Ելք դեպի լույս 152
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 162-165-րդ այաներին:
Նախ կլսենք նեսա սուրայի 162-րդ այան:
لكن الراسخون في العلم منهم و المومنون يومنون بما انزل اليلك و ما
انزل من قبلك و المقيمين الصلوه و الموتون الزكاه و المومنون بالله و
اليوم الاخر اولئك سنوء تيهم اجرا عظيما /
<Բայց այն հերաները, որոնք հաստատ կմնան իրենց հավատքի մեջ, կհավատան Ղուրանին, հնգամատյանին, աղոթք կանեն ու ողորմություն կտան, կհավատան Աստծուն ու վերջին դատաստանին, շքեղ վարձրատրություն են ստանալու>:
Նախորդ այաներում նշվել է այն հրեաների մասին, որոնք սխալ քայլեր էին կատարում: Սակայն այս ցեղի մեջ կային նաև առաքինի մարդիկ, ովքեր որպես իրական հավատացյալներ, ենթարկվում են Աստծուն: Ղուրանն անդրադառնալով նրանց, ասում է. Այդ մարդկանց սրտերում Աստծո հավատքն է բույն դրել և նրանք հավատում են Աստծուն: Աղոթում են և ուշադիր են զրկվածների նկատմամբ: Եվ Աստված նրանց շքեղ կերպով վարձատրելու է:
Այս այայից սովորում ենք.
1. Ճշմարտությանը և Աստծուն հավատալը սահման չի ճանաչում: Նա, ով հավատա Աստծուն, ինչ ցեղից էլ որ լինի, Աստծո շնորհներին է արժանանալու:
2. Աղոթքը և ողորմությունը կա բոլոր աստվածային կրոններում: Կրոնը առանց ծառայելու իմաստ չունի:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 163-րդ այան.
انا اوحينا اليك كما اوحينا الي نوح و النبيين من بعده و اوحينا الي
ابراهيم و اسماعيل و اسحاق و يعقوب و الاسباط و عيسي و ايوب و يونس و
هارون و سليمان و اتينا داود زبورا
<Ով մարգարե, մենք քեզ ներշնչեցինք ինչպես ներշնչել էինք Նոյին և իրենցից հետո եկող մարգարեներին`Աբրահամին, Իսմայիլին, Իսահակին, Հակոբին, տասներկու ցեղերին, Հիսուսին, Հովնանին, Ահարոնին և Սողոմոնին, Դավթին սաղմոս տվեցինք>:
Այս այան, խոսելով մարգարեների առաքելության մասին, ասում է. Ինչու՞ քրիստոնյաները և հրեաները, ովքեր իրենք աստվածային կրոնների հետևորդներ են, զարմանում են, որ Ղուրանը քեզ ներշնչել ենք: Միթե՞ նրանք չգիտեն, որ Աստված պատմության ընթացքում շատ մարդկանց, այդ թվում` Մովսեսին ու Հիսուսին ընտրել է որպես Մարգարե և նրանց գիրք է տվել: Ուրեմն ինչու՞ պատրաստ չեղան ընդունել քո նկատմամբ ներշնչանքը և չհավատացին քո առաքելությանը:
Այս այայից սովորում ենք.
1. Բոլոր աստվածային կրոնների նպատակը մեկն է, որովհետև նրանց բոլորի աղբյուրը միակ Աստվածն է:
2. Ուշադրություն դարձնելով պատմության մեջ մարգարեության ընթացքին, հնարավոր է հավատալ իսլամի մարգարեի առաքելությանը:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 164 և 165-րդ այաները.
و رسلا قد قصصناهم عليك من قبل و رسلا لهم نقصصهم عيلك و كلم ا موسي
تكليما / رسلا مبشرين و منذرين لئلايكون للناس علي ا حجه بعدالرسل و
كان ا عزيزا حكيما /
<Մենք քեզ ծանոթացրինք մեր մարգարեների մի մասին: Կան ուրիշներ էլ, որ քո մասին չենք պատմել: Աստված իրապես խոսեց Մովսեսի հետ: Մենք նրանց ուղարկեցինք խոստումներով ու սպառնալիքներով, որպեսզի մարդիկ այլևս չունենան իրենց հանցանքների համար արդարացում հզոր Աստծո առջև>:
Այս այայում խոսելով մարգարեների մասն, Ղուրանն ասում է. Մի կարծեք, որ աստվածային առաքելությունը սահմանափակվում է միայն մի քանի մարգարեներով: Որոշ մարգարեների մասին չի խոսվում անգամ Ղուրանում: Այնուհետև Ղուրանն ասում է . Մարգարեների իսկական գործն այն է, որ մարդկանց ավետիս տան և խոսեն այն վտանգների մասին, որ սպառնում են նրանց: Որպեսզի դատաստանի օրը մարդիկ չասեն թե չգիտեին, որն է ճիշտ և որը` սխալ:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդու կյանքը չի բավականացնի, որպեսզի ամբողջ մարդկային պատմությունը լսի, պատմության բոլոր իրադարձությունների մասին տեղեկանա և ոչ էլ դրա կարիքը ունի: Եթե մարդը լսող է, մեկ խրատն էլ նրան բավական է: Ուստի Ղուրանն անդրադարձել է այն դեպքերին, որոնք կարող են խորհելու տեղիք տալ:
2. Ճշմարտությունը պարզ է : Առքյալների գործը դրդելը չէ: Նրանք կարող են զգուշացնել սպառնալիքի և հույս տալու միջոցով:
3. Թեև բոլոր մարգարեների և Աստծո միջև գոյություն ուներ հաղորդակցություն, սակայն քանի որ Մովսեը ծանր առաքելություն ուներ փարավոնի դեմ պայքարում, նրա կապը Աստծո հետ ավելի շատ էր:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 152-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան