Ելք դեպի լույս 131
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 74-76-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 74-րդ այան:
فليقاتل في سبيل الله الذين يشرون الحيوه الدنيا بالاخره و من
يقاتل في سبيل الله فيقتل او يغلب فسوف نوتيه اجرا عظيما
<Այս աշխարհիկ կյանքը ծախելով հանդերձյալ առնողները թող պատերազմեն հանուն Աստծո ճանապարհին: Ով հանուն Աստծո պատերազմելով կամ մեռնի կամ հաղթի, մենք նրան մեծ վարձք ենք տալու անպատճառ >:
Այս այան ասում է, որ պատերազմից խուսափելը նշանակում է, որ մարդը չի հավատում Աստծուն և հանդերձյալ կայնքին: Իսկ եթե մարդիկ հավատան հանդերձյալ կյանքին ու աշխարհիկ կյանքը համարեն ժամանակավոր կացարան, կարող են հեշտությամբ կռվել Աստծո ճանապարհին: Նրանք իսկապես էլ կռվում են, քանզի համարում են, որ իրենց պարտականությունն է պաշտպանել կրոնը Աստծո թշնաիմներից: Նրանք մշտապես կատարում են իրենց պարտավորությունները և նրանց համար չի տարբերում հաղթանակ թե պարտություն: Երկու դեպքում էլ նրանք հաղթող են, որովհետև Աստծո ճանապարհին կռվելը և ջանք թափելը արդեն հաղթանակ է:
Այս այայից սովորում ենք .
Ջիհադի նպատակն է պաշտպանել Աստծո կրոնը և ոչ թե մեծացնել սահմանները, վրեժ լուծել կամ բռնություն գործադրել:
Հավատքը փորձելու լավագույն ասպարեզներից է պատերազմը, որտեղ հավատացյալն առանձնանում է կեղծավորից:
.Ճշմարիտի ճակատում փախուստ և պարտություն գոյություն չունի` կամ նահատակություն է, կամ` հաղթանակ:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 75-րդ այան.
و مالكم لاتقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال و النساء
والولدان الذين يقولون ربنا اخرجنا من لدنك نظيرا
<Ձեզ ինչ եղավ, որ չեք պատերազմում Աստծո ճանապարհին: Այն տկար մարդկանց ու կանանց ու մանուկների համար, ովքեր ասում են. <Ով տեր, մեր այս բռնավոր ժողովրդին քաղաքից հանիր և մեզ օգնական ուղարկիր քո կողմից>:
Այս այան դիմելով մարդկային զգացմունքներին, պահանջում է, որ փրկենք նրանց, ովքեր բռնության ճիրաններում են և օգնենք պայքարել ու լուռ չմնալ: Այս այան լավագույն կերպով ցույց է տալիս, որ իսլամական ջիհադի նպատակներից է` մարդկանց փրկել ու ազատել բռնությունից: Եվ այս պայքարը կոչվում է պայքար Աստծո ճանապարհին: Իսկական հավատացյալը որոշակի պարտավորություններ ունի իր հայրենակիցների նկատմամբ : Նա չի կարող տեսնել նրանց դժվարության մեջ և մտածել միայն սեփական անձի ու ընտանիքի բարօրության մասին:
Այս այայից սովորում ենք.
1. Իսլամական Ջիհադը միևնույն ժամանակ որ աստվածային է, նաև մարդկային է: Եվ մարդկանց ազատության համար պայքարելը աստվածային պայքար է:
2.Անտարբերությունը նրանց նկատամբ, ովքեր ենթարկվում են բռնության, մեղք է համարվում և պետք է պայքարել հանուն նրանց ազատության:
3. Բռնությունից փրկվելու համար պետք է օգնություն խնդրել Աստծուց և նրա մարգարեից:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 76-րդ այան.
الذين آمنوا يقاتلون في سبيل ا والذين كفروا يقاتلون في سبيل
الطاغوت فقاتلوا اولياء الشيطان ان كيد الشيطان كان ضعيفا
<Հավատացյալները պայքարում են Աստծո ճանապարհին, իսկ անհավատները` Թաղուտի ճանապարհին: Ուրեմն, սատանայի բարեկամների դեմ պատերազմեք, քանզի սատանայի խարդախությունը անզոր է >:
Այս այան խոսում է հավատացյալների ու անհավատների պատերազմի նպատակներից: Հավատացյալները պատերազմում են Աստծո կրոնը պաշտպանելու և ոչ թե ուժ ձեռք բերելու համար: Նրանց նպատակը Աստված է: Իսկ անհավատները պայքարում են որպեսզի բռնատերերի և թաղուտների իշխանությունը ամրապնդեն: Այնուհետև Ղուրանն ասում է. Մի կարծեք, որ բռնատերերը հզոր են և դուք թույլ եք: Հակառակը, դուք ունեք հավատք, ինչը համարվում է ամենամեծ ուժը: Եվ մի վախեցեք թաղուտի և անհավատության բանակի դեմ կռվելուց: Ամբողջ ուժով մարտնչեք նրանց դեմ և իմացեք, որ դուք նրանցից հզոր եք:
Այս այայից սովորում ենք.
Աստծո ճանապարհին լինելը իսլամական հասարակության ամենակարևոր նշաններից է:
Անտարբերութունը և նստակյացությունը հավատացյալին չեն սազում : Հավատքը պահանջում է մշտապես պայքարել:
Անհավատությունը, Թաղուտը և սատանան մի եռանկյան երեք անկյուններն են, որոնց կյանքը կախված է իրարից և յուրաքանչյուրը փորձում է երկարացնել մյուսի կյանքը:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 131-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապն