Փետրվար 18, 2017 16:02 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 137-141-րդ այաներին:

Նախ  կլսենք նեսա սուրայի 137-րդ այան

ان الذين آمنوا ثم كفروا ثم آمنوا ثم كفروا ثم ازدادوا كفرا لم يكن

الله ليغفرلهم ولاليهديهم سبيلا

<Այն հավատացյալը, որ անհավատ կդառնա և նորից հավատքի կգա ու կրկին ավելի խորը անհավատության կմատնվի, այլևս Աստծուց թողություն ստանալու հույս չպիտի ունենա: Աստված  նրան այլևս ճշմարիտ ճանապարհով չի առաջնորդելու>:

Այս այան խոսում է այն մարդկանց մասին, ովքեր ամեն օր փոխում են իրենց գույնը`մի օր հավատացյալ են, հաջորդ օրը միանում են անհավատների շարքերին: Իսկ գաղափարի փոփոխությունը ոչ թե նրա համար է, որ փորձում են գտնել ճշմարիտ ճանապարհը, այլ նրա, որ այս մարդիկ կեղծավորներ են և մտածում են միայն նյութական ու  երկրային շահերի մասին: Ուստի որտեղ որ  իրենց հարմար լինի, հենց այդ կողմ էլ կգնան: Բնականաբար այս մարդիկ Աստծո կողմից երբեք բարեգթության չեն արժանանա: Նրանք իրենց վարքագծով կորցնում են Աստծո շնորհը:

Այս այայից սովորում ենք.

1. Պետք է միշտ զգույշ լինենք, որովհետև յուրաքանչյուր հավատացյալ պետք է լինի զգոն: Քանի որ նրան մշտապես կարող է սպառնալ անհավատությունը:

2. Անկայունությունը գաղափարի մեջ, մարդուն տանում է դեպի մոլորություն և հեռացնում աստվածային շնորհներից:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 138 և 139-րդ այաները.

بشرالمنافقين بان لهم عذابا اليما / الذين يتخذون الكافرين اولياء

من دون المومنين ايبتغون عندهم الغره فان العزه لله جميعا

<Կեղծավորներին իմաց տուր, որ մշտաչարչար տառապանքների պիտի ենթարկվեն: Նրանք, որ իրենց բարեկամներին փոխանակ հավատացյալների մեջ փնտրելու , անհավատների մեջ են փնտրում, արդյոք կարծում են, թե պիտի նեցուկ գտնե՞ն վերջինների ուժի մեջ: Ամեն տեսակ ուժ Աստծուց է գալիս>:

Կեղծավորների առանձնահատկություններից մեկն այն,է, որ նրանք անհավատների մասին խոսում են հարգանքով և գնում նրանց հետևից` որոշակի պաշտոն ձեռք բերելու համար: Նրանք կարծում են, որ եթե հավատացյալներին հետևեն, կստորանան: Ուրեմն, ամաչում են, որ իրենց համարեն հավատացյաների խմբի մի մասնիկ: Սակայն այս մարդիկ մոռանում են, որ այն ուժն ու հարգանքն են մշտական, որ սկիզբ են առնում Աստվածային ուժից և ոչ թե աշխարհիկ հարստությունից: Ուրեմն այդ ուժը պետք է տեսնել միայն Աստծուն միանալու մեջ:

Այս այաներից սովորում ենք.

 1. Այն հավատացյալները, որ իրենց հարգանքը և արժանապատվությունը կապում են անհավատների հետ, կեղծավորներ են, քանի որ հավատացյալը երբեք չի ընդունի անհավատի իշխանությունը:

2. Արտաքին քաղաքականության մեջ անհավատ երկրների հետ կապեր հաստատելու փոխարեն, պետք է ավելի սերտացնել կապերը իսլամական երկրների հետ:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 140-րդ այան.

وقد نزل عليكم في الكتاب ان ادا سمعتم آيات الله يكفربها و يستهزء بها

فلا تقعدوا معهم حتي يخوضوا في حديت غيره انكم اذا مثلهم ان الله جامع

المنافقين و الكافرين في جهنم جميعا

<Աստված Ղուրանի մեջ նախապես հայտարարել է, որ եթե իր վարդապետությունը մեկնաբանելու լինեք, մարդկանց մեծ մասը ձեզ չի հավատա ու կծաղրի: Ուրեմն չլինի, որ այսպիսիների հետ նիստ ու կաց անեք, մինչև այն ժամանակ, որ փոխեն իրենց խոսակցության նյութը: Այլապես, եթե հաճախեք նրանց, կնմանվեք իրենց: Եվ Աստված դժոխքում միասին կդնի ամբարիշտին ու անհավատին>:

Այս այան խոսում է այն կեղծավորների  մասին, որ մասնակցում են հակակրոնական քարոզչություն տանող նիստերին և ովքեր լռում են կրոնական արժեքները սրբապղծելու նկատմամբ: Եվ դա այն դեպքում, երբ հավատացյալ մարդը պետք է հրաժարվի երկուսից էլ: Նա չպետք է մասնակցի նման նիստերին:

Այս այայից սովորում ենք.

1. Չպետք է մասնակցել այն նիստերին, որտեղ հավաքվել են մեղավորները: Որովհետև եթե նույնիսկ այդ նիստերի ժամանակ մարդը լռի, դա հավասար է նրան, որ նա մեղավորների գործընկերն է:

2. Ահավատների հետ միայն այն ժամանակ կարելի է նիստ ու կաց անել, եթե դա պարտադիր է և նրանք կրոնական արժեքները չեն սրբապղծում:

3. Ազատ խոսքի պատրվակով չպետք է կրոնական սրբությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 141-րդ այան.

الذين يتربصون بكم فان كان لكم فتح من الله قالوا الم نكن معكم و ان

كان الكافرين نصيب قالوا الم نستحوذ عليكم و نمنعكم من المومنين فالله

يحكم بينكم يوم القيمه ولن يجعل الله للكافرين علي المومنين سبيلا

<Կեղծավորները նրանք են, որ եթե Աստծո կողմից ձեզ հաղթանակ շնորհվի, ասում են. Արդյո՞ք մենք ձեզ պետք չէինք: Իսկ երբ անհավատները հաղթեն, նրանք ասում են. Արդյո՞ք մենք ձեզ չքաջալերեցինք մուսուլմանների դեմ պատերազմել և արդյո՞ք ձեզ չենք պաշտպանել հավատացյալների դեմ: Հարության օրը Աստված կզատե ձեզ և թույլ չի տա, որ կռապաշտները մուսուլմանների դեմ հաղթանակ տանեն >:

Այս այայի մեկնաբանությունն այն է, որ պատեհապաշտությունը կեղծավորների առանձնահատկություններից մեկն է: Նրանք փորձում են յուրաքանչյուր իրավիճակը օգտագործել իրենց շահերի համար: Եվ եթե հավատացյալները հաղթանակ տանեն, ասում են. մենք ձեզ հետ էինք և օգնեցինք ձեզ: Ուրեմն մեզ մասնակից դարձրեք այն ավարին, որ ձեռք եք բերել: Իսկ երբ հաղթում է թշնամին, նրանց ասում են. մենք էինք, որ ստեղծեցինք հաղթանակի նախապայմանները: Մենք ձեզ խրախուսեցինք և փրկեցինք  մուսուլմանների հարվածներից : Նրանց կարելի է կեղծավոր լրտեսներ անվանել: Մեկ հավատացյալների ընկերն են, մեկ` անհավատների: Այայի վերջում, դիմելով հավատացյալներին, Ղուրանն ասում է. բոլոր վայր ի վերումներով, որ գոյությունն ունեն արդարի ու անարդարի պատերազմում, իմացեք, որ վերջում հաղթանակը հավատացյալներինն է և Աստված թույլ չի տա, որ անհավատները հաղթեն հավատացյալներին ու իշխեն նրանց վրա: Աստծո խոստումը ճշմարիտ է միայն այն դեպքում, եթե հավատացյալները իրենց հավատքի մեջ հաստատուն լինեն: Եվ այս դեպքում հնարավոր չէ, որ անհավատները հաղթեն:

Այս այայից սովորում ենք.

 1. Պատեհապաշտությունը կեղծավորների նշաններից է: Ուրեմն զգույշ լինենք նրանցից:

2. Իսլամական երկրները չպետք է ընդունեն անհավատների իշխանությունը իրենց վրա: Այլ երկրների հետ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը միայն այն դեպքում են կարելի, եթե այդ հարաբերություններից հավատցյալները չտուժեն և նրանց անկախությունը չվտնագվի:

3. Պետք է դիմել այնպիսի քայլերի, որպեսզի հավատացյալները երբեք չմտածեն, որ կարող են իշխել հավատացյալների վրա:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 147-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան