Հունվար 06, 2017 21:50 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 86-88-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 86-րդ այան:

و اذا حييتم بتحيته فحيوا باحسن منها اوردوها ان الله كان علي كل

شي ء حسيبا /

<Երբ մեկը ձեզ բարևի, բարևն առեք նույնքան, կամ ավելի մեծ պարկեշտությամբ: Աստված կշռում է բոլոր արարքները>:

Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես պետք է մուսուլմանները վերաբերվեն միմյանց նկատմամբ: Ուրիշների հետ վերաբերմունքը պետք է հիմնված լինի բարության վրա, թե' խոսքի մակարդակով, թե` գործի: Կարևոր է բարևել հանդիպման ժամանակ և նվեր տալ, հատկապես`ընկերական ու բարեկամական շրջանակներում: Իսլամը այս կապակցությամբ բազմաթիվ պատվիրաններ ունի: Այս այայում բարևը և նվեր տալը կարևոր հանգամանք են համարվում  և մուսուլմաններին պատվիրում են, ասելով.  եթե մեկը ձեզ հարգում է, ուրեմն դուք պարտավոր եք ավելի գեղեցիկ վերաբերմունք ցույց տալ նրա նկատմամբ, կամ վերաբերվել  այնպես, ինչպես ձեր նկատմամբ են վերաբերվել: Իսլամն ասում է. ջերմ բարևեք և եթե ձեզ որևէ բան նվեր են տալիս, աշխատեք դա հատուցել ավելի լավ նվերով: Ասվում է, որ իմամ Հասանի ստրկուհիներից  մեկը նրան ծաղկեփունջ նվիրեց, և Իմամ Հասանը այդ բարության դիմաց նրան ազատեց ստրկությունից և իր վերաբերմունքի մասին խոսելով, վկայակոչեց հենց այս այան:

Այս այայից սովորում ենք.

1. Յուրաքանչյուր բարության, որ արվում է մարդու նկատմամբ, պետք է պատասխանել  ըստ արժանվույն:

2. Չպետք է հրաժարվել մարդկանց բարությունից:  Պետք է նվերը ընդունել և հատուցել ճիշտ ձևով:

3. Շատ վատ է ընդունվում ուրիշների բարևի նկատմամբ անտարբեր լինելը; Դա կարող է հետևանքներ ունենալ և' աշխարհիկ և' հանդերձյալ կյանքերում:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 87-րդ այան.

الله لا اله الا هو ليجمعنكم الي يوم القيمه لاريب فيه و من اصدق من الله

حديثا

<Աստված միակ է: Նա ձեզ հավաքելու է հարության օրը: Այս մասին չեք կարող կասկածել: Աստծո խոսքից ավելի ճշմարիտ ի՞նչ կա>:

Այս այան խոսում է այն մասին, որ միակ Աստված և արարիչը հարության օրը հրավիրելու է բոլորին և ամեն մարդ այդ օրը պատասխան է տալու իր արարքների համար: Ոմանք սրան չեն հավատում: Սակայն ինչո՞ւ պետք է Աստված սուտ ասի: Սուտը կամ վախից է կամ կարիքից ու տգիտությունից: Իսկ Աստված որ միակն է ու ամենակարողը, ոչ մի պատճառ չունի սուտ խոսելու:

Այս այայից սովորում ենք.

1. Հենց աշխարհիկ կյանքում պետք է մտածել հանդերձյալ կյանքի մասին և ջանք թափել Աստծո գոհունակությունը ձեռք բերելու համար:

2. Եթե Աստված մեզ ստեղծել է ոչնչից, ուրեմն ինչո՞ւ չի կարող մեզ վերաստեղծել:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 88-րդ այա.

فمالكن في المنافقين فئتين والله اركسهم بما كسبوا اتريدون ان تهدوا من

اضل الله و من يضلل الله فلن تجد له سبيلا

<Ձեր ի՞նչ փույթն է, թե անհավատները երկու հատվածի են բաժանվել: Աստված նրանց նետեց անհավատության մեջ` ի վարձք իրենց արարքի: Դուք ցանկանում եք առաջնորդե՞լ նրանց ում Աստված մոլորեցրեց: Լույս չկա այլևս նրանց համար, ովքեր մխրճվել են մթության մեջ Աստծո ձեռքով>:

Այս այան ասում է.  Ինչո՞ւ եք  միամիտ և կարծում, թե կեղծավորները ձեզ  հետ են, այն դեպքում, երբ նրանց սիրտն ու հոգին ձեզ հետ չի եղել: Նրանք միայն արտաքուստ են ցույց տվել, թե հավատում են իսլամին: Ընդհանրապես, հավատքի նշաններից է Աստծո և մարգարեի պատվիրաններին հետևելը և ոչ միայն խոսքով : Կեղծավորները հենց այս արարքի պատճառով, կորցրել են առաջնորդվելու հնարավորությունը: Այս այան ասում է, որ ով ցանկանա մարդկանց խաբել ու կեղծավորություն անել հանուն կրոնի և հավատքի ու իրեն հավատացյալ ցույց տալ, քանի որ սրտում չունի հավատք, զրկվելու է առաջնորդվելու հնարավորությունից: Նույնիսկ մարգարեն չի կարող նրան առաջնորդել: Չնայած Ղուրանն ասում է, որ Աստված բոլորի համար ստեղծել է առաջնորդվելու հավասար հնարավորություն, սակայն նա, ով դրա փոխարեն փորձում է աստվածային պատվիրանները խաղի վերածել, ընդհանրապես չի առաջնորդվի: Թեև պետք է ասել, որ աստված չի ցանկանում ոչ մեկին մոլորեցնել, սակայն հարց է առաջանում. նրանք, որ չունեն պարզ միտք,  ունեն կեղծ սիրտ և նրանց արարքը օգուտ է տալիս թշնամիներին, ինչպե՞ս կարող են առաջնորդվել: Սա անտեղի ցանկություն է:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդու կործանման պատճառը հենց իրենից է և Աստված անտեղի որևէ մեկին չի մոլորեցնելու:

2. Կեղծավորների հետ շփման ժամանակ միամիտ մի եղեք և անտեղի սրտցավություն ցույց մի տվեք նրանց նկատմամբ, կամ մի փորձեք նրանց բարությամբ գրավել:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 135-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան