Ելք դեպի լույս 145
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 129-132-րդ այաներին:
Նախ կլսենք նեսա սուրայի 129 -րդ այան:
ولن تستطيعوا ان تعدلوا بين النساء ولو حرصتم فلاتميلوا كل الميل
فتذروها كالمعلقه وان تصلحوا و تتقوا فان الله كان غفورا رحيما
<Եթե հակառակ ձեր ջանքերի ձեր բոլոր կանանց նկատմամբ չեք կարող ունենալ հավասար սեր, ուրեմն միանգամից մեկի կողմը մի հակվեք և մյուսի նկատմամբ անտարբեր եղեք: Արդար եղեք և վախեցեք Աստծուց, որպեսզի իր շնորհներին արժանանաք>:
Այս այան դիմում է այն տղամարդկանց, որ ունեն մի քանի կին և ասում է, որ պետք է նրանց նկատմամբ արդար լինել: Մինչ այս այան վերլուծելը, պետք է նշել, որ իսլամը տղամարդկանց չի խրախուսում ունենալ մի քանի կին: Դա թույլ է տրվում միայն որոշակի պայմաններում: Նախ` որոշ աղետներ, պատերազմներ և հասարակական վիճակներ, բազմակնության առիթ են տալիս և եթե այս հարցում օրենքը չմիջամտի, նման հարաբերությունները կտարածվեն ապօրինի կերպով, ինչպես դա լինում է Արևմուտքում և տղամարդիկ հեշտությամբ կարողանում են շփվել տարբեր կանանց հետ: Երկրորդ հերթին, իսլամը չի արգելում բազմակնությունը և ոչ էլ խրախուսում է այն: Իսլամը պարզապես առաջարկում է որոշ չափորոշիչներ և ասում է. եթե վախենում եք թե չեք կարողանա ձեր բոլոր կանանց նկատմամբ հավասար կերպով վերաբերվել, ուրեմն մի կին ունեցեք:
Երրորդ հերթին, պետք է ասել, որ չարաշահումը հնարավոր է ամեն տեղ: Եթե որոշ տղամարդիկ, չարաշահելով օրենքը , ամուսնացել են մի քանի կանանց հետ, չի կարելի օրենքը սխալ համարել մի քանի հոգու պատճառով: Իսկ ինչ վերաբերում է այս այային, ապա այն տղամարդկանց հիշեցնում է, որ արդար լինեն իրենց կանանց նկատմամբ, որպեսզի իրենց երկակի վերաբերմունքի պատճառով, նրանցից մեկը անուշադրության չմատնվի:
Այս այայից սովորում ենք.
1. Տղամարդը ոչ մի դեպքում իրավունք չունի անտարբեր լինել իր կնոջ նկատմամբ: Նա պետք է մշտապես կնոջը ուշադիր լինի, իսկ եթե չի կարողանում, ամուսնալուծվի:
2. Համերաշխությունը տղամարդու և կնոջ միջև և աստվածային բարեգթությունը, ընտանիքի ամրապնդման հիմքն է:
Այժմ կլսենք նեսա սուրայի 130-րդ այան.
وان يتفرقا يغن الله كلا من سعته و كان الله واسعا حكيما
<Եթե այր ու կին բաժանվեցին,( չպիտի հուսահատվեն Աստծո շնորհից) Աստված կհարստացնի թե տղամարդուն և թե կնոջը: Աստված իմաստուն է>:
Իսլամի առանձնահատկություններից մեկն այն է, որ այս կրոնը հիմնված է անհրաժեշտությունների և ընտանիքի ու հասարակության իրականությունների վրա: Ուստի կարողանում է տրամաբանական լուծումներ առաջարկել: Ամուսնալուծությունը այն դեպքերից է, որ իսլամը մի կողմից երիտասարդներին խրախուսում է ամուսնանալ, սակայն չի արգելում ամուսնալուծվել : Երբեմն այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ այլևս անհնար է շարունակել համատեղ կյանքը և բնականաբար չի կարելի պարտադրել, որ ամուսինները միասին ապրեն ու մշտապես ճնշված լինեն: Իսլամը որոշակի պայմաններ առաջարկելով, պայմաններ է ստեղծում, որպեսզի նրանք ամուսնալուծվեն, սակայն այդ ամուսնալուծությունը հիասթափության պատճառ չդառնա:
Այս այայից սովորում ենք.
1. Մուսուլմանի կյանքը մշտապես փակուղի չէ: Եվ եթե ներումը և համերաշխությունը չկարողանան փրկել ընտանիքը, ապա ամուսնալուծության ճանապարհը բաց է:
2. Ամուսնալուծությունը միշտ չէ որ վատ է: Երբեմն այն համարվում է ամենաճիշտ լուծումը:
Այժմ կլսենք նեսա սուրայի 131 և 132-րդ այաները.
ولله مافي السموات و مافي الارض و لقد وصينا الذين اوتواالكتاب من
قبلكم واياكم ان اتقوا الله و ان تكفروا فان لله مافي السموات و مافي
الارض و كان الله غنيا حميدا
<Երկնքում և երկրի վրա ինչ որ կա, Աստծո սեփականությունն է: Մենք ձեզանից առաջ նվիրական մատյաններն ընդունողներին պատվիրել ենք և ձեզ էլ պատվիրում ենք Աստծուց երկնչել և անհավատ չլինել: Եթե անհավատ եք, դարձյալ Աստված վեհապետն է երկնքի ու երկրի: Տիեզերքը իր սեփականությունն է, իր պաշտպանությունը բավական է>:
Այս այաները խոսում են այն մասին, որ բոլոր կրոնների հետևորդները մշտապես ունեցել են պատվերներ և չպետք է կարծել, որ այս պատվերները միայն Աստծո համար են: Նա ընդհանրապես ձեր կարիքը չունի: Աստված երկրի ու երկնքի տերն է ու եթե ամբողջ տիեզերքի մարդիկ էլ անհավատ դառնան, առաջին հերթին իրենք իրենց են վնասում:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստվածային կրոնները իրար չեն հակասում: Դրանք բոլորը մի աղբյուրից են և բոլորը ունեն աստվածային պատվիրաններ:
2. Պետք է վախենալ միայն նրանից, որ մարդու և ողջ տիեզերքի տերն է:
3. Ապավինենք ու վստահենք նրան, որ բոլոր երկինքների ու երկրի տերն է ու ամենակարողն է:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 145-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան