Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս շաբաթվա համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում Ղրղզստանի նախագահի և Ուզբեկստանի փոխվարչապետի հանդիպմանը, ԻԼԻՊ-ին միացող տաջիկ քաղաքացիների թվի նվազմանը, միջսիրիական բանակցությունները հյուրընկալելու Ղազախստանի նախաձեռնությանը և Ռուսաստանի ու Տաջիկստանի ռազմական համագործակցություններին:
Ղրղզստանի նախագահը և Ուզբեկստանի փոխվարչապետն անցած շաբաթ կայացած հանդիպման ժամանակ քննարկելով երկու երկրի համագործակցությունների ընթացքը նաև մտքերի փոխանակում կատարեցին սահմանային նշանների տեղադրման ուղղությամբ վերցված քայլերի շուրջ:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեյկ Աթամբայևի հանդիպումն Ուզբեկստանի փոխվարչապետ Ադհամ Աքրամովի հետ, որը հաջորդեց 2016 թվականի վերջերին ղրղզական կողմի Տաշկենդ կատարած ուղևորության և ուզբեկ ու ղրղզ ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաև սահմանային հարցերի կարգավորման վրա կողմերի դրած շեշտը վկայում է խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ երկու կողմերի ջանքերի մասին: Կենտրոնական Ասիայում սահմանային տարաձայնությունները միայն Ղրղզստանով ու Ուզբեկստանով չեն սահմանափակվում և Տաջիկստանն էլ սահմանային տարաձայնություններ ունի այդ երկու հանրապետությունների հետ:
Անկախությանը հաջորդած տարիներին այդ երկրների հարաբերությունների վրա ազդած սահմանային տարաձայնություններից բացի Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի վախճանումից հետո և նախագահի պաշտոնում Շոքաթ Միրզիյոևի ընտրությամբ Ուզբեկստանի ժողովուրդը տարածաշրջանի երկրների հետ Տաշկենդի հարաբերությունների որակում ու նաև երկրի ղեկավարման ուղղությամբ ուզբեկ իշխանավորների կողմնորոշումներում փոփոխությունների ականատես է եղել: Հավանաբար քաղաքականության ու իշխանության բնագավառում նույն դրական ազդանշաններն էլ այդ երկրի հանրային կարծիքին խրախուսեցին Ուզբեկստանի նախագահ ընտրել Շոքաթ Միրզիյոևին և այսօր այդ ընտրության արդյունքը նկատելի է Տաշկենդի տարածաշրջանային քաղաքականություններում ու սահմանային տարաձայնությունների կարգավորման շեշտադրմամբ: Հատկապես որ վերջին երեք ամիսներին Ղրղզստանի և Ուզբեկստանի հարաբերություններն ակտիվացել են և երկու երկրի պատվիրակություններն անգամներ փոխայցելություններ կատարելով փորձել են կրկին վերասահմանել երկու երկրի հարաբերությունները:
------------------
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, մասնավորապես՝ մայր գետի ու դրա առվակների մասին առակը առաջին հերթին ուղղված էր իշխող ակումբի անդամներին՝ փորձելով հանգստացնել նրանց: Ասում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը: Թեմային անդրադարձել է լրագրող Նանե Սահակյանը:
-------------------
Տաջիկստանի ՆԳ նախարարն անցած շաբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ նախկին տարիների համեմատությամբ 2016 թվականին ԻԼԻՊ-ին միացած Տաջիկստանի քաղաքացիների թիվը նվազել է: Ռամազան Ռահիմզադեն այդ կապակցությամբ նշեց, որ անցած տարի 22 տաջիկ քաղաքացիներ կամավոր կերպով լքելով ԻԼԻՊ-ի շարքերը վերադարձել են երկիր: «Այս պահին ԻԼԻՊ-ի շարքերը թողած տաջիկ քաղաքացիների թիվը հասնում է 80-ի»,-հավելել է նա: Նա ի դեպ անորոշ է համարել Սիրիայում բնակվող տաջիկ ընտանիքների ճակատագիրն ու միևնույն ժամանակ տեղեկացրել է անցած տարվա ընթացքում Տաջիկստանում առնվազն 36 ահաբեկչական ակտերի կանխման մասին: Նա ընդգծել է, որ Տաջիկստանում խափանարարական քայլերի իրագործման նպատակ ունեցող ահաբեկչական խմբերի մեծ մասի անդամներն այդ երկրի քաղաքացիներ ու ԻԼԻՊ-ի անդամներ են եղել: Տաջիկստանի իշխանությունները ծայրահեղական խմբերին, այդ թվում ԻԼԻՊ-ին միացող այդ երկրի քաղաքացիների թվի նվազումը ռադիո-հեռուստատեսության միջոցով ժողովրդին տրված տեղեկություններն է համարել: Դա ի տես այն բանի, որ կարծես թե տաջիկ ղեկավարներն անտեսել են ԻԼԻՊ ահաբեկչական ու թաքֆիրական խմբի ձևավորման տեսական ու գործնական հովանավորը համարվող տարածաշրջանի որոշ երկրների հետ համագործակցության ուղղությամբ իրենց արտաքին քաղաքականության կողմնորոշումը: Աղանդավորականության հովանավորման և Պակիստանի նման երկրներում դավանական մրցակցության հրահրման երկար փորձ ունեցող երկրներն օգտվելով նավթային դոլարներից ու տարածաշրջանի երկրների արդյունաբերական տարբեր բաժիններում ներդրման պատրվակով այսօր մտադիր են աղանդավորական մրցակցություններ հրահրելով այդ երկրներում իրագործել տարածաշրջանում իրենց հետապնդած նպատակները: Հիշյալ երկրների նվազագույն ակնկալիքը կրոնական դպրոցների հիմնադրումն է, որտեղ տրվող ուսուցումները հանգեցնում են կրոնական ծայրահեղականության հզորացման, ինչն էլ կարող է չեզոքացնել տարածաշրջանի երկրներում ու այդ թվում Տաջիկստանում ծայրահեղականության ու թաքֆիրական խմբերի դեմ պայքարի ուղղությամբ իրականացված գիտական, մշակութային, կրթական ու ապահովական ջանքերը:
----------------------
Անկասկած Միջին Ասիայի ու Կովկասի անցած շաբաթվա իրադարձությունները գլխավորեց միջսիրիական բանակցություններն Աստանայում հյուրընկալելու Ղազախստանի նախաձեռնությունը:
Աստանայի բանակցությունները կայացան Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների, ինչպես նաև Սիրիայի կառավարության և ընդդիմադիր տարբեր խմբերի ներկայացուցիչների և Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստեֆան Դի Միստուրայի մասնակցությամբ:
Աստանայի բանակցությունները կենտրոնացած էին Սիրիայում համապարփակ հրադադարի հանդեպ բախվող կողմերի հավատարմության, տարբեր տարածքների շրջափակումը վերացնելու և երկու կողմի բանտարկյալների ազատ արձակման առանցքների շուրջ: Երկօրյա բանակցությունների ավարտին Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան հանդես եկան համատեղ հաղորդագրությամբ, որի գլխավոր կետը մերժում էր Սիրիայի ճգնաժամի ռազմական լուծումը և ընդգծում էր համապարփակ հրադադարին բոլոր կողմերի հավատարմությունը: ԱԽ-ի թիվ 2244 բանաձևի գործադրման համար քաղաքական գործընթացի ուղղությամբ միջազգային հանրության ջանքերն այդ հաղորդագրության մյուս կետերից էր: Հաղորդագրության մեջ ընդդիմադիր բոլոր խմբերին կոչ էր արվել մասնակցել փետրվարին Ժնևում նախատեսված բանակցություններին: Ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի ու Ջեբհաթ-ալ-Նուսրայի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի գործադրումն Աստանայի բանակցությունների եզրափակիչ հաղորդագրության մեջ ընդգծված կետերից էր:
Հաղորդագրության մեջ Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը ներկայացվել են, որպես Սիրիայում համապարփակ հրադադարի երաշխավորներ և ընդգծվել է, որ բախումների դադարեցման և հրադադարի ցանկացած խախտման առաջն առնելու համար եռակողմ մեխանիզմ է ձևավորվելու: Այս հաղորդագրության մեջ հովանավորվելով միջսիրիական բանակցությունների վերսկսումը նաև ընդգծվել է Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանության, համապարփակ հրադադարի համաձայնագրի ամրապնդման, ինչպես նաև հումանիտար օժանդակությունների առաքման ուղղությամբ երեք երկրի ստանձնած պարտավորությունը:
------------------
Ռուսաստանի զինված ուժերի շտաբի գլխավոր հրամանատարը Մոսկվայում իր տաջիկ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ակնարկելով Կենտրոնական Ասիայում անվտանգության ու կայունության ապահովման կապակցությամբ երկու երկրի ընդհանուր նպատակներին, ասաց. «Մոսկվան կշարունակի Տաջիկստանի բանակի հզորացման ուղղությամբ իր ռազմական օժանդակություններն ու նաև այդ երկրին զենքի ու զինասարքերի մատակարարումը»:
Վալերի Գրասիմովն իր տաջիկ պաշտոնակից Էմամալի Սաբերզադեի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Կենտրոնական Ասիայում անվտանգության ու կայունության հզորացման ուղղությամբ Մոսկվայի ու Դուշանբեի ընդհանուր նպատակն արտահայտվեց Տաջիկստանի ազգային բանակի հզորացման նպատակով այդ երկրին ցուցաբերվող ռազմական օժանդակությունները շարունակվելու մասին և դա տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ կարևոր գործոն բնութագրեց:
Երկու երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարները հանդիպել են այն պայմաններում, երբ ավելի վաղ Մոսկվան երկու երկրի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ խոստացել էր 2017 թվականին մեծ թվով ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ տրամադրել Տաջիկստանին: Ըստ երևույթին ռուսական կողմը նպատակադրել է հզորացնել Տաջիկստանի ազգային բանակը և այդպիսով ԱՊՀ-ի հարավային սահմանների անվտանգության ապահովման ծախսերը բարդել Տաջիկստանի ուսերին և այդպիսով նաև նվազեցնել անվտանգության բնագավառում Մոսկվայից Դուշանբեի ակնկալիքները: