Փետրվար 18, 2017 15:23 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 125-128-րդ այաներին:

Նախ  կլսենք նեսա սուրայի 125 և 126-րդ այաները:

و من احسن دينا ممن اسلم وجهه لله و هو محسن واتبع مله ابراهيم

حنيفا و اتخذا ابراهيم خليلا / و و لله ما في السموات و ما في الارض

و كان ا بكل شي ء محيطا

<Ո՞ւմ կրոնն է ավելի լավ, քան նրանը, ով իրեն հանձնել է Աստծուն և բարիք է գործում, հետևում է Աբրահամի հավատքին, որ պաշտեց միակ Աստծուն և արժանի եղավ նրա  բարեկամությանը: Աստված երկնքի և երկրի վեհապետն է : Իր անսահմանությամբ ընդգրկում է ամբողջ տիեզերքը>:

Այս այաները խոսում են հավատացյալի ներքին դրդապատճառների մասին և ասում, որ այն հավատքն է արժեքավոր ու լիակատար, երբ հավատացյալը ապավինում է Աստծուն և հանձնվում դրան: Եվ այդ հավատքը միայն խոսքով չէ: Մարդն ամբողջությամբ, հոգով ու սրտով նվիրվում է Աստծուն: Ինչպես որ խոսեցինք բարի գործերի մասին, եթե մարդը բարություն է անում, դա անում է մաքուր նպատակներով և ոչ թե ուրիշների ուշադրությունը գրավելու կամ նենգամտության: Այս կապակցությամբ Ղուրանն ասում է, որ այս առումով ամենակատարյալ մարդը Աբրահամն է և պետք է հետևել նրա օրինակին, որին Աստված ընտրեց որպես իր բարեկամը: Աբրահամը այնպիսի մեծ տեղ ունի Աստծո մոտ, որ իսլամի մարգարեն նույնպես պարտավոր է հետևել նրա արդարատենչ ուսմունքներին: Ուստի իսլամի ուսմունքները համարվում են Աբրահամի հետևորդը:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստվածային կրոնների հիմքը այն է, որ մարդը պետք է ապավինի Աստծուն և բարի գործ անի:

2. Հավատքը և գործը միմյանց լրացնում են:

3. Թեև Աստված մարդկանց հրավիրել է հավատքի և բարի գործի, սակայն Աստված դրանց կարիքը չունի, որովհետև երկնքի ու երկրի տերն է:

Այժմ  կլսենք նեսա սուրայի 127-րդ այան.

ويستفتونك في النساء قل ا يفتيكم فيهن و ما يتلي عليكم في

الكتاب في يتامي النساء التي لا توتونهن ماكتب لهن و ترغبون ان تنكحوهن و

المستضعفين من الولدان و ان تقوموا لليتامي بالقسط و ما تفعلوا من خيرفان

ا كان به عليما

<Քեզ խորհուրդ կհարցնեն կանանց վերաբերյալ : Նրանց  ասա, որ Աստված ձեզ նրանց վերաբերյալ պարտականություններ է տվել: Ղուրանի մեջ նա պատվերներ է տվել որբ աղջիկների մասին, որոնց չեք հատուցի ինչ որ օրենքը սահմանել է և կմերժեք նրանց կնության առնել: Աստված ձեզ կուսուցանե, թե ինչպես վարվեք փոքր տղաների հետ, որպեսզի արդար լինեք նրանց նկատմամբ: Ինչ բարիք որ գործեք, Աստված կիմանա>:

Այս այան դիմելով մարգարեին,  ասում է.  Տղամարդկանց  ասա, որ այն, ինչ ասվել է կանանց մասին, բոլորը Աստծո կողմից է և դու որպես մարգարե, ոչ մի դեր չես ունեցել պատվիրանների մեջ: Բոլոր պատվիրանները` և կանանց ու այրիների , և` աղջիկների ու տղաների մասին, իջել են Աստծո կողմից: Այս այան խոսում է այն մասին, որ ընդհանրապես  որբերի և զրկվածների հանդեպ վերաբերմունքի ժամանակ, պետք է արդար լինել և ոչ միայն  իրականացնել նրանց վերաբերող օրենքները, այլ ավելին` բարի լինել նրանց նկատմամբ:

Այս այայից սովորում ենք.

1. Այն ժամանակ, երբ կանայք ոչ մի իրավունք չունեին հասարակության մեջ, իսլամը կանանց ,երեխաների և զրկվածների պաշտպանն է եղել:

2. Իսլամական օրենքները Աստծո կողմից են և դրանց ձևակերպման մեջ մարդը ոչ մի դեր չի ունեցել:

Այժմ  կլսենք նեսա սուրայի 128-րդ այան.

و ان امراه خافت من بعلها نشوزا او اعراضا فلا جناح عليهما ان يصلحا

بينهما صلحا و الصلح خير و احضرت الانفس الشح و ان تحسنوا و تتقوا فان

ا كان غفورا رحيما

<Երբ կինն իր ամուսնու ատելության և կարծրամտության նկատմամբ կասկածի, և մտածի թե պիտի արձակվի, պարտավոր է ջանալ  հաշտվել: Փոխադարձ համերաշխությունը ամենաիմաստուն քայլն է: Մարդը ագահության է ձգտում: Բարի եղեք և զգուշացեք անօրինություն գործելուց : Աստված տեսնում է ձեր գործերը >:

Այս այան դիմելով կանանց ասում է, որ թեև պետք է ընտանեկան բոլոր իրավական հարցերը հարգվեն, սակայն ընտանիքի պահպանումը շատ կարևոր է և որպես  ամենալավ ճանապարհ, Ղուրանն այստեղ առաջարկում է համերաշխություն: Այս այան խոսում է նաև այն մասին, որ չպետք է թույլ տալ, որ  ամուսնական խնդիրները հանգեն ամուսնալուծության: Պետք է ստեղծել համերաշխ մթնոլորտ և ոչ մի ագահություն կամ ցանկասիրություն չպետք է պատճառ դառնա, որ կնոջ և տղամարդու միջև տարածություն առաջանա: Նրանք ընդհակառակը, պետք է բարի լինեն միմյանց նկատմամբ և ամրապնդեն իրենց կապը:

Այս այայից սովորում ենք.

1. Ընտանիքը պահպանելու համար, պետք է մեծահոգի լինել:

2. Իսլամը շեշտում է, որ ընտանեկան հարցերը պետք է լուծվեն հնարավորինս առանց ուրիշների միջամտության:

3. Իսլամական համակարգը ուղեկցվում է բարոյական համակարգի,  ընտանիքի իրավունքների   և միևնույն ժամանակ բարեփոխման ու  բարության մասին խոսելով:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 144-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան