Ելք դեպի լույս 142
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 115-119-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 115-րդ այան:
و من يشاقق الرسول من بعد ما تبين له الهدي و يتبع غيرسبيل المومنين
نوله ما تولي و نصله جهنم و ساء ت مصيرا
<Նա, ով մարգարեից զատվի այն բանից հետո, երբ իրեն ցույց են տվել ճշմարիտ ճանապարհը, նա, ով հավատացյալներին շեղի ճանապարհից, կստանա իր փափագածը: Գեհենի բոցերը իրեն բաժին կմնան: Ինչ ահռելի ավարտ>:
Հավատացյալներին մշտապես սպառնում է վտանգ: Դա այն է, որ նրանք հրաժարվում են իրենց կրոնից ու սկզբունքից և հակառակում են առաջնորդներին: Թեև մեր ժամանակներում մարգարե գոյություն չունի, սակայն այն քայլերը, որոնց պատճառով հասարակության մեջ տարածություն է առաջանում, վերաբերում են հենց այս այային: Իսկ դա նշանակում է թշնամանալ մարգարեի դեմ:
Այս այայից սովորում ենք.
1. Իսլամական հասարակության հետ հակառակելը նշանակում է հակառակ լինել մարգարեին:
2. Աստված որևէ մեկին նախքան դժոխք ուղարկելը, նրա համար ստեղծում է առաջնորդվելու հնարավորություն:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 116 և 117 -րդ այաներն.
ان الله لايغفر ان يشرك به و يغفر مادون ذلك لمن يشاء و من يشرك بالله
فقد ضل ضلالا بعيدا / ان يدعون من دونه الا اناثا و ان يدعون الا شيطانا
مريدا /
<Աստված երբեք չի ներելու կռապաշտներին: Ուրիշ հանցավորներից ում որ ցանկանա, կների: Բայց կռապաշտները չպետք է հույս դնեն Աստծո գթության վրա: Բարձրյալին հավասար ուրիշ չաստվածներ ունենալը հավասար է կուրության: Նրանք Աստծո փոխարեն չաստվածների կպաշտեն: Բայց Աստծո փոխարեն սատանան է իրենց պաշտամունքի առարկան>:
Երբ Մեքքայում հայտնվեց իսլամը, անհավատները պաշտում էին կուռքերի, որոնք ունեին հատուկ անուններ: Նրանք համոզված էին, որ հրեշտակները Աստծո դուստրերն են և կյանքի կարևոր գործերը նրանք են անում: Ուստի նրանք պաշտում էին նաև հրեշտակներին: Այս այաները մերժում են նման սնահավատությունները և ասում. Նրանք իրականում հետևում էին սատանային և նման սնոտիապաշտությունը միայն նշանակում է հրաժարվել ճշմարիտ ճանապարհից: Պարզ է, որ մինչև անհավատ մարդը չհրաժարվի սխալ ուսմունքներից և չպաշտի Աստծուն, նրա գթությանը չի արժանա: Սակայն հավատացյալ մարդը եթե երբեմն նույնիսկ մեղք գործի, ամեն դեպքում չի զրկվելու աստվածային շնորհից:
Այս այաներից սովորում ենք.
1. Ամենամեծ մեղքն այն է, որ հավատում ենք, թե գոյություն ունի Աստծուն հավասար ուժ:
2. Բոլոր մոլորությունները մարդուն տանում են դեպի սատանա:
3. Աստծուց բացի այլ էակի պաշտելը, նշանակում է սատանայապաշտություն:
Այժմ կլսենք նեսա սուրայի 118 և 119-րդ այաները.
لعنه الله و قال لاتخذن من عبادك نصيبا مفروضا / و لاضلنهم و لامنينهم
ولامرنهم فليبتكن اذان الانعام و لامرنهم فليغيرن خلق الله و من يتخذالشيطان
وليا من دون الله فقد خسر خسرانا مبينا /
<Աստծո անեծքը սատանայի վրա, ով ասաց. Քո հետևորդների մի մասին կգրավեմ և կմոլորեցնեմ: Նրանց մեջ կրքեր կծնեմ , հրաման կտամ, որ կենդանիների ականջները կտրեն և Աստծո ստեղծած էակների դեմքը այլափոխեն: Այսպես խոսեց սատանան: Բայց հավատուրացը, որ իր տիրոջը լքելով սատանային է ապավինում, թշվառականի պես կկորսվի>:
Կռապաշտները, որոնք կուռքեր էին ստեղծել և մտածում էին, որ այդ կուռքերը միջնորդ են իրենց և Աստծո միջև, նույնիսկ իրենց կենդանիներին էին մատաղ անում այդ կուռքերի ոտքերի տակ և կտրում էին այդ կենդանիների ականջները, որպեսզի այլևս նրանց չօգտագործեն և այն կենդանիներին, որոնց ականջը կտրած է, ձեռք չտան: Աստված այս այաներում ասում է. Նման սնոտիապաշտությունները ստեղծվել են սատանայի կողմից և սատանան որոշել է մոլորեցնել Աստծո արարածներին ու հեռացնել Աստծո շնորհներից: Սատանան նաև մարդկանց մեջ ստեղծում է սնոտիապաշտություն և այն, որ կուռքերն են կարող նրանց փրկիչը լինել: Նրանց մեջ ստեղծում է փափագներ, որոնք ոչ մի հիմք չունեն: Այստեղ խոսվում է այն մասին, որ սատանան փորձում է մարդկանց հեռացնել իրենց էությունից և որպեսզի իրենց կյանքում կիրառեն սատանայական ծրագրեր:
Այս այաներից սովորում ենք.
1. Սատանան մարդու վաղեմի թշնամին է և մենք պետք է նրանից մշտապես զգույշ լինենք:
2. Այն բաները, որ Աստված հալալ է համարել, չի կարելի հարամ հարամել և դա սատանայի գործերից է:
3. Սատանան յուրաքանչյուրին մի ձևով է մոլորեցնում
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 142-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան