Փետրվար 24, 2017 11:57 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 156-161-րդ այաներին:

Նախ  կլսենք նեսա սուրայի 156,157-158-րդ այաները:

و بكفرهم و قولهم علي مريم بهتانا عظيما / و قولهم انا قتلنا المسيح

عيسي بن مريم رسول الله و ما قتلوه و ما صلبوه و لكن شبه لهم و ان الذين

اختلفوا فيه لفي شك منه مالهم به من علم الا اتباع الظن و ما قتلوه يقينا

/ بل رفعه الله اليه و كان الله عزيزا حكيما /

<Իրենց անհավատությանը միացավ սարսափելի զրպարտությունը Մարիամի դեմ: Նրանք ասացին. Մենք սպանեցինք Հիսուսին` Մեսսիային, Մարիամի որդուն, Աստծո առաքյալին: Բայց ոչ, նրանք երբեք չխաչեցին նրան: Սպանեցին մի մարդու , որ նման էր նրան: Նրանք, որ այս մասին վիճաբանում են, կասկածներ ունեն  միայն: Ճշմարիտ գիտությունը չի լուսավորել նրանց: Որոշակի  կարծիքի են հետևում: Նրանք Հիսուսին չսպանեցին : Աստված իր մոտ բարձրացրեց նրան, որովհետև իմաստուն և հզոր է>:

Այս այաները խոսում են այն մասին, որ հրեաները Մարիամին մեղադրեցին մեղքի մեջ և ասացին, որ Հիսուսը ապօրինի ձևով է ծնվել և չընդունեցին նրա մարգարեությունը: Հրեաները այսպիսի անիրավ խոսքեր ասեցին , իսկ հետո Հիսուսին սպանելու համար սադրանքներ հյուսեցին : Նրանք մտածեցին, որ Հիսուսին խաչել են և հպարտացան այս արարքի համար: Նրանք ասում էին. Մենք սպանեցինք Հիսուսին: Սակայն Ղուրանն ասում է.  Իրականում նրանք խաչել են Հիսուսին շատ նման մարդու, քանի որ Աստված Հիսուսին երկինք տարավ և փրկեց այդ սադրանքներից:

Այս այաներից սովորում ենք.

1. Երբեմն մարդիկ կարող են ամենազազրելի կերպով սուտ խոսքեր հորինել ուրիշների վերաբերյալ: Ինչպես որ Մարիամից ավելի մաքուրը չկար հրեաների մոտ, սակայն նրանք ասում էին, որ Մարիամը անմաքուր է:

2. Մարդը կարող է երբեմն այնպես բարոյազրկվել, որ սպանի Աստծո մարգարեին և հպարտանալ դրանով:

3. Հիսուսը, ինչպես որ անբնական կերպով ծնվեց, այնպես էլ անբնական կերպով այս աշխարհից հեռացավ և հարություն առավ:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 159-րդ այան.

و ان من اهل الكتاب الا ليومنن به قبل موته و يوم القيمه يكون عليهم

شهيدا /

<Բոլոր գրքերի հետևորդները  կհավատան նրան  իրենց մահից առաջ: Հարության օրը իրենց դեմ որպես վկա կլինի նա >:

Իսլամական պատվերների համաձայն, Հիսուսը Աստծո հրամանով է երկինք բարձրացել, ուրեմն երկնքից իջնելու է և իմամ Մահդիի հետևում աղոթելու է: Եվ այդ ժամանակ, բոլոր քրիստոնյաները նրան հավատալու են: Սակայն ճշմարիտ հավատքով, ոչ թե նրան անվանելով Աստծո որդի : Իսկ հրեաները ընդունելու են նաև նրա առաքելությունը: Այստեղ պետք է հիշել նաև իմամ Մահդիի մասին, ով մարգարեի սերունդից է և ապստամբելու է   բռնության դեմ և պայքարելու` արդարությունը տարածելու համար:

Այս այայից սովորում ենք.

1. Մահը օրենք է` բոլոր մարդկանց, նույնիսկ մարգարեների համար: Հիսուսն էլ, որ դարեր շարունակ եղել է երկնքում, վերադառնալու է երկիր և ընկալելու է մահը:

2 .  Մարգարեները վկա են իրենց ժողովրդի արարքների համար և այդ մասին վկայելու են դատաստանի օրը:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 160-րդ այան.

فبظلم من الذين هادوا حرمنا عليهم طيبات احلت لهم و بصدهم عن سبيل

الله كثيرا

<Ի պատիվ իրենց հարության և ուրիշներին փրկության ճամփից հեռացնելու համար, մենք ետ վերցրեցինք հրեաներից մեր տված շնորհները >:

Ինչպես ասվում է Թորայում, Աստված հրեա ցեղին պատժելու համար, որոշ հալալներ նրանց հարամ արեց: Իսկ Հիսուսի գալով վերացրեց այդ սահմանափակումները: Սա ցույց է տալիս, որ մարդիկ դեր ունեն աստվածային շնորհները ստանալու հարցում: Օրինակ, Ղուրանի որոշ այաներում ասվում է, որ եթե մարդը զրկվում է աստվածային որոշ շնորհներից, պատճառն այն է, որ նա անուշադիր է զրկվածների նկատմամբ: Իսկ եթե մարդը հավատա Աստծուն և բարի գործեր անի, աստվածային ավելի մեծ շնորհների կարժանանա:

Այս այայից սովորում ենք.

1.  Աստվածային պատժամիջոցներն երբեմն պատժելու համար են:

2. Ուրիշների նկատմամբ բռնություն կիրառելը պատճառ կդառնա, որ մարդը զրկվի աստվածային շնորհներից:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 161-րդ այան.

و اخذهم الربا و قدنهوا عنه و اكلهم اموال الناس بالباطن و اعتدنا

للكافرين منهم عذابا اليما

<Որովհետև նրանք վաշխառություն արեցին, հակառակ նրան, որ դա  արգելված էր և ուրիշների ժառանգությունը անարդար կերպով սպառեցին, մենք ահավոր պատիժներ ենք պատրաստել նրանց համար, ովքեր անհավատ են>:

Այս այայում խոսվում է այն մասին, որ չնայած վաշխառությունը արգելված էր, սակայն որոշ մարդիկ ոտնահարեցին աստվածային այդ պատվիրանը: Ուստի Աստված այն բաները, որ նրանց հալալ էր, հարամ համարեց: Սակայն ամենամեծ պատիժը նրանց սպասում է դատաստանի օրը:

Այս այայից սովորում ենք.

1. Ընդհանրապես բոլոր կրոններում, վաշխառությունը հարամ է համարվում:

2. Վաշխառությունը պատճառ է դառնում, որ հասարակության մեջ շատանան զրկանքները:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 151-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան