Ելք դեպի լույս 151
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 156-161-րդ այաներին:
Նախ կլսենք նեսա սուրայի 156,157-158-րդ այաները:
و بكفرهم و قولهم علي مريم بهتانا عظيما / و قولهم انا قتلنا المسيح
عيسي بن مريم رسول الله و ما قتلوه و ما صلبوه و لكن شبه لهم و ان الذين
اختلفوا فيه لفي شك منه مالهم به من علم الا اتباع الظن و ما قتلوه يقينا
/ بل رفعه الله اليه و كان الله عزيزا حكيما /
<Իրենց անհավատությանը միացավ սարսափելի զրպարտությունը Մարիամի դեմ: Նրանք ասացին. Մենք սպանեցինք Հիսուսին` Մեսսիային, Մարիամի որդուն, Աստծո առաքյալին: Բայց ոչ, նրանք երբեք չխաչեցին նրան: Սպանեցին մի մարդու , որ նման էր նրան: Նրանք, որ այս մասին վիճաբանում են, կասկածներ ունեն միայն: Ճշմարիտ գիտությունը չի լուսավորել նրանց: Որոշակի կարծիքի են հետևում: Նրանք Հիսուսին չսպանեցին : Աստված իր մոտ բարձրացրեց նրան, որովհետև իմաստուն և հզոր է>:
Այս այաները խոսում են այն մասին, որ հրեաները Մարիամին մեղադրեցին մեղքի մեջ և ասացին, որ Հիսուսը ապօրինի ձևով է ծնվել և չընդունեցին նրա մարգարեությունը: Հրեաները այսպիսի անիրավ խոսքեր ասեցին , իսկ հետո Հիսուսին սպանելու համար սադրանքներ հյուսեցին : Նրանք մտածեցին, որ Հիսուսին խաչել են և հպարտացան այս արարքի համար: Նրանք ասում էին. Մենք սպանեցինք Հիսուսին: Սակայն Ղուրանն ասում է. Իրականում նրանք խաչել են Հիսուսին շատ նման մարդու, քանի որ Աստված Հիսուսին երկինք տարավ և փրկեց այդ սադրանքներից:
Այս այաներից սովորում ենք.
1. Երբեմն մարդիկ կարող են ամենազազրելի կերպով սուտ խոսքեր հորինել ուրիշների վերաբերյալ: Ինչպես որ Մարիամից ավելի մաքուրը չկար հրեաների մոտ, սակայն նրանք ասում էին, որ Մարիամը անմաքուր է:
2. Մարդը կարող է երբեմն այնպես բարոյազրկվել, որ սպանի Աստծո մարգարեին և հպարտանալ դրանով:
3. Հիսուսը, ինչպես որ անբնական կերպով ծնվեց, այնպես էլ անբնական կերպով այս աշխարհից հեռացավ և հարություն առավ:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 159-րդ այան.
و ان من اهل الكتاب الا ليومنن به قبل موته و يوم القيمه يكون عليهم
شهيدا /
<Բոլոր գրքերի հետևորդները կհավատան նրան իրենց մահից առաջ: Հարության օրը իրենց դեմ որպես վկա կլինի նա >:
Իսլամական պատվերների համաձայն, Հիսուսը Աստծո հրամանով է երկինք բարձրացել, ուրեմն երկնքից իջնելու է և իմամ Մահդիի հետևում աղոթելու է: Եվ այդ ժամանակ, բոլոր քրիստոնյաները նրան հավատալու են: Սակայն ճշմարիտ հավատքով, ոչ թե նրան անվանելով Աստծո որդի : Իսկ հրեաները ընդունելու են նաև նրա առաքելությունը: Այստեղ պետք է հիշել նաև իմամ Մահդիի մասին, ով մարգարեի սերունդից է և ապստամբելու է բռնության դեմ և պայքարելու` արդարությունը տարածելու համար:
Այս այայից սովորում ենք.
1. Մահը օրենք է` բոլոր մարդկանց, նույնիսկ մարգարեների համար: Հիսուսն էլ, որ դարեր շարունակ եղել է երկնքում, վերադառնալու է երկիր և ընկալելու է մահը:
2 . Մարգարեները վկա են իրենց ժողովրդի արարքների համար և այդ մասին վկայելու են դատաստանի օրը:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 160-րդ այան.
فبظلم من الذين هادوا حرمنا عليهم طيبات احلت لهم و بصدهم عن سبيل
الله كثيرا
<Ի պատիվ իրենց հարության և ուրիշներին փրկության ճամփից հեռացնելու համար, մենք ետ վերցրեցինք հրեաներից մեր տված շնորհները >:
Ինչպես ասվում է Թորայում, Աստված հրեա ցեղին պատժելու համար, որոշ հալալներ նրանց հարամ արեց: Իսկ Հիսուսի գալով վերացրեց այդ սահմանափակումները: Սա ցույց է տալիս, որ մարդիկ դեր ունեն աստվածային շնորհները ստանալու հարցում: Օրինակ, Ղուրանի որոշ այաներում ասվում է, որ եթե մարդը զրկվում է աստվածային որոշ շնորհներից, պատճառն այն է, որ նա անուշադիր է զրկվածների նկատմամբ: Իսկ եթե մարդը հավատա Աստծուն և բարի գործեր անի, աստվածային ավելի մեծ շնորհների կարժանանա:
Այս այայից սովորում ենք.
1. Աստվածային պատժամիջոցներն երբեմն պատժելու համար են:
2. Ուրիշների նկատմամբ բռնություն կիրառելը պատճառ կդառնա, որ մարդը զրկվի աստվածային շնորհներից:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 161-րդ այան.
و اخذهم الربا و قدنهوا عنه و اكلهم اموال الناس بالباطن و اعتدنا
للكافرين منهم عذابا اليما
<Որովհետև նրանք վաշխառություն արեցին, հակառակ նրան, որ դա արգելված էր և ուրիշների ժառանգությունը անարդար կերպով սպառեցին, մենք ահավոր պատիժներ ենք պատրաստել նրանց համար, ովքեր անհավատ են>:
Այս այայում խոսվում է այն մասին, որ չնայած վաշխառությունը արգելված էր, սակայն որոշ մարդիկ ոտնահարեցին աստվածային այդ պատվիրանը: Ուստի Աստված այն բաները, որ նրանց հալալ էր, հարամ համարեց: Սակայն ամենամեծ պատիժը նրանց սպասում է դատաստանի օրը:
Այս այայից սովորում ենք.
1. Ընդհանրապես բոլոր կրոններում, վաշխառությունը հարամ է համարվում:
2. Վաշխառությունը պատճառ է դառնում, որ հասարակության մեջ շատանան զրկանքները:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 151-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան