Դեկտեմբեր 23, 2016 07:50 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 74-76-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 74-րդ այան:

فليقاتل في سبيل الله الذين يشرون الحيوه الدنيا بالاخره و من

يقاتل في سبيل الله فيقتل او يغلب فسوف نوتيه اجرا عظيما

<Այս աշխարհիկ կյանքը ծախելով հանդերձյալ առնողները թող  պատերազմեն հանուն Աստծո ճանապարհին: Ով հանուն Աստծո պատերազմելով կամ մեռնի կամ հաղթի, մենք նրան մեծ վարձք ենք տալու անպատճառ >:

Այս այան ասում է, որ պատերազմից խուսափելը նշանակում է, որ մարդը չի հավատում Աստծուն և հանդերձյալ կայնքին: Իսկ եթե մարդիկ հավատան հանդերձյալ կյանքին ու աշխարհիկ կյանքը համարեն ժամանակավոր կացարան, կարող են հեշտությամբ կռվել Աստծո ճանապարհին: Նրանք իսկապես էլ կռվում են, քանզի  համարում են, որ իրենց պարտականությունն է պաշտպանել կրոնը Աստծո թշնաիմներից:  Նրանք մշտապես կատարում են իրենց պարտավորությունները և նրանց համար չի տարբերում հաղթանակ թե պարտություն: Երկու դեպքում էլ նրանք հաղթող են, որովհետև Աստծո ճանապարհին կռվելը և ջանք թափելը արդեն հաղթանակ է:

Այս այայից սովորում ենք .

 Ջիհադի նպատակն է պաշտպանել Աստծո կրոնը և ոչ թե մեծացնել սահմանները,  վրեժ լուծել կամ բռնություն գործադրել:

Հավատքը փորձելու լավագույն ասպարեզներից է պատերազմը, որտեղ հավատացյալն առանձնանում է կեղծավորից:

.Ճշմարիտի ճակատում փախուստ և պարտություն գոյություն չունի` կամ նահատակություն է, կամ` հաղթանակ:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 75-րդ այան.

و مالكم لاتقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال و النساء

والولدان الذين يقولون ربنا اخرجنا من لدنك نظيرا

<Ձեզ ինչ եղավ, որ չեք պատերազմում Աստծո ճանապարհին: Այն տկար մարդկանց ու կանանց ու մանուկների համար, ովքեր ասում են. <Ով տեր, մեր այս բռնավոր ժողովրդին քաղաքից հանիր և մեզ օգնական ուղարկիր քո կողմից>:

 

Այս այան դիմելով մարդկային զգացմունքներին, պահանջում է, որ փրկենք նրանց, ովքեր բռնության ճիրաններում են և օգնենք պայքարել ու լուռ չմնալ: Այս այան լավագույն կերպով ցույց է տալիս, որ իսլամական ջիհադի նպատակներից է` մարդկանց փրկել ու ազատել բռնությունից: Եվ այս պայքարը կոչվում է պայքար Աստծո ճանապարհին: Իսկական հավատացյալը որոշակի պարտավորություններ ունի իր հայրենակիցների նկատմամբ : Նա չի կարող տեսնել նրանց դժվարության մեջ և մտածել միայն սեփական անձի ու ընտանիքի բարօրության մասին:

Այս այայից սովորում ենք.

 1. Իսլամական Ջիհադը միևնույն ժամանակ որ աստվածային է, նաև մարդկային է: Եվ մարդկանց ազատության համար պայքարելը աստվածային պայքար է:

2.Անտարբերությունը նրանց նկատամբ, ովքեր ենթարկվում են բռնության, մեղք է համարվում և  պետք է պայքարել հանուն նրանց ազատության:

3. Բռնությունից փրկվելու համար պետք է օգնություն խնդրել Աստծուց և նրա մարգարեից:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 76-րդ այան.

الذين آمنوا يقاتلون في سبيل ا والذين كفروا يقاتلون في سبيل

الطاغوت فقاتلوا اولياء الشيطان ان كيد الشيطان كان ضعيفا

<Հավատացյալները պայքարում են Աստծո ճանապարհին, իսկ անհավատները` Թաղուտի ճանապարհին: Ուրեմն, սատանայի բարեկամների դեմ պատերազմեք, քանզի սատանայի խարդախությունը անզոր է >:

Այս այան  խոսում է հավատացյալների ու անհավատների պատերազմի նպատակներից: Հավատացյալները պատերազմում են Աստծո կրոնը պաշտպանելու և ոչ թե ուժ ձեռք բերելու համար: Նրանց նպատակը Աստված է:  Իսկ անհավատները պայքարում են որպեսզի բռնատերերի և թաղուտների իշխանությունը ամրապնդեն: Այնուհետև Ղուրանն ասում է. Մի կարծեք, որ բռնատերերը հզոր են և դուք թույլ եք: Հակառակը, դուք ունեք հավատք, ինչը համարվում է ամենամեծ ուժը: Եվ մի վախեցեք թաղուտի և անհավատության բանակի դեմ կռվելուց: Ամբողջ ուժով մարտնչեք նրանց դեմ և իմացեք, որ դուք նրանցից հզոր եք:

Այս այայից սովորում ենք.

  Աստծո ճանապարհին լինելը իսլամական հասարակության ամենակարևոր նշաններից է:

 Անտարբերութունը և նստակյացությունը հավատացյալին չեն սազում :  Հավատքը պահանջում է մշտապես պայքարել:

Անհավատությունը, Թաղուտը և սատանան մի եռանկյան երեք անկյուններն են, որոնց կյանքը կախված է իրարից և յուրաքանչյուրը փորձում է երկարացնել մյուսի կյանքը:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 131-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապն