Ելք դեպի լույս 134
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 83-85-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 83-րդ այան:
و اذا جاء هم امر من الامن اوالخوف اذاعوا به ولورده الي الرسول واولي
الامر منهم لعلمه الذين يستنبطونه منهم و لولا فضل الله عليكم و رحمه
لاتبعتم الشيطان الا قليلا
<Եվ երբ նրանց բան պատահի` ապահովության, խաղաղության կամ պարտության ու վախի վերաբերյալ այն կտարածեն: Բայց եթե այդ լուրը մարգարեին կամ հրամանատարներին տանեին, հարցնողներին կհասկացներ դա: Եվ եթե Աստծո շնորհը և ողորմությունը ձեր վրա չլիներ, բացառությամբ մի փոքրիկ խմբի, բոլորդ սատանային կհպատակվեիք>:
Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես են կեղծավորները պատերազմի վերաբերյալ ստահոդ լուրեր տարածում և մարդկանց մեջ վախի ու ստի մթնոլորոտ ստեղծում: Նույնիսկ այդ ստահոդ լուրերը կարող են մարդկանց անապահովության զգացում պատճառել: Ապա ասում է, որ մուսուլմանները կարող են հասարակության վերաբերյալ խնդիրների համար դիմել առաջնորդներին, որպեսզի նրանցից վերլուծություն կատարելով, ճշմարտությունը փոխանցեն մարդկանց: Այնուհետև այս այան ասում է, որ կեղծավորների ձևը մարդուն տանում է դեպի սատանա և եթե Աստծո շնորհը կամ մարգարեների առաջնորդությունը չլիներ, մարդիկ չէին փրկվելու և սատանայի գայթակղություններին էին ենթարկվելու:
Այս այայից սովորում ենք.
1. Սուտ լուրերի տարածելը կեղծավորների ձևերից է: Պետք է զգույշ լինենք:
2. Մուսուլմանների ռազմական լուրերը չպետք է տարածվեն և այդ մասին պետք է տեղյակ լինեն միայն հրամանատարներն ու առաջնորդները:
3. Ճշմարտությունն ընկալում են միայն նրանք, ովքեր ունակ են դրան:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 84-րդ այան.
فقاتل في سبيل ا لاتكلف الا نفسك و حرض المومنين عسي الله ان يكف باس
الذين كفروا والله اشد باسا و اشد تنكيلا /
<Այժմ Աստծո ճանապարհին պատերազմիր և հավատացյալներին էլ խրախուսիր, որպեսզի իմանան դա: Բայց իմացիր, որ դու պատասխանատու ես միայն քո նկատմամբ: Հույսով, որ Աստված անհավատների ուժը կպակսեցնի, քանի որ Աստծո ուժը ավելի շատ է իսկ պատիժը ` խիստ>:
Այս այան խոսում է այն մասին, որ երբ Օհոդ պատերազմի ժամանակ մուսուլմանները պարտվեցին, թշնամիները որոշեցին ուրիշ ժամանակ հարձակվել մուսուլմանների վրա: Այդ ժամանակ մուսուլմանների մարգարեն մարդկանց կոչ արեց պայքարել թշնամիների դեմ: Սակայն Օհոդ պատերազմում պարտության մասին դառը հիշողությունը պատճառ դարձավ, որ շատերը հրաժարվեն դրանից: Եվ հենց այդ ժամանակ այս այան իջավ ու մարգարեին պատվիրեց . <Եթե ոչ ոք էլ քեզ չհետևի, դու պարտավոր ես շարունակել քո պայքարը: Սակայն այդուհանդերձ, շարունակիր մուսուլմաններին ջիհադի կոչ անել: Մարգարեն հենց այդպես վարվեց և շատ քչերը գնացին նրա հետ: Բայց թշնամին այն ժամանակ չհայտնվեց նշված տեղում և պատերազմը տեղի չունեցավ ու Աստծո խոստումը իրականացավ:
Այս այայից սվորում ենք.
1. Առաջնորդը պետք է մշտապես լինի հասարակության առաջատարը` և' վտանգի և' պայքարի ժամանակ, եթե նույնիսկ նա պետք է միայնակ պայքարի:
2. Մարգարեները հրավիրում են մարդկանց հավատալ Աստծուն և հետևել կրոնին: Սակայն երբեք չեն պարտադրում:
3. Ամեն մարդ պատասխանատու է իր գործի համար: Եվ մարգարեները պատասխանատու չեն մարդկանց արարքների համար: Նրանք պարտավոր են կատարել միայն իրենց պարտականությունը:
4. Աստծո ուժը ամենամեծ ուժն է, եթե մարդիկ կատարեն իրենց պարտականությունները:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 85-րդ այան.
من يشفع شفاعه حسنه يكن له نصيب منها و من يشفع شفاعه سيئه يكن له كفل
منها و كان الله علي كل شي ء مقيتا /
<Ով որ լավ բարեխոսությամբ միջնորդի, իր բաժինը կստանա: Բայց ով որ չարախոսությամբ է միջնորդում, նա էլ այդ չարությունից մաս կստանա: Քանզի ամեն ինչի հաշիվն Աստծո ձեռքում է>:
Այս այան խոսում է այն մասին, որ ոչ միայն մագարեն, այլ յուրաքանչյուր մարդ, պետք է ուրիշներին հրավիրի բարի գործ կատարելու: Իհարկե, ամեն մարդ պատասխանատու է իր արարքի համար: Սակայն դա չի նշանակում, որ մարդիկ պետք է անտարբեր լինեն իրար և հասարակության նկատմամբ: Իսլամը անհատական կրոն չէ, որպեսզի ամեն մարդ մտածի իր մասին : Ընդհակառակը, իսլամը բոլորին հրավիրում է պայքարել բռնության դեմ: Ամեն դեպքում, ըստ իսլամի, յուրաքանչյուր մարդ պարտավոր է կյանքի ընթացքում կատարել իր պարտականությունները և' աշխատանքում և' հասարակության մեջ և' ընտանիքում: Այստեղ կարևոր է նաև այն փաստը, որ եթե մարդը կարևոր գործ է անում, դրա համար պարգև ստանա: Եվ հակառակը` եթե նա չարություն է անում, իրեն էլ բաժին հասնի դրանից:
Այս այայից սովորում ենք.
1. Յուրաքանչյուր մուսուլմանի պարտականությունն է` բարի գործ անել և ուրիշներին օգնել, ինչպես նաև պատրաստ լինել անհավատության դեմ պայքարին:
2. Մարդը չի կարող միշտ ինքը բարի գործ կատարել, սակայն կարող է միջնորդ հանդիսանալ բարի գործի համար:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 134-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան