Փետրվար 18, 2017 15:47 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 129-132-րդ այաներին:

Նախ  կլսենք նեսա սուրայի 129 -րդ այան:

ولن تستطيعوا ان تعدلوا بين النساء ولو حرصتم فلاتميلوا كل الميل

فتذروها كالمعلقه وان تصلحوا و تتقوا فان الله كان غفورا رحيما

<Եթե հակառակ ձեր ջանքերի ձեր բոլոր կանանց նկատմամբ չեք կարող ունենալ հավասար սեր, ուրեմն միանգամից մեկի կողմը մի հակվեք և մյուսի նկատմամբ անտարբեր եղեք: Արդար եղեք և վախեցեք Աստծուց, որպեսզի իր շնորհներին արժանանաք>:

Այս այան դիմում է այն  տղամարդկանց, որ ունեն մի քանի կին և ասում է, որ պետք է նրանց նկատմամբ արդար լինել: Մինչ այս այան վերլուծելը,  պետք է նշել, որ իսլամը տղամարդկանց չի խրախուսում ունենալ մի քանի կին: Դա թույլ է տրվում միայն որոշակի պայմաններում: Նախ` որոշ աղետներ, պատերազմներ և հասարակական վիճակներ, բազմակնության առիթ են տալիս և եթե այս հարցում օրենքը չմիջամտի, նման հարաբերությունները կտարածվեն ապօրինի կերպով, ինչպես դա լինում է  Արևմուտքում և տղամարդիկ հեշտությամբ կարողանում են շփվել տարբեր կանանց հետ: Երկրորդ հերթին, իսլամը չի արգելում բազմակնությունը և ոչ էլ խրախուսում է այն: Իսլամը պարզապես առաջարկում է որոշ չափորոշիչներ և ասում է.  եթե վախենում եք թե չեք կարողանա ձեր բոլոր կանանց նկատմամբ հավասար կերպով վերաբերվել, ուրեմն մի կին ունեցեք:

Երրորդ հերթին, պետք է ասել, որ չարաշահումը հնարավոր է ամեն տեղ: Եթե որոշ տղամարդիկ,   չարաշահելով օրենքը , ամուսնացել են մի քանի կանանց հետ, չի  կարելի օրենքը սխալ համարել մի քանի հոգու պատճառով: Իսկ ինչ վերաբերում է այս այային, ապա այն տղամարդկանց հիշեցնում է, որ արդար լինեն իրենց կանանց նկատմամբ, որպեսզի իրենց երկակի վերաբերմունքի պատճառով, նրանցից մեկը անուշադրության չմատնվի:

Այս այայից սովորում ենք.

1. Տղամարդը ոչ մի դեպքում իրավունք չունի անտարբեր լինել իր կնոջ նկատմամբ: Նա պետք է մշտապես կնոջը ուշադիր լինի, իսկ եթե չի կարողանում, ամուսնալուծվի:

2. Համերաշխությունը տղամարդու և կնոջ միջև և աստվածային բարեգթությունը, ընտանիքի ամրապնդման հիմքն է:

Այժմ  կլսենք նեսա սուրայի 130-րդ այան.

وان يتفرقا يغن الله كلا من سعته و كان الله واسعا حكيما

<Եթե այր ու կին բաժանվեցին,( չպիտի հուսահատվեն Աստծո շնորհից) Աստված կհարստացնի թե տղամարդուն և թե կնոջը: Աստված իմաստուն  է>:

Իսլամի առանձնահատկություններից մեկն այն է, որ այս կրոնը հիմնված է անհրաժեշտությունների և ընտանիքի ու հասարակության իրականությունների վրա: Ուստի կարողանում է տրամաբանական լուծումներ առաջարկել: Ամուսնալուծությունը այն դեպքերից է, որ իսլամը մի կողմից երիտասարդներին խրախուսում է ամուսնանալ, սակայն չի արգելում ամուսնալուծվել : Երբեմն այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ այլևս անհնար է շարունակել համատեղ կյանքը և բնականաբար չի կարելի պարտադրել, որ ամուսինները միասին ապրեն ու մշտապես ճնշված լինեն: Իսլամը որոշակի պայմաններ առաջարկելով, պայմաններ է ստեղծում, որպեսզի նրանք ամուսնալուծվեն, սակայն այդ ամուսնալուծությունը հիասթափության պատճառ չդառնա:

Այս այայից սովորում ենք.

1. Մուսուլմանի կյանքը մշտապես փակուղի չէ: Եվ եթե ներումը և համերաշխությունը չկարողանան փրկել ընտանիքը, ապա ամուսնալուծության ճանապարհը բաց է:

2. Ամուսնալուծությունը միշտ չէ որ վատ է: Երբեմն այն համարվում է ամենաճիշտ լուծումը:

Այժմ  կլսենք նեսա սուրայի 131 և 132-րդ այաները.

ولله مافي السموات و مافي الارض و لقد وصينا الذين اوتواالكتاب من

قبلكم واياكم ان اتقوا الله و ان تكفروا فان لله مافي السموات و مافي

الارض و كان الله غنيا حميدا

<Երկնքում և երկրի վրա ինչ որ կա, Աստծո սեփականությունն է: Մենք ձեզանից առաջ նվիրական մատյաններն ընդունողներին պատվիրել ենք և ձեզ էլ պատվիրում ենք Աստծուց երկնչել և անհավատ չլինել:  Եթե անհավատ եք, դարձյալ Աստված վեհապետն է երկնքի ու երկրի: Տիեզերքը իր սեփականությունն է, իր պաշտպանությունը բավական է>:

Այս այաները  խոսում են այն մասին, որ բոլոր կրոնների հետևորդները մշտապես ունեցել են պատվերներ և չպետք է  կարծել,  որ այս պատվերները միայն Աստծո համար են: Նա ընդհանրապես ձեր կարիքը չունի:  Աստված երկրի ու երկնքի տերն է ու եթե ամբողջ տիեզերքի մարդիկ էլ անհավատ դառնան, առաջին հերթին իրենք իրենց են վնասում:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստվածային կրոնները իրար չեն հակասում: Դրանք բոլորը մի աղբյուրից  են և բոլորը ունեն աստվածային պատվիրաններ:

2. Պետք է վախենալ միայն նրանից, որ մարդու և ողջ տիեզերքի տերն է:

3. Ապավինենք ու վստահենք նրան, որ բոլոր երկինքների ու երկրի տերն է ու ամենակարողն է:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 145-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան