Փետրվար 24, 2017 11:34 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 153-155-րդ այաներին:

Նախ  կլսենք նեսա սուրայի 153-րդ այան:

يسئلك اهل الكتاب ان تنزل عليهم كتابا من السماء فقد سالوا موسي اكبر

من ذلك فقالوا ارناا جهره فاخذتهم الصاعقه بظلمهم ثم اتخذواالعجل من

بعد ما جائتهم البينات فعفونا عن ذلك و اتينا موسي سلطانا مبينا /

<Գրքի հետևորդները ասելու են. երկնքից գիրք իջեցրու մեզ : Նրանք Մովսեսից ավելի մեծ բան պահանջեցին , երբ ասացին. հայտնի կերպով ցույց տուր մեզ Աստծուն: Բայց սոսկալի կայծակ պայթեց նրանց վրա, ի պատիժ իրենց չարության: Այնուհետև, այս նենգամիտ ժողովուրդը հորթի պաշտեց, այն դեպքում, երբ տեսել էր ամենակարողի հրաշքները: Սակայն մենք ներեցինք նրանց և Մովսեսին տվեցինք հրաշք գործելու զորությունը>:

Այս այան խոսում է Մեդինայի հրեաների պատրվակների մասին, որ բերում էին` իսլամը չընդունելու համար: Նրանք իսլամի մարգարեից պահանջեցին, որ Ղուրանը նույնպես երկնքից իջնի, այն դեպքում, երբ նման հրաշքները Աստծուն են վերագրում և ոչ մարգարեին: Դրանից բացի, նման գրքերի միանգամից կամ ժամանակի ընթացքում հայտնվելը, ոչ մի նշանակություն չունի ճշմարտությունը ընդունելու կամ չընդունելու հարցում: Ինչպես ասվում է Ղուրանի մի այայում, եթե Ղուրանը գրեինք շոշափելի թղթի վրա, անհավատները նորից պատրվակ կփնտրեին և կասեին, որ դա կախարդություն է: Այնուհետև, Ղուրանը, մխիթարելով իսլամի մարգարեին, ասում է. Եթե հրեաները նման պատրվակներ են ներկայացնում, մի անհանգստացիր, որովհետև նրանց հայրերը նույնպես Մովսեսից պահանջեցին,  որ նա ցույց տա Աստծուն և իրենց սեփական աչքերով տեսնելուց հետո միայն հավատան նրան: Հենց այս թշնամանքները պատճառ դարձան, որ նրանք աստվածային պատժի արժանանան, նրանով հանդերձ, որ Մովսեսի գոյությունը արդեն պետք է իրնց բավարարեր: Նրանք շարունակեցին հավատալ հորթին ու մոռացան Աստծուն: Սակայն քանի որ զղջացին իրենց արարքի համար, Աստված ներեց նրանց:

Այս այայից սովորում ենք.

1. Արդարություն փնտրելը բոլորովին կապ չունի պատրվակներ փնտրելու հետ: Նա ով ճշմարտություն է փնտրում, տեսնելով նրա նշանները, բավարարվում է: Սակայն նա, ով պատրվակների հետևից է, ամեն օր կարող է նոր պատրվակներ բերել :

2. Թշնամանքի պատճառով մարդը կարող է արժանանալ աստվածային պատժի:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 154-րդ այան

و رفعنا فوقهم الطور ميثاقهم و قلنا لهم ادخلواالباب سجدا و قلنالهم

لاتعدوا في السبت و اخذنامنهم ميثاقاغليظا

<Սինա լեռը բարձրացրեցինք նրանց գլխավերևում, ի նշան մեր դաշինքի: Նրանց հրամայեցինք մտնել սուրբ քաղաք, Աստծուն պաշտելով և շաբաթը պահել: Նրանք մեզ հետ հանդիսավոր ուխտ կնքեցին>:

Այս այայում ասվում է, որ Աստծո կամոք  Սինա լեռն իր տեղից դուրս եկավ և հայտնվեց նրանց գլխավերևում:  Ապա Մովսեսը խոսեց Աստվածային դաշինքի մասին և այդ ժողովուրդը ընդունեց: Դրանցից  էին աստվածապաշտությունը, հարգալից վերաբերմունքը ծնողների նկատմամբ, աղքատներին ուշադիր լինելը և այլն: Այս այան խոսում է այն մասին, որ Երուսաղեմ մտնելու ժամանակ, որպեսզի զղջային իրենց մեղքերի համար, նրանք պետք է խոնարհված ներս մտնեին ու շաբաթ օրը հրաժարվեին աշխատանքից, հարգելով Աստծո հրամանը, որ շաբաթ օրերին ձուկ որսալը հարամ է համարվում: Սակայն նրանք մոռացան աստվածային պատվիրանները, չնայած որ Աստված իրենց հետ դաշինք էր կնքել:

Այս այայից սովորում ենք.

1. Կրոնի ընդունումը միայն սրտով ու ուղեղով չէ: Մարդը  պետք է մշտապես հավատարիմ լինի պայմաններին և դաշինքներին:

2.Սրբազան վայրերը և հատկապես` մզկիթները, ունեն յուրահատուկ ծեսեր. որ պետք է պահպանել:

3. Այն ժամանակ, երբ մարդը պետք է աղոթի, պետք է թողնի իր աշխատանքը:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 155-րդ այան.

فيما نقضهم ميثاقهم و كفرهم بايات ا و قتلهم الانبياء بغير حق و

قولهم قلوبنا غلف بل طبع ا عليها بكفرهم فلايومومنون الا قليلا /

<Բայց չպահեցին իրենց ուխտը և մերժեցին հավատալ աստվածային վարդապետությանը: Անիրավ տեղը սպանեցին մարգարեներին և ասացին. մեր սրտերը փակված են: Աստված նրանց ճակատի վրա դրեց իրենց խաբեբայության կնիքը: Նրանց մեջ միայն քիչ թվով հավատացյալներ կան>:

Այս այան խոսում է այն մասին, որ բոլոր աստվածային այաներով հանդերձ, նրանք մոռացան իրենց դաշինքը և ժխտեցին հրաշքները ու նույնիսկ սպանեցին մարգարեներին:Այդ մարդիկ ասացին. մեր սրտերը փակված են այս գործերի նկատմամբ և եթե սխալ ենք կատարում, մեր կամքով չէ: Ղուրանն ի պատասխան ասում է.  «Այդ թշնամանքները պատճառ են դարձել, որ ձեր սրտերը փակվեն և ոչ մի ճանապարհ չունենաք դեպի փրկություն»:

Այս այաից սովորում ենք.

 1. Ապերախտությունը երբեմն կարող է շատ վտանգավոր լինել և մարդուն տանել դեպի մարգարեի սպանություն:

2. Աստվածային պատիժները հենց մեր արարքների ու մտածելակերպի արդյունքն են:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 150-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան