Դեկտեմբեր 24, 2016 14:30 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է հիշյալ տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը, որոնցից գլխավորներն էին ԻԻՀ նախագահի տարածաշրջանի երեք երկրներ, այդ թվում Հայաստան կատարած ուղևորությունը, ԵՄ-ի անդամ երկրների հետ վիզայի ռեժիմի հարցում դյուրություններ ստեղծելու Ադրբեջանի պատրաստակամությունը և Տաջիկստանի ու Ղրղզստանի նախագահների Հնդկաստան կատարած ուղևորությունը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի առավոտյան մեկնելով Հայաստան սկսեց իր տարածաշրջանային ուղևորությունների առաջին փուլը: Շրջայցի նպատակն էր ընդլայնել հարևանների ու տարածաշրջանի երկրների հետ Թեհրանի հարաբերություններն ու խորացնել համագործակցությունները: Հայաստան ուղևորվելուց առաջ Հասան Ռոհանին Թեհրանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ Իրանը ցանկանում է ընդլայնել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երեք երկրներ Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ համագործակցությունների ծավալները: Երկու երկրի բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունը, Իրանի ու Հայաստանի պաշտոնատարների միջոցով համագործակցության մի քանի համաձայնագրերի ստորագրումը և երկու երկրի բիզնես համաժողովին մասնակցելը Ռոհանիի Հայաստան կատարած ուղևորության ծրագրերից էին: Իրանը վերջին տարիներին սերտ կապեր է հաստատել Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երեք հանրապետություններ՝ Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ:  ԻԻՀ նախագահի շրջայցի ծրագրում գտնվող Հայաստանը. Ղազախստանն ու Ղրղզստանը Իրանը արևմուտքին, արևելքին ու հյուսիսին կապող միջանցքի մաս են կազմում: Բնականաբար այս միջանցքի շահագործմամբ դրա ճամփին գտնվող երկրներն Իրանի հետ համագործակցության պատճառով տնտեսական ու առևտրական բաժիններում ուշագրավ աճ են արձանագրելու:

Իրանի ու տարածաշրջանի երկրների կարողությունների շրջագծում առևտրի ու ներդրման բնագավառներում հարաբերությունների ընդլայնումը նաև հզորացնելու են տարածաշրջանային զուգամերձությունը: Այդ զուգամերձությունը հավաքական անվտանգության հզորացման և տարածաշրջանային ընդհանուր մարտահրավերների դիմագրավման նախապայմանն է համարվում:

---------------------

Հասան Ռոհանին ՀՀ նախագահի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց. « ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»: ԻԻՀ նախագահի Հայաստան կատարած ուղևորությանն անդրադարձել է լրագրող Ռուզաննա Ստեփանյանը:

-------------------------------

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծեց ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Իլհամ Ալիևը Բաքվում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Կայուն իրավիճակի ստեղծումը և Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի հարգումը ԼՂ-ի հակամարտության կարգավորման նախապայմանն է համարվում»: Իլհամ Ալիևն ի դեպ, Հայաստանի հետ բանակցությունների պատրաստակամություն հայտնելով, հավելեց. «Ադրբեջանը ձգտում է ԼՂ-ի հակամարտության շտապ կարգավորմանը»:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այս հանդիպման ժամանակ ընդգծելով ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորումն, ասաց. «Այս հակամարտության միակ լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջագծում բանակցությունն է»:

Վրաստանի պաշտպանության նախարարը նաև կարևորեց Ադրբեջանի հետ իր երկրի ռազմական բնագավառում հարաբերությունների ընդլայնումը:

------------------

ԱՄՆ-ի բանակի լոգեստիկական բաժնի հրամանատար Գեներալ Դարեն Մաք Դավն ասել է .-«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բարդ խնդիր է»:

Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ,  Գեներալ Դարեն Մաք Դավն ասել է.-«ԵԱՀԿ  Մինսկի խմբի կողմից գործադրված ջանքերի արդյունքում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության են հասել հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Բանակցությունների շարունակման դեպքում Վաշինգտոնը ևս պատրաստ է աջակցել   հակամարտության կարգավորման գործընթացին»:

Ամերիկացի զինվորականն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ Ադրբեջանի քաղաքական շրջանակների համոզմամբ ԼՂ-ի հակամարտության կարգավորման հանդեպ Մինսկի խմբի համանախագահների ու հատկապես ամերիկացի համանախագահի անտարբերությունն ու լռությունը հակամարտությունը շուրջ երեք տասնամյակ ձգձգվելու գլխավոր պատճառներից է համարվում:

Նշելի է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ  ԵԱՀԿ  Մինսկի խմբի կողմից գործադրված ջանքերը մինչ այժմ ապարդյուն են անցել:

-----------------------

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Նադեր Հոսեյնովը տեսգրային դյուրությունների նոր նախագծի շրջագծում ԵՄ-ի քաղաքացիներին ընդունելու համար Բաքվի կառավարության պատրաստակամությունն է հայտնել: Նադեր Հոսեյնովի ընդգծմամբ «Հեշտացված վիզա» համաձայնագրի գործադրմամբ այդ երկրի քաղաքացիների եվրոպական երկրներ ուղևորությունն ու նաև եվրոպացի քաղաքացիների ուղևորությունն Ադրբեջան իրականացվելու է դեսպանությունների համադրմամբ: Նադեր Հոսեյնովն ընդգծելով եվրոպական երկրների հետ վիզայի ռեժիմի հեշտացման կապակցությամբ ստանձնած պարտավորության հանդեպ Բաքվի հավատարմությունն, ասաց. «Ադրբեջանը նպատակ ունի ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի չեղարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկել»:

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի ընդգծմամբ «Հեշտացված վիզա» համաձայնագրի գործադրմամբ եվրոպական երկրների քաղաքացիները աշխատանքային երեք օրերում առանց Ադրբեջանի հյուպատոսարանները դիմելու կարող են առցանց կերպով տեսգիր ստանալ: Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև վիզայի ռեժիմի հեշտացման համաձայնագիրը ստորագրվել էր Վիլնիուսում գումարված Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի շրջագծում: Այս համաձայնագրի հիման վրա քաղաքական անցագրեր կրող անձինք ԵՄ-ի անդամ երկրներ ուղևորվելու համար վիզա ստանալու կարիք չունեն:

---------------------

Հնդկաստանի ու Տաջիկստանի պաշտոնատարները պաշտպանական ոլորտում հարաբերությունների ընդլայնման, փողերի լվացման դեմ պայքարի ու ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու հարցերում համաձայնության եկան: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մուդին անցած շաբաթ օրը Նոր Դեհլիում Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանի հետ հանդիպումից հետո ընդգծեց երկկողմ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկու երկրի վճռակամությունը: Հնդկաստանի վարչապետն ընդգծելով, որ սպառնալիքը, բրտարարքներն ու ահաբեկչությունը ստվեր են գցել ողջ տարածաշրջանի վրա, հավելեց. «Ահաբեկչության դեմ պայքարի հարցում Հնդկաստանի ու Տաջիկստանի համագործակցությունը մեծ նշանակություն ունի երկու երկրի հարաբերություններում: Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանն էլ ասաց. «Ահաբեկչությունը վտանգել է աշխարհի երկրների զարգացումը»:

Տաջիկստանն ու Հնդկաստանը տնտեսական, առևտրական ու ռազմական ընդլայնված հարաբերություններ ունեն: Վերջին երկու տասնամյակներում Տաջիկստանն ու Հնդկաստանը ստորագրել են համագործակցության ավելի քան 50 փաստաթղթեր և ներկա դրությամբ Տաջիկստանում ակտիվ են հնդկական կապիտալով աշխատող 50 գործարաններ:

--------------------

Ղրղզստանի նախագահ Ալմազբեյկ Աթամբայևն անցած շաբաթ Նոր Դեհլիում հանդիպելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մուդիին ընդգծեց երկկողմ համագործակցությունների ընդլայնումը: Հնդկաստանի ու Ղրղզստանի ղեկավարները ահաբեկչությունը համարելով Ասիայի դիմագրաված գլխավոր մարտահրավերը, ընդգծեցին ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցում երկու երկրի համագործակցության ընդլայնումը: Ալմազբեյկ Աթամբայևն ու Նարենդրա Մուդին չորեքշաբթի օրը Նոր Դեհլիում երկկողմ հանդիպման ավարտին համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով հայտարարեցին. «Խաղաղության ու անվտանգության հաստատումը երկրների տնտեսական զարգացման գլխավոր ազդակներից է համարվում»: Հնդկաստանն ու Ղրղզստանը նաև պահանջեցին ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացումը: Ղրղզստանի նախագահի Հնդկաստան կատարած ուղևորության ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և երիտասարդության հետ կապված հարցերում համագործակցության վեց փոխհուշագիր ստորագրվեց:

----------------------

Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևը Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնումն այդ երկրի արտաքին քաղաքականության գերակայությունը համարեց: Նազարբայևը Ղազախստանի անկախության 25-ամյակի հանդիսության ժամանակ նաև ընդգծեց, որ Ղազախստանն անցյալի նման 21-րդ դարի սպառնալիքների դիմագրավման համար ակտիվ ու համակողմանի և այդ երկրի երկարատև շահերը ապահովող քաղաքականության է հետևելու: Նազարբայևն անդրադառնալով ԵԱՏՄ-ին ասաց. «Ղազախստանը տնտեսական հարաբերությունների նոր մոդելի հիմնադիրն է, որին այսօր անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանն ու Ղազախստանը»: