատրաստ չեն անձնազոհություն անել հանուն կրոնի, այլ ուրիշներին էլ հուսախաբ են անում, որպեսզի միայնակ չխայտառակվեն, քանի որ իսլամական հասարակության դժվարությունների ժամանակ իրենք լքեցին այդ հասարակությունը: Նրանք միայն փառք են տալիս Աստծուն, որ ողջ են, իսկ եթե ձեռք չեն բերել որոշակի ավար, դրանից զայրանում են:
Այս այաներից սովորում ենք.
1Ջիհադի և պատերազմի ասպարեզը հավատացյալներին ու կեղծավորներին ճանաչելու լավագույն վայրն է
2Կեղծավորների ներկայությունը ռազմաճակատում, պատճառ է դառնում, որ ռազմիկների և մարտնչողների ոգևորությունը իջնի: Ուրեմն պետք է զգուշանալ նրանցից:
3Պատերազմից փախուստը կեղծավորության նշաններից է
4Այն բարությունն արժեք ունի, որը վերաբերում է հասարակության բոլոր անդամներին և ոչ թե բոլորը տանջվեն իսկ ոմանք վայելեն իրենց հարստությունը
5Կեղծավորների տեսակետից, բարօրությունը և փրկությունը աշխարհիկ կյանքի հարստությունն են: Զգույշ լինենք որ չնմանվենք նրանց
6Նրանք, որ հավատացյալների տխրության ժամանակ իրենց մասնակից չեն համարում, սակայն ուրախությունների ժամանակ ուզում են մասնակից դառնալ, կեղծավոր են
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 130-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան