Ելք դեպի լույս 133
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 80-82-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 80-րդ այան:
من يطع الرسول فقد اطاع الله و من تولي فما ارسلناك عليهم حفيظا /
<Ով որ հնազանդվի մարգարեին, Աստծուն է հնազանդվում: Իսկ ով ետ դառնա, մենք քեզ նրանց պահապան չենք ուղարկելու>:
Հասարակությունը կառավարելու հարցում գոյություն ունի որոշակի համակարգ, որին պետք է ենթարկվեն մարդիկ: Իսլամը նույնպես անհատական հրամանների շարան չի : Իսլամի տեսակյունից, մարդու երջանկությունը պայմանավորված է հասարակության երջանկությամբ: Օրինակ` ողորմություն տալը, ուխտագնացության գնալը և ջիհադը հասարակական այն պատվիրաններից են, որ շատ կարևոր են հասարակության համար: Իսկ Ղուրանի տեսակետից, մարգարեն պետք է ոչ միայն աստվածային պատվերներն ու հրամանները փոխանցի մարդկանց, նա նաև իսլամական հասարակության ղեկավարն է, որին պետք է հետևեն մարդիկ: Իսկ հակառակ դեպքում, նշանակում է անհավատ դառնալ Աստծո նկատմամբ: Այս այան խոսում է հասարակության նկատմամբ մարգարեի պատասխանատվության շրջանակի մասին: Նույնիսկ որպես ղեկավար, մարգարեն պարտավոր չէ մարդկանց ստիպել ընդունել ճշմարտությունն ու իրագործել այն: Նրա պարտականությունը ղեկավարելն է և ոչ թե պարտադրելը:
Այս այայից սովորում ենք.
1. Աստծուն ենթարկվելը միայն աղոթելով ու ծոմ պահելով չէ: Պետք է հետևել նաև աստվածային առաջնորդներին:
2. Մարգարեի պարտականություններից է քարոզել կրոնը և ոչ թե այն պարտադրել: Մարդը պետք է ինքնակամ ընդունի կրոնը:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 81-րդ այան.
و يقولون طاعه فاذا برزوا من عندك بيت طائفه منهم غيرالذي تقول و
الله يكتب مايبيتون فاعرض عنهم و توكل علي الله و كفي بالله وكيلا/
<Նրանք ասում են՝ հնազանդ ենք: Բայց երբ քեզանից հեռանան, նրանց մեծ մասը քո ասածներից այլ բան կմտածի: Սակայն Աստված նրանց մտածածը գրում է: Արդ, հեռացիր նրանցից և Աստծուն ապավինիր: Եվ Աստծո պաշտպանությունը բավական է>:
Այս այան զգուշացնում է կեղծավորների վտանգի մասին և դիմելով հավատացյալներին, ասում է. <Զգուշացե՛ք, որովհետև ձեր մեջ կան մարդիկ, որոնց հավատքը կեղծավորության վրա է հիմնված: Նրանք արտաքուստ ցույց են տալիս, որ հավատում են, սակայն ներքուստ ուրիշ բան են մտածում> : Նման մարդկանցից պետք է հեռու մնալ և չսարասփել նրանցից, որովհետև Աստված հետևում է ու կործանելու է նրանց: Ուրեմն, պետք է հետևել Աստծուն:
Այս այայից սովորում ենք.
1. Միշտ պետք է զգույշ լինենք ներքին թշնամիների նկատմամբ և չկարծենք, որ մեր թշնամին սահմաններից այն կողմ է:
2. Միամիտ չլինենք և ամեն տեսակ բարեկամության առաջարակ չընդունենք:
3. Աստված իսկական հավատացյալների պաշտպանն է:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 82-րդ այան.
افلا يتدبرون القرآن ولو كان من عند غيرالله لوجدوا فيه اختلافا كثيرا
<Արդյոք նրանք Ղուրանի մասին չե՞ն խորհում և եթե Աստծուց բացի մեկ ուրիշը լիներ, նրա մեջ շատ հակասություններ պետք է գտնեին նրանք>:
Երբ իսլամի հակառակորդները ոչ մի արդարացում չունեին մարգարեի պարզ տրամաբանության նկատմամբ, նրան տարբեր մեղադրանքներ էին վերագրում: Նրանք ասում էին, որ Ղուրանը Մոհամմեդի մտքի արդյունքն է և կամ նա ուրիշներից է այն լսել: Հենց այս պատճառով էլ Աստված այս այան իջեցրեց, ասելով. Ինչո՞ւ եք կասկածամիտ Ղուրանի այաների նկատմամբ, նրանով հանդերձ, որ այդ այաները մագարեի առաքելության քսան տարիների ընթացքում ի հայտ են եկել և' պատերազմի և' խաղաղության ժամանակ: Եթե դրանք լինեին մարդու մտքի արդյունքը, ապա Ղուրանում կլինեին բազմաթիվ հակասություններ: Ղուրանի հրաշքներից մեկը դրա կայունությունն է և այն, որ այաները մշտապես անփոփոխ են մնացել:
Այս այայից սովորում ենք.
1. Հակառակ նրանց, որ համարում են թե կրոնը հակառակ է գիտությանը, այս այան ասում է, որ պետք է քննարկել աստվածային այաները` իսլամի ճշմարտությունն իմանալու համար:
3. Ղուրանը հասկանալի է բոլոր սերունդերի համար և բոլոր ժամանակներում:
4. Եթե մարդիկ համախմբվեն Ղուրանի շուրջ, տարաձայնություններն ու հակասությունները կվերանան, քանի որ Ղուրանում չկան հակասություններ:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 133-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան