Միջին Ասիան ու Կովկաս անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում անդրադառնալու ենք այս երկու տարածաշրջանի մի քանի կարևոր իրադարձություններին, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարի կատարած արտահայտություններին, Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի ստեղծմանը, Թուրքմենստանի ռազմական նոր հայեցակարգին ու Ղրղզստանի նախագահի կողմից նոր Սահմանադրության ստորագրմանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանից ստացվող սպառազինությունը չի լրացնում ժամանակակից զինտեխնիկայի կարիքը, որն առկա է հայկական Զինված ուժերում: Նախարարն ասաց, որ այդ պատճառով Հայաստանը բանակցություններ է վարում այլ երկրների հետ նույնպես, որտեղից արդեն իսկ կան մատակարարումներ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ամփոփելով իր գործունեության 100 օրը անդրադարձավ իր կատարած պաշտոնական այցելություններին՝ ՌԴ, Վրաստան, Հունաստան՝ նշելով, որ հատկապես արդյունավետ էր Վրաստան կատարած այցելությունը։
«Իրականում այն ինչ մենք ստանում ենք Ռուսաստանից նաև մեր փոխգործակցության տարբեր ծրագրերով, ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության հիման վրա, չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ մեր Զինված ուժերն ունեն, և, հետևաբար, մենք փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ՝ համալրելու մեր Զինված ուժերն անհրաժեշտ սպառազինություններով», - ասաց նախարարը։
Հարցին, թե արդյոք Հայաստանը բանակցություններ է վարում նաև արևմտյան երկրների հետ՝ գերժամանակակից սպառազինության ձեռքբերման նպատակով, և կա՞ն մատակարարումներ, պաշտպանության նախարարը դրական պատասխան տվեց, սակայն, չհրապարակեց որևէ երկրի անվանում կամ սպառազինության տեսակ:
Վիգեն Սարգսյանը չանդրադառնալով Ռուսաստանից ստացված սպառազինության տեսակին, ասաց. «Մեր ռուսաստանյան գործընկերն այսօր համարվում է բոլոր միջազգային չափանիշներով մրցունակ և շատ ժամանակակից զինատեսակներ արտադրող, մենք շարունակում ենք իրենց հետ գտնել այն զինատեսակները իրենց արտադրության, որոնք մեզ պետք են և ունենք մեծ առավելություն, որպես ՀԱՊԿ անդամ երկիր ունենք ներքին գներով ձեռքբերումներ կազմակերպելու հնարավորություն։ Իսկ ինչպես հասկանում ենք, դա հսկայական տարբերություն կարող է տալ միջազգային շուկայի հետ։ Բայց մենք շարունակում ենք երկխոսությունը բոլոր հնարավոր գործընկերների հետ և ունենք արդյունքներ և ունենք մատակարարումներ անգամ»։
Սարգսյանի խոսքով՝ հատկապես վերջին ամիսներին առաջնագիծը համալրվել է տեխնիկական միջոցներով՝ դիտարկման սարքերով, գիշերային-օպտիկական նոր հնարավորություններով:
Իրականության մեջ ԼՂ-ի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը հանգեցրել է կողմերի միջև սպառազինական մրցակցության: Այնպես որ երկու երկրներն իրենց անհրաժեշտ կարիքներն ապահովելուց առաջ ուշագրավ սպառազինական գնումներ են կատարում: Այդ շրջագծում ՀՀ պաշտպանության նախարարի ընդգծմամբ Հայաստանն արդեն ստացել է ռուսական 200 միլիոն դոլար վարկով նախատեսված սպառազինության մի մասը:
Փոխադարձաբար Իլհամ Ալիևի կառավարությունն է 2003 թվականից այս կողմ եռապատկելով Ադրբեջանի ռազմական բյուջեն փորձում է ընդլայնել իր ռազմական կարողությունը: Բաքվի իշխանությունները շարունակ ընդգծում են ԼՂ-ի հարցի խաղաղ կարգավորումը և դա ի տես այն իրողության, որ պատերազմի չձգտող երկրի համար սպառազինական խոշոր գնումները անիմաստ են համարվում: Միևնույն ժամանակ Իսրայելի ցեղապաշտ ռեժիմը վերջին տարիներին Ադրբեջանի սպառազինական կարիքներն ապահովելու պատրվակով այդ երկրին է վաճառել իր ժամկետն անց ու ոչ-անհրաժեշտ սպառազինությունը, ինչի պատճառով Ադրբեջանի նավթային եկամուտներից միլիարդավոր դոլարներ լցվել են Իսրայելի ցեղապաշտ և աշխարհի մուսուլմանների թշնամի ռեժիմի գրպանը:
-------------------------
Անցած շաբաթ պաշտոնական այցով Թեհրանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Թեհրանում Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումներն ու բանակցություններն ամփոփել է լրագրող Զոհրաբ Հարոյանը:
---------------------------
Արտասահմանում բնակվող մի խումբ ազերի իրավապաշտպաններ Ադրբեջանի քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կենտրոն են ստեղծել:
Մի խումբ ազերի իրավապաշտպաններ Լեյլա Յունեսի գլխավորությամբ Ադրբեջանի քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կենտրոն են ստեղծել:
Իրավապաշտպան Լեյլա Յունեսը 2016 թվականի նոյեմբերի 28-ին Եվրախորհրդարանի նիստում բացատրություններ ներկայացրեց Նարդարանի դեպքի գործով դատաքննության ու նաև Ադրբեջանի այլ քաղբանտարկյալների վիճակի կապակցությամբ:
Նա իր ելույթի ժամանակ ներկայացնելով Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը հայտարարեց, որ նրանց թիվը գերազանցում է 160 հոգին:
Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կենտրոնի հիմնադրումը առիթ է ստեղծում, որպեսզի Ադրբեջանի իրավապաշտպանները կարողանան իրենց բողոքի ձայնն ու պահանջները լսելի դարձնել միջազգային հանրությանը: Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանի մեծ թվով քաղաքական ակտիվիստներ երկրում գոյություն ունեցող քաղաքական խնդիրների և իշխանության կողմից գործադրվող բռտարարքների պատճառով այլ երկրներ են ապաստանել:
Միևնույն ժամանակ Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունն էլ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նարդարանի գործով ձերբակալվածներին:
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ հունվարի 25-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից խիստ դատավճիռներ ստացած 18 դատապարտյալները կալանքի տակ են առնվել ու դատի են տրվել անհիմն մեղադրանքներով: Կալանավորման շրջանում նրանցից 17-ի պարագային ոստիկանության ուժերի կողմից բիրտ վերաբերմունք է ցուցաբերվել և նրանցից բռնի կերպով ցուցմունքներ են ստացվել:
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունից բացի միջազգային իրավապաշտպան մի շարք կառույցներ, այդ թվում Միջազգային ներումն ու եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել նման հայտարարություններով:
--------------------
Թուրքմենստանի նախագահն այդ երկրի բանակի ու զինված ուժերի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում ընդգծեց Աշխաբադի ռազմական հայեցակարգի պաշտպանական բնույթը: Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովն ընդգծել է, որ Թուրքմենստանի ռազմական նոր հայեցակարգը պաշտպանական բնույթ է կրում և դրա գլխավոր նպատակն է երկրի ամբողջ տարածքում ապահովել ազգային շահերն ու անվտանգություն հաստատել:
Նրա ընդգծմամբ խաղաղատենչության սկզբունքների պաշտպանությունը, հարևան բոլոր երկրների հետ բարի դրացիական հարաբերությունները, փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունների ու համագործակցությունների հաստատումը, այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելն ու տարաձայնությունների կարգավորման համար բռնի ուժ գործադրելուց հրաժարվելը Թուրքմենստանի ռազմական նոր հայեցակարգի մշակման ժամանակ ուշադրության առնված կետերից են:
------------------
Ղրղզստանի նախագահ Ալմազբեյկ Աթամբայևը ստորագրեց այդ երկրի նոր Սահմանադրությունը: Աթամբայևն այդ կապակցությամբ հայտարարեց. «Մենք այսօր անսխալ ու անթերի ենք համարում ժողովրդային հանրաքվեի ընթացքում վավերացված Ղրղզստանի նոր Սահմանադրությունը: Միևնույն ժամանակ կատարված բարեփոխումները մեզ օգնելու են պաշտպանելու 2010 թվականի հեղափոխությունից հետո Բիշկեկի իշխանությունների կերտած բոլոր ձեռքբերումները»:
Նրա ընդգծմամբ դեկտեմբերի 11-ին կայացած հանրաքվեով Ղրղզստանի անկախության ամրագրման ուղղությամբ մեծ քայլ է վերցվել: Ղրղզստանի նախագահը նաև ընդգծել է, որ նոր Սահմանադրության համաձայն երկրում իշխանության փոխանցումն իրականացվելու է խաղաղ պայմաններում:
Ղրղզստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն մի առ ժամանակ առաջ անցկացվեց նախագահ Ալմազբեյկ Աթամբայևի հրամանով ու այդ երկրի խորհրդարանի մի խումբ պատգամավորների, այդ թվում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հովանավորությամբ, նպատակ ունենալով ընդլայնել երկրում վարչապետի լիազորությունները: