Ելք դեպի լույս 136
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 89-91-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 89-րդ այան:
ودوا لوتكفرون كماكفروا فتكونون سواء فلاتتخذوا منهم اولياء حتي
يهاجروا في سبيل ا فان تولوا فخدوهم و اقتلوهم حيت وجد تموهم ولاتتخذوا
منهم وليا ولانصيرا
<Նրանք ուզեցին ձեզ իրենց նման անհավատ դարձնել և իրենց ամբարիշտության մասնակից: Մի հաստատեք նրանց հետ որևէ կապ, մինչև որ իրենց հայրենիքը թողնեն Աստծո հավատքը պաշտպանելու համար: Երբ խոստովանությամբ անհավատության վերադառնան, բռնեցեք և սպանեցեք: Որտեղ էլ որ նրանց գտնեք, իրենց մեջ ոչ պաշտպան և ոչ բարեկամ մի ունեցեք >:
Այս այան ասում է, որ կեղծավորի էությունն այնքան վատն է և նրանք այնքան չար են, որ ոչ միայն իրենք են անհավատ, այլ ցանկանում են, որ ուրիշներն էլ անհավատ դառնան: Նրանց հետ չի կարելի բարեկամանալ : Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն անհավատությունից և վերադառնան դեպի իսլամ: Ուրեմն եթե այդպես չարեցին, իմացեք, որ նրանք անհավատությունից չեն հրաժարվել: Եվ եթե իմանաք, որ իսլամի անունը չարաշահել են, որտեղ որ նրանց գտնեք, գերեվարեք, կամ անհրաժեշտության դեպքում սպանեք նրանց: Հետաքրքիր է, որ Ղուրանի տեսակետից, հրեաները և քրիստոնյաները, որոնք ապրում են իսլամի իշխանության ներքո, լիովին հարգվում և պաշտպանվում են և ոչ ոք իրավունք չունի նրանց իրավունքները ոտնահարել: Սակայն կեղծավորները, որոնք նպատակ ունեն հարվածել իսլամին, դատվում են ամենադաժան ձևով:
Այս այայից սովորում ենք .
1. Զգույշ եղեք կեղծավորներից և մի ընդունեք նրանց հետ բարեկամությունը, քանի որ նրանք անհավատ թշնամիներից ավելի վատն են:
2. Իսկական հավատքը գաղթն է հանուն Աստծո: Նա, ով չի ցանկանում գաղթել հանուն կրոնի, չի կարող հավատացյալ լինել:
3. Յուրաքանչյուր մեղք ունի զղջում:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 90-րդ այան.
الاالذين يصلون الي قوم بينكم و بينهم ميثاق اوجاوكم حصرت صدورهم ان
يقاتلوكم اويقاتلوا قومهم و لوشاء ا لسلطهم عليكم فلقاتلوكم فان
اعتزلوكم فلم يقاتلوكم والقوا اليكم السلم فماجعل ا لكم عليهم سبيلا
<Այս օրենքը բացառություն է նրանց համար, ովքեր ձեր դաշնակիցների մեջ ապաստան են փնտրել: Նրանք, որ հարկադրված են ձեր դեմ պատերազմել կամ իրենց ազգի դեմ կռվել, եթե Աստված ցանկանա, կարող է նրանց ձեր նկատմամբ գերակշիռ դիրք տալ և նրանք շարունակ պետք է հաղթեն ձեզ: Եթե Բադրում ձեր դեմ կռվել են, ապա հաշտություն են առաջարկել, Աստված արգելում է հարձակվել նրանց վրա>:
Այս այան խոսելով այն կեղծավորների մասին, ովքեր մուսուլմանների դաշնակիցների հետ կապ ունեն և պայման են կնքել ու նաեւ նրանց մասին, ովքեր հրաժարվում են պատերազմից ու պատերազմելուց և հաշտություն են առաջարկում, ասում է ե'ւ առաջին դեպքում ե'ւ երկրորդ դպքում հարձակվելը նրանց վրա անարդար կլինի:
Այս այայից սովորում ենք.
1. Քաղաքական և ռազմական պայմանագրերը նույնիսկ անհավատների հետ, հարգանքի են արժանի:
2. Ջիհադը և պայքարը իսլամում, վրեժխնդրության կամ իշխանություն տարածելու համար չէ; Եթե թշնամին պատրաստ է խաղաղության, ուրեմն հրաժարվեք պատերազմելուց և ոչ ոք իրավունք չունի այս դեպքում հարձակվել թշնամու վրա:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 91-րդ այան.
ستجدون آخرين يريدون ان يامنوكم و يامنوا قومهم كلماردوا الي الفتنه
اركسوا فيها فان لم يعتزلوكم و يلقوا اليكم السلم و يكفوا ايديهم فخذوهم
و اقتلوهم حيت ثقفتموهم و اولئكم جعلنالكم عليهم سلطانا مبينا
<Կան ուրիշները, որ ցանկանում են դաշնակից անել ձեր և իրենց ազգի հավատքը: Նրանք անհնազանդություն են ցույց տալիս ամեն անգամ, երբ վերադառնում են կռապաշտության և սադրանքի: Եթե շարունակեն ձեր դեմ զենք բարձրացնել և հաշտություն չառաջարկեն , բռնեցեք նրանց և սպանեք, որտեղ էլ որ գտնեք: Ձեզ տալիս ենք բացարձակ իշխանություն նրանց վրա>:
Մեքքայի մի խումբ բնակիչներ, երբ գալիս էին մարգարեի մոտ, կեղծավորությամբ ասում էին, որ իսլամ են դավանում, սակայն երբ վերադառնում էին Մեքքա, նորից դիմում էին կռապաշտության և սրտակցում էին անհավատների հետ, որպեսզի նրանց կողմից խոշտանգումների չենթարկվեն: Այսպիսով, նրանք փորձում էին շահել երկու խմբի վստահությունը: Իհարկե, նրանք սրտանց անհավատներ էին և երբեմն մասնակցում էին որոշակի դավադրությունների` ուղղված մուսուլմանների դեմ: Այսպիսով իջավ այս այան և ասաց, որ պետք է խիստ լինել այս խմբի նկատմամբ: Որովհետև նրանց վտանգը ավելի մեծ է քան անհավատներինը, որոնք ուղղակի պայքարում են: Սրանք սադրիչներ են և ոչ միայն չեն հրաժարվում պատերազմից, այլ պատերազմ են հրահրում: Ուրեմն պետք է նրանց գերեվարել իսկ եթե դիմադրեն` սպանել:
Այս այայից սովորում ենք.
1. Մուսուլմանները պետք է ճանաչեն իրենց թշնամիներին և յուրաքանչյուրի նկատմամբ որոշակի վերաբերմունք ձևավորեն:
2. Պետք է խիստ լինել նրանց հանդեպ, ովքեր ցանկանում են տապալել իսլամական իշխանությունը:
3. Կեղծավորի հատկություններից այն է, որ նրա նպատակը միայն իր բարօրությունն է, ոչ թե իր հավատքի պաշտպանությունը:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 136-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան