Դեկտեմբեր 23, 2016 08:15 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 77-79-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 77-րդ այան:

: الم ترالي الذين قبل لهم كفوا ايديكم و اقيموا الصلوه و اتوا الزكوه فلما كتب عليهم القتال

اذا فريق منهم يخشون الناس كخشيه الله او اشد خشيه و قالوا ربنالم كتبت

علينا القتال لولا اخرتنا الي اجل قريب قل متاعالدنيا قليل و الاخره خيرلمن

اتقي ولاتظلمون فتيلا /

<Դուք չեք տեսել նրանց, որոնց կասվի. <Հրաժարվեք Ջիհադից և միայն աղոթեք ու ողորմություն տվեք>: Բայց երբ նրանց հրամայեցին պատերազմել, նրանց մի մասը վախեցան մարդկանցից, ինչպես Աստծուց   կամ ավելի սաստիկ վախով: Եվ ասացին. Ով Տեր, ինչո՞ւ մեզ պատերազմ հրամայեցիր և չպահեցիր մեզ մինչև մեր մերձակա մահը>: Արդ նրանց ասա. <Այս աշխարհի վայելքները քիչ են երկյուղածի համար, իսկ հանդերձյալ կյանքը ավելի լավ է նրանց համար, ովքեր առաքինի են : Եվ իմացեք, որ ձեր նկատմամբ ոչ մի անիրավություն չի լինելու>:

Ասվում է, որ երբ մուսուլմանները Մեքքայում էին,  անհավատները նրանց շատ էին տանջում: Ուստի նրանց մի խումբը մոտեցավ մարգարեին ու ասաց. <Մինչև իսլամ դավանելը մենք հարգված էինք: Իսկ  հիմա կորցրել ենք այդ հարգանքը և մշտապես նեղության մեջ ենք: Թույլ տուր, որ պատերազմենք ու ետ բերենք մեր կորցրած արժանապատվությունը: Մարգարեն ասաց. <Ինձ հրամայված չէ պատերազմել և դուք էլ կատարեք ձեր անհատական ու հասարակական պարտականությունները> :

Երբ մարգարեն և մուսուլմանները դեպի Մեդինա գաղթեցին ու երբ ջիհադի հրամանը եկավ, հենց այդ խմբի անդամներից ոմանք հրաժարվեցին ջիհադից: Եվ հենց այդ ժամանակ էլ այս այան իջավ ու քննադատեց նրանց վերաբերմունքը: Իհարկե, այս այան վերաբերում է բոլոր ժամանակներին: Կան մարդիկ, ովքեր մշտապես մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղություն են ընկնում: Նման մարդիկ չեն մտածում իրենց պարտավորությունների մասին և պահի տակ ազդված, որոշակի քայլերի են դիմում:

Այս այայից սովորում ենք.

1. Կրոնի պատվիրանները ունեն փուլեր: Եվ նա է կարող պայքարել ու ջիհադ անել, ով դաստիարակվել է աղոթքներով  ու ներքուստ մաքրվել է: Նա չի խաբվում սատանայից:

2. Հասարակական խնդիրների դեպքում չի կարելի գործել պահից ազդված: Պետք է դիմել արդար ղեկավարի:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 78 և 79-րդ այաները.

اينما تكونوا يدرككم الموت ولو كنتم في بروج مشيده و ان تصبهم حسنه

يقولوا هذه من عندا- وان تصبهم سيئه يقولوا هذه من عندك قل كل من عندا

فمال هولاء القوم لايكادون يفقهون حديثا/ ما اصابك من حسنه فحن اشرمااصابك

من سيئه فحن نفسك و ارسلناك للناس رسولا وكفي با شهيدا

<Ուր էլ որ լինեք, մահը ձեզ կհասնի.  նույնիսկ եթե բուրգերի մեջ լինեք: Եթե կեղծավորներին բարություն և հաղթանակ հասնի, ասելու են . Սա Աստծո շնորհն է: Իսկ եթե վատ բան պատահի, ասելու են. Սա քո կողմից էր մարգարե: Ասա նրանց, որ ամեն ինչ Աստծո կողմից է: Ի՞նչ եղավ այս ժովորդին, որ ոչ մի բարի խոսք հասկանալու ընդունակ չէ: Ով մարգարե, քեզ ինչ բարիք որ պատահի , Աստծո կողմից  է: Եվ ինչ վատ բան էլ որ պատահի, քո կողմից է: Եվ մենք քեզ Աստծո մարգարե ենք ուղարկել մարդկանց համար, որ Աստծո վկայությանը հավատան >:

Այս այաներում խոսվում է մարգարեի նկատմամբ կեղծավորների անհարգալից վերաբերմունքի մասին: Երբ պատերազմում հաղթանակը նրանց կողմն է լինում, դա համարում են Աստծո շնորհ: Իսկ երբ պարտվում են, ասում են, որ դա մարգարեի սխալն էր:

Ի պատասխան, այս այաները ասում են. Այս աշխարհում ամեն ինչ լինում է Աստծո ցանկությամբ և առանց նրա կամքի, ոչինչ չի իրականանում` թե'  հաղթանակ թե' պարտություն:

Սակայն Աստծո ցանկությունն անիմաստ չէ: Եթե դուք կատարեք ձեր պարտականությունները, Աստված ձեր նկատմամբ բարի կլինի: Սակայն եթե հրաժարվեք պատերազմից, ինչպես հրաժարվեցիք Բադրի պատերազմից, Աստված ձեզ համար պարտություն կորոշի:

Մարդու և Աստծո հարաբերությունը նման է մոլորակի և արևի հարաբերությանը: Մոլորակը պտտում է արևի շուրջ և երբ նայում է արևին,  ստանում է  ջերմություն  ու լույս: Իսկ երբ թեքվում է արևից, սառում է և մթնում: Ուրեմն կարելի է ասել, որ մոլորակի լույսը գալիս է արևից : Սակայն մթությունը հենց իրենից է: Մարդը նույնպես այդպես է: Որտեղ որ դիմի Աստծուն, կստանա նրա շնորհը , իսկ երբ երես թեքի նրանից, իրեն զրկելու է այդ կենսատու աղբյուրից: Իհարկե, արդարամիտ մարդիկ շատ լավ հասկանում են այս ճշմարտությունը: Սակայն նրանք, ում  հոգին հիվանդ է  և ովքեր եսասեր են ,  Աստծուն   արդար չեն համարում և ով որ  իրենց դեմ դուրս կգա, նրանք անարդար կհամարեն: Բայց պետք է միշտ հիշել, որ արդարի ու անարդարի չափորոշիչը Աստված է:

Այս այաներից սովորում ենք.

Եթե մահն անպայման վրա է հասնելու, ուրեմն ինչո՞ւ փախնել ջիհադից:

 Մեր մեղքերի համար ուրիշին չմեղադրենք:

 Կյանքը և մահը , դառնությունները և քաղցրությունները,  բոլորը Աստծո իմաստնության հիման վրա են տեղի ունենում:

.Աստվածային տեսանկյունից, այն, ինչ գեղեցիկ է ու կատարյալ, Աստծո կողմից է: Իսկ այն ինչ տգեղ է ու սխալ մեզանից է:

. Իսլամի մարգարեի առաքելությունը համաշխարհային է և չի սահմանափակվում միայն որոշակի տարածքով:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 132-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան