Ելք դեպի լույս 153
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 166-170-րդ այաներին:
Նախ կլսենք նեսա սուրայի 166-րդ այան:
" لکن الله یشهد بما انزل الیک انزله بعلمه و الملائکة یشهدون و کفی بالله شهیدا ً "
<Ով մարգարե, Աստված ինքն իսկ վկա է այն գրքին, որ ուղարկեց քեզ իր գիտության միջից: Հրեշտակները վկա են այս բանին: Բայց Աստծո վկայությունը բավական է նրա վավերականության համար>:
Այս այան դիմելով մարգարեին ասում է. <Եթե այս ժողովուրդը ժխտի քո առաքելությունը, կարևոր չէ, որովհետև Աստված Ղուրանը քեզ ներշնչել է իր գիտության համաձայն և նրա բովադակությունը ցույց է տալիս, որ այն չի ստեղծվել մարդու կողմից: Եվ սա բավական է >: Ընդհանրապես, ինչպես կարելի է , որ մի մարդ, ով անգրագետ է, այնպիսի ժամանակաշրջանում, երբ առկա էր սնոտիապաշտությունը, մարդկանց ներկայացներ ուսմունքներ, որոնց կարևորությունը 14 դար անց մարդիկ հասկանում են: Ուսմունքներ, որոնց շնորհիվ մարդիկ զարգացան ու պառակտումից դեպի միասնություն ուղղորդվեցին և տգիտությունից դեպի գիտություն: Հենց այս պատճառով էլ ստեղծվեց իսլամի մեծ ժողովուրդը:
Այս այայից սովորում ենք.
1. Ներշնչանքի աղբյուրը Աստծո անսահման գիտությունն է: Ուրեմն որքան զարգանա գիտությունը, այնպես էլ իմաստությունից նոր շերտեր կհայտնվեն:
2. Յուրաքանչյուր քարոզչի հենակը պիտի Աստված լինի: Եվ եթե մարդիկ հրաժարվեն , դա չպետք է պատճառ դառնա, որ նա իր ճանապարհից հեռանա:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 167, 168 և 169-րդ այաները.
" انّ الذین کفروا و صدّوا عن سبیل الله قد ضلوا ضلالا ً بعیدا ً ، " انّ الذین کفروا و ظلموا لم یکن الله لیغفرلهم و لا لیهدیهم طریقا ً " ، " الا طریق جهنم خالدین فیها ابدا ً و کان ذلک علی الله یسیرا ً "
<Ով որ մերժի հավատալ և մոլորվի Աստծո ճանապարհից, ճշմարիտ ճանապարհից բոլորովին կհեռանա: Աստված չի ներելու երբեք ոճիրով ամբաստանված անհավատներին: Ճշմարիտ ճանպարհը ցույց չի տա նրանց: Այլ ցույց կտա գեհենի ճամփան, ուր նրանք կբնակվեն հավիտենապես: Սա դյուրին է Աստծո համար>:
Այս այաները անդրադառնում են անհավատների այն խմբին, որ բացի այն որ իրենք մոլորված են, փորձում են ստեղծել պայմաններ, որ ուրիշներին էլ մոլորեցնեն: Նրանք և իրենց նկատմամբ են սխալ վարվում և ուրիշների: Քանի որ այս մարդիկ դժվար է վերադառնան իրենց ընտրված ճանապարհից, ուրեմն ոչ մի հույս չկա, որ Աստված իրենց ների և փրկվեն: Նրանց այս քայլերը ուղղակի տանում են դեպի դժոխք: Իհարկե, անհավատները ընդհանրապես լուրջ չեն ընդունում աստվածային սպառնալիքները: Սակայն օրը կգա և խիստ պատիժը իրականացնելը հեշտ է Աստծո համար:
Այս այաներից սովորում ենք.
1. Անհավատ դառնալով մարդը ոչ միայն իրեն է վնասում, այլ նաև ուրիշներին:
2. Յուրաքանչյուր մեղքով, մարդը իրեն զրկում է աստվածային առաջնորդությունից և ողորմությունից:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 170-րդ այան.
" یا ایها الناس قد جاء کم الرسول بالحقّ من ربّکم فامنوا خیرا ً لکم و ان تکفروا فانّ لله ما فی السّموات و الارض و کان الله علیما ً حکیما ً "
<Ով մահկանացուներ, մարգարեն կգա ձեզ ավետելու երկնային ճշմարտությունները: Հավատացեք, ձեր երջանկությունը այսպես կպահանջի: Եթե անհավատ մնաք>:
Պատմական փաստաթղթերի համաձայն, սուրբ գրքերի հետևորդները, հատկապես` հրեաները, իրենց գրքերում տեսած ավետիսներով հույս ունեին, որ մարգարեն լինելու է արաբ ժողովրդից, ուստի նրանց մի մասը գաղթեց Մեդինա: Անհավատները նույնպես լսել էին այդ մասին և սպասում էին նրա գալստյանը: Ուստի Ղուրանն այս այայում ասում է. <Այժմ եկել է այն մարգարեն, որին սպասում էիք ճշմարիտ խոսքով: Իմացեք, որ եթե նրան հավատաք ու կատարեք իր խոսքերը, ձեր օգտին է, իսկ եթե մնաք անհավատ, ոչ մի վնաս չեք հասցնի ոչ նրան, ոչ նրա Աստծուն: Որովհետև Աստված երկինքների ու երկրի տերն է և այն, ինչ պատվիրել է ձեզ, իր գիտության և անսահման իմաստնության վրա է և ձեր օգտին>:
Այս այայից սովորում ենք.
1. Մարգարեների ամենակարևոր առանձնահատկությունը ճշմարտացի լինելն է:
2. Հավատացյալները չպետք է իրենց հավատքի համար սնապարծ դառնան:
3. Մարդու հավատացյալ կամ անհավատ լինելը Աստծուն չի վնասում: Ուրեմն հավատքը առաջին հերթին մարդու օգտին է, քանզի այդ երկուսից էլ մարդը կամ օգտվում կամ վնասվում է:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 153-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան