Փետրվար 23, 2017 22:14 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 142-145-րդ այաներին:

Նախ  կլսենք նեսա սուրայի 142 -րդ այան:

ان المنافقين يخادعون الله و هوخادعهم و اذا قاموا الي الصلوه قاموا

كسالي يراوون الناس و لايذكرون ا الا قليلا

<Ամբարիշտները ցանկանում  են խաբել Աստծուն: Բայց նրանք իրենց խաբեության զոհը կդառնան, երբ սկսեն աղոթել ցուցամոլությամբ և ջանան մարդկանց ուշադրությունը սևեռել իրենց վրա: Բայց իրենցից քչերը Աստծո մասին կմտածեն>:

Այս այայում ասվում է, որ կեղծավորները նրանք են, ում հավատքը չի տեղավորվել իրենց սրտերում: Նրանք  նամազ անելիս անտրամադիր են, անըդհտատ հետաձգում են նամազի ժամը և փոխարեն աղոթելիս մտածեն Աստծո մասին, ցուցամոլություն են անում` ցույց տալու թե իբր հավատացյալ են: Այս մարդիկ թերևս մտածում են, թե կարող են խաբել նաև Աստծուն: Սակայն Աստված լավ գիտե, թե ինչ կա նրանց սրտերում և  նրանք մոռանում են, որ կեղծավորությունն ու խաբեբայությունը անհավատության նշան են և իրենք ստանալու են համապատասխան պատիժը:

Այս այայից սովորում ենք.

1. Պետք է նամազ անել միայն բարձր տրամադրությամբ և նամազի ժամանակ մտածել միայն Աստծո մասին:

2. Աստծո պատիժը համապատասխանում է մեր քայլերին: Գուցե այս աշխարհում կարելի է խաբել մարդկանց, բայց Աստծուն խաբել չի կարելի:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 143-րդ այան.

مذبذبين بين ذلك لا الي هولاء و لا الي هولاء و من يضلل الله فلن تجد له

سبيلا

<Նրանք տատանվում են մեկ և մյուս հավատքի միջև և ոչ մեկից չեն կառչում: Նա, ով փորձում է մոլորեցնել Աստծուն, այլևս չի կարողանում գտնել փրկության ճանապարհը>:

Այս այայից սովորում ենք.

1. Կեղծավորությունը խլում է մարդուց անկախ մտածելու կարողությունը և մոլորեցնում է նրան:

2. Կեղծավորը Աստծու շնորհին չի արժանանում և մշտապես փակուղիների մեջ է:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 144-րդ այան.

ياايها الذين آمنوا لاتتخذوا الكافرين اولياء من دون المومنين اتريدون

ان تجعلوا لله عليكم سلطانا مبينا

<Ով հավատացյաներ, ձեր բարեկամներին փնրտեք միայն հավատացյալների մեջ: Արդյոք ցանկանում եք Աստծուն տալ անհերքելի ապացույց` ընդդեմ ձեզ >:

Այս այան հավատացյալներին ասում է. չլինի որ դուք էլ կեղծավորների պես բարեկամանաք անհավատների հետ: Որովհետև միայն հավատացյալը կարող է արժանի լինել ձեզ հետ ընկերանալու: Եվ անհավատների հետ կապ հաստատելը չի համապատասխանում հավատքին: Եթե այդպես անեք, ուրեմն Աստծո առջև պատասխան չունեք և կարժանաք նրա պատժին:

Այս այայից սովորում ենք.

 1. Յուրաքանչյուր քայլ, որի պատճառով անհավատությունը տարածվի իսլամական հասարակության մեջ, դատապարտելի է: Պետք է խուսափել նման քայլերից:

2. Հավատացյալը պետք է ընկերանա միայն հավատացյալի հետ և հեռու մնա անհավատներից:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 145 և 146-րդ այաները.

ان المنافقين في الدرك الاسفل من النار ولن تجدلهم نصيرا / الا الذين

تابوا و اصلحوا و اعتصموا بالله و اخلصوا دينهم لله فاولئك مع المومنين

و سوف يوت الله المومنين اجرا عظيما

<Ամբարիշտները կրակի անդունդի ամենախորը մասերը կնետվեն և որևէ մեկը չի օգնի նրանց: Բայց նրանք, որ զղջան և իրենց ճշտեն, նորից կհավատան Աստծուն  և անկեղծ հավատք ցույց կտան, կդասվեն վերստին հավատացյալների շարքին և Աստված շքեղ պարգևներ կտա իրենց>:

Այս այաները ասում են, որ իսլամի տեսակետից, կեղծավորությունը անհավատության ամենավատթարագույն ձևն է և կեղծավորները շատ հեռու են Աստծուց: Նրանց տեղը դժոխքում է: Եվ դա հենց այդպես է, քանի որ նրանք ոչ թե թշնամու պես հարձակվում են դիմացից, այլ դանակահարում են հետևից: Ուստի նրանք վտանգավոր թշնամիներ են, որ հայտնվում են բարեկամի դիմակով: Սակայն Աստվածային փառքի դռները երբեք չեն փակվում ոչ մեկի առջև: Եվ եթե նրանք իրենց ուղղեն և հեռու մնան կեղծավորությունից, Աստված նրանց կների և նորից կդասի հավատացյալների շարքին:

Այս այաներից սովորում ենք.

1. Հանդերձյալ կյանքում դատաստանի օրը փրկվելու ոչ մի ելք չկա: Եթե ուզում ենք փրկվել, պետք է այս աշխարհում զղջանք մեր արարքների համար:

2. Զղջման ճանապարհը միշտ բաց է և ոչ ոք չպետք է անհանգստանա որ Աստված իրեն չի ների:

3. Զղջումը միայն լեզվով չէ: Զղջում նշանակում է, որ մարդ այդպիսով վերագտնում է ինքն իրեն:

4. Հավատացյալները պետք է ընդունեն նրանց, ովքեր զղջացել են և մոռանան նրանց անցյալը:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 148-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան