Փետրվար 18, 2017 14:47 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 120-124-րդ այաներին:

Նախ  կլսենք նեսա սուրայի 120 և 121-րդ այաները:

يعدهم و يمنيهم و ما يعدهم الشيطان الا غرورا / اولئك ماويهم جهنم و لا

يجدون عنها محيصا

<Սատանան  իրեն պաշտողներին շլացնում է խոստումներով և նրանց սրտերում կրքերի կրակ է վառում: Բայց իր խոստումների արդյունքը միայն խաբեբայություն է: Այսպիսիների բնակավայրը գեհենը պիտի լինի և նրանք դուրս գալու ճանապարհը չպիտի գտնեն>:

Այս այայն ասում է, որ սատանան փորձում է մարդկանց սուտ խստումներ տալ և նրանց շեղել իսկական ճանապարհից: Ասվում է, որ երբ Ղուրանի այաները հայտնվեցին, որոնցում ասվում էր թե մարդկանց մեղքերը ներվում են, սատանան իր հետևորդների հետ հավաքվեցին ու ասացին . Եթե մարդիկ սկսեն զղջալ, մեր ջանքերը ապարդյուն կանցնեն: Սատանաներից մեկն ասաց. Երբ որևէ մեկը փորձում է զղջալ իր կատարած մեղքի համար, նրա մեջ ստեղծենք փափագներ, որպեսզի  հրաժարվի զղջումից:

Այս այաներից սովորում ենք.

1  Անիրական փափագները պայմաններ են ստեղծում, որպեսզի մարդը խաբվի սատանայից:

2. Սուտ խոստումը, եթե նույնիսկ այն տրվել է երեխային, սատանայական արարք է:

Այժմ  կլսենք նեսա սուրայի  122-րդ այան.

والذين آمنوا و عملوا

الصالحات سندخلهم جنات تجري من تحتها الانهار خالدين فيها ابدا وعد

الله حقا و من اصدق من الله قيلا

<Այն հավատացյալները որ առաքինի գործեր են կատարում, Աստծո խոստումով կմտնեն գետերով ոռոգված պարտեզների մեջ ու այնտեղ կբնակվեն հավիտենապես: Աստծո խոստումները ճշմարիտ են : Իր խոսքից ավելի անսխալական ինչ կա>:

Այս այան խոսում է այն մասին, որ Աստծո բոլոր խոստումները  ճշմարիտ են: Նա ձեզ խոստացել է դրախտ ուղարկել և հավատարիմ է իր խոստմանը: Նա անտեղի փափագների փոխարեն ցանկանում է, որ մարդը աշխատի և բարի գործ կատարի, որպեսզի հասարակությունը և մարդը զարգանան:

Այս այայից սովորում ենք.

1. Հավատքը և բարի գործը լրացնում են միմյանց:

2. Ապավինենք Աստծո խոստումներին, որովհետև նա ամենաճշմարիտն է:

Այժմ  կլսենք նեսա սուրայի 123-րդ այան.

ليس بامانيكم و لا اماني

اهل الكتاب من يعمل سوء ا يجز به و لا يجد له من دون الله وليا و لا نصيرا

<Բայց այս բանը չի կարող լինել ձեր փափագների համաձայն և այնպես, որ քրիստոնյաները կմաղթեն: Ով չարիք գործի, չարիք կստանա: Եվ Աստծո մոտ որևէ պաշտպանություն չպիտի գտնի>:

Սատանան ցանկանում է այսպիսով մարդկանց ներշնչել այն միտքը, որ եթե դու մուսուլման ես կամ քրիստոնյա, Աստված քեզ չի պատժելու: Եվ այսպիսով փորձում է զղջալու ճանապարհը փակել մադկանց առջև: Իսկ այս այան ասում է, որ պետք չէ լսել սին խոստումները և կարծել, թե ձեզանից որևէ մեկը ազատ է պատժից և ինչպես որ ցանկանա, կարող է ապրել: Հակառակը. յուրաքանչյուր մարդ, ինչ ցեղից ու կրոնից էլ որ լինի, իր մեղքերի համար պատժվելու է:  Ասվում է, որ որոշ մուսուլմաններ մտածում են, որ իրենց և այլ կրոնների հավատացյալների միջև պետք է որոշակի տարբերություն լիներ, մտածում էին, որ մարգարեն մշտապես իրենց է պաշտպանելու , բայց դա սխալ է. որովհետև դատողության հիմքը արդարության  հիման վրա է:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը չպետք է իրեն գերագնահատի և որոշակի արտոնություններ վերապահի:

2. Իսլամ կրոնը և նրա ուսմունքները հիմնված են իրականության և ոչ թե սին երազանքների վրա:

3. Բոլորը հավասար են աստվածային օրենքի առաջ և չի կարելի չարաշահել անունը և պաշտոնը:

Այժմ  կլսենք նեսա սուրայի 124-րդ այան.

و من يعمل من الصالحات

من ذكر او انثي و هو مومن فاولئك يدخلون الجنه و لا يظلمون نقيرا

<Նրանք, որ այր լինեն թե կին, բարիք գործեն և միևնույն ժամանակ իսլամական հավատքը ընդունած լինեն, արքայություն կմտնեն: Եվ չեն խաբվի իրենց տրվելիք վարձատրության ամենափոքր շյուղի չափ >:

Այստեղ խոսվում է այն մասին, որ յուրաքանչյուր հավատացյալ, կին թե տղամարդ, եթե բարի գործ կատարի, կստանա վարձատրություն և այն պակաս չի լինի : Այստեղ կարևոր է այն, որ բարի գործ կատարելու համար, մարդը նախ պետք է հավատա Աստծուն: Եվ միայն այն մարդը, որ հավատում է հանդերձյալին և բարություն է անում, սպասելիք ունի Աստծուց: Հակառակ դեպքում մարդն ինչ սպասելիք կարելի է ունենալ  Աստծուց, եթե նա չի հավատում հանդերձյալ կյանքին:

Այս այայից սովորում ենք.

1. Դրախտ մտնելու համար մարդը առաջին հերթին  պետք է հավատացյալ լինի և բարի գործ կատարի ու ոչ միայն դա փափագի:

2. Տղամարդ կամ կին, բարոյական կատարելության  հասնելու համար հավասար են և ոչ մի սահմանափակում գոյություն չունի նրանց նկատմամբ:

3. Հավատքը հիմք է ծառայում բոլոր բարությունների համար:  

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 143-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան