Փետրվար 24, 2017 12:37 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 171-176-րդ այաներին:

Նախ  կլսենք նեսա սուրայի 171-րդ այան:

يااهل الكتاب لاتغلوا في دينكم و لاتقولوا علي الله الاالحق انما المسيح

عيسي بن مريم رسول الله وكلمه القاها الي مريم و روح منه فامنوا بالله و

رسوله ولاتقولوا ثلاثه انتهوا خيرا لكم انماالله اله واحد سبحانه ان يكون

له ولد له مافي السموات و مافي الارض و كفي بالله وكيلا

< Ով դուք, որ ընդունեցիք սուրբ գրքերը: Ձեր կրոնի մեջ արդար սահմանից մի անցեք: Աստծո մասին ասեք միայն ճշմարտությունը: Հիսուսը Մարիամի որդին է: Աստծո և իր Բանին առաքյալը: Աստված իր խոսքը Մարիամի վրա իջեցրեց: Իր շունչն է: Հավատացեք Աստծուն և իր մարգարեներին և մի ասեք, թե Աստծո մեջ երրորդություն կա: Աստված մեկ է: Այսպես հավատալը ձեզ ավելի նպաստավոր է: Փառք իրեն: Ինչպե՞ս կարող է Նա մեկ որդի ոնենալ: Երկնքում ու երկրի վրա ինչ որ կա, իրեն է պատկանում: Նա բավական է, ողջ տիեզերքը տնօրինելու համար>:

Քրիստոնյաների մեջ կա հավատք, որ Աստծուն համարում են հայր, Հիսուսին` որդի, իսկ սուրբ հոգին այդ երկուսի միջև միջնորդ է հանդիսանոմ: Մուսուլմանների տեսակետից սա անընդունելի է համարվում, որովհետև Հիսուսը Աստծո առաքյալն է և նա երբեք չի կարող հասնել աստվածային աստիճանին, թեև նրա արարումը տարբեր է եղել: Եթե Հիսուսը ծնվել է Մարիամից, որը հղիացավ առանց ամուսնու և դա նրա Աստված լինելու փաստն է, ուրեմն Ադամը, որ առանց հոր և մոր արարավեց Աստծո հրամանով, ավելի հնարավոր է որ աստված լինի: Սա պարզապես Աստծո ուժն է, որը կարողացավ ներշնչել Մարիամին և նա հիղացավ ու ծնեց Հիսուսին:

Այս այայից սովորում ենք.

1. Չափազանցությունը կրոնում և կրոնական առաջնորդների վերաբերյալ, մոլորեցնում է մարդուն:

2. Աստվածային մարգարեները մարդիկ են և երբեք չեն կարող Աստված համարվել:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 172-րդ այան.

لن يستنكف المسيح ان يكون عبدا لله و لا الملائكه المقربون و من

يستنكف عن عبادته و يستكبر فسيحشرهم الله جميعا

<Հիսուսը Աստծո ծառան լինելու համար երբեք չամաչեց; Ոչ էլ իր հրեշտակները, որ շրջապատում են իր գահը և հնազանդվել են իրեն >:

Այս այան, դիմելով քրիստոնյաներին, ասում է. Ինչու՞ եք դուք Հիսուսին համարում Աստված, երբ ինքը Հիսուսը ծառայում էր Աստծուն, ինչպես աստվածային հրեշտակները, որ իրենց համարում էին Աստծո արարածներ : Եվ ընդհանրապես, հանարավոր չէ, որ որևէ մեկը Աստծու ծառայելուց այլ ճանապարհ ընտրի: Ասվում է, որ պատմական որոշ գրքերի համաձայն, մուսուլմանների առաջնորդներից իմամ Ռեզան, իր ժամանակի քրիստոնյա առաջնորդներից մեկին ասաց. <Հիսուսը ամեն ինչով լավ էր, բայց նա չէր աղոթում>: Քրիստոնյա առաջնորդը անհանգստացավ և ասաց. <Ինչպե՞ս թե: Ամենաշատն ինքն էր աղոթում>: Իմամ Ռեզան պատասխանեց .<Ու՞մ էր աղոթում>: Քրիստոնյաների առաջնորդը  լռեց, որովհետև հասկացավ, որ իմամ Ռեզայի միտքը այն էր, որ աղոթողը չի կարող ինքն իրեն աղոթել: Այս այայում ասվում է.  Եթե Հիսուսը իրեն Աստծո ծառա էր համարում, ինչու՞ մենք պետք է նրան Աստծո որդին համարենք: Այայի հաջորդ ուղերձն այն է, որ մարդը չպիտի գոռոզանա, որովհետև դա պատճառ է դառնում, որ նա զրկվի բոլոր բարիքներից և շատ խնդիրների առջև կանգնի:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 173-րդ այան.

فاماالذين آمنوا و عملوا

الصالحات فيوفيهم اجورهم و يزيدهم من فضله واماالذين استنكفوا واستكبروا

فيعذبهم عذابا اليما ولايجدون لهم من دون الله وليا ولانصيرا

<Նրանք, որ հավատացյալ են և բարի գործեր են անում, Աստծուց կստանան ճիշտ ու ճիշտ իրենց վարձքը: Երկնքի շնորհներով կողողվեն նրանք: Իսկ նրանք, որ գոռոզությամբ կմերժեն Աստծուն հնզանդվել, խիստ չարչարանքների կենթարկվեն: Աստծո դեմ ոչ պաշտպան և ոչ էլ նեցուկ կգտնեն>:

Այս այան խոսում է Հիսուսի վերաբերյալ  քրիստոնյաների սխալ գաղափարների մասին, և ասում է, որ նրանք, ովքեր հավատացյալ են և ճիշտ քայլեր են կատարում, վարձատրվում են Աստծո կողմից և փրկվում են: Իսկ նրանք, ովքեր չեն հնազանդվում և գոռոզանում են Աստծո առջև, խիստ պատիժ են ստանում: Որովհետև դատաստանի օրը միայն հավատքը և բարի գործն են չափորոշիչ և այդ ժամանակ ոչ մարգարեն է նկատի առնվում և ոչ էլ կրոնը :

Այս այայից սովորում ենք.

1. Ճշմարիտ հավատքը ավելի կարևոր է գործից և գործը առանց հավատքի, նշանակում է փող, որը շրջանառվում է առանց որևէ հիմքի:

2. Առանց հավատքի ու գործի, մարդ չպետք է սպասի փրկության:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 174 և 175-րդ այաները.

يا ايها الناس قدجاء كم برهان من ربكم و انزلنا اليكم نورا مبينا

فاما الذين آمنوا بالله و اعتصموا

<Ով մահկանացուներ, Աստված ձեզ իր նշանները հայտնեց, ճշմարիտ լույսը երկնքից իջեցրեց ձեզ համար: Իր շնորհները կթափի  այն հավատացյալների վրա,  ովքեր հաստատ կերպով իրեն կհարեն: Փրկության ճանապարհին կառաջնորդի նրանց>:

Այս այան ասում է, որ Աստված ուղարկեց Մոհամմեդին, ձեզ առաջնորդելու համար, որովհետև այսպիսի մեծ իմաստնություն անգրագետ մարդուց, այն էլ այնպիսի հետամնաց վայրում, ցույց է տալիս Ղուրանի աստվածային լինելը: Գիրք. որը ճանապարհ է ցույց տալիս և առաջնորդոմ է ձեզ: Պարզ է, որ նրանք, ովքեր հետևեն այս գրքին, իրականացնեն այս պատվիրանները, կերջանկանան: Մի երջանկություն, որն ուղեկցվելու է Աստծո շնորհներով , և' աշխարհիկ և' հանդերձյալ կյանքում:

Այս այաներից սովորում ենք.

 1. Իսլամի ուղերձը համաշխարհային է և խոսում է բոլոր մարդկանց հետ և բոլոր ժամանակներում:

2. Աստծո վարձատրությունը նրա շնորնհներն են ու բարությունը:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 176-րդ այան.

يستفتونك قل الله يفتيكم في الكلاله ان امرو هلك ليس له ولد و له اخت

فلها نصف ماترك و هو يرثها ان لم يكن لها ولد فان كانتااثنتين فلهما

الثلثان مماترك و ان كانوا اخوه رجالا و نساء فللذكر مثل حظ الانثيين

يبين الله الكم ان تضلوا و الله بكل شي عليم

<Քեզ խորհուրդ կհարցնեն, ասա նրանց. Աստված ձեզ ուսուցանում է, թե ինչպես պետք է վարվեք ձեր հեռավոր ազգականների հետ: Երբ մարդ է մեռնում առանց զավակ թողնելու,  եթե քույր ունի, քույրն իր ժառանգության կեսը կստանա: Եղբայրը կլինի քրոջ ժառանգորդը եթե այդ քույրը զավակներ չունի: Եթե մեռնող մարդը երկու քույր ունի, ժառանգության երկու երրորդը պետք է բաժանել: Եթե եղբայրներ ու քույրեր ունի, եղբայրները քույրերի կրկնակին պիտի ստանան: Աստված կհայտնի ձեզ իր օրենքները հստակորեն, որպեսզի չմոլորվեք: Իր գիտությունն անսահման է>:

Այս սուրան ավարտվում է ժառանգության վերաբերյալ պատվիրանով և դա վերաբերում է քրոջ ժառանգությանը եղբորից, որն ինչպես ասում են, երբ ունի քույրեր և եղբայրներ, իրենց չափաբաժինը տարբերվում է: Եվ ինչպես ասվեց նախորդ այաներում, Աստված շատ է կարևորում ժառանգորդների իրավունքներին ուշադրությունը դարձնելը,   լինի աղջիկ թե տղա և հավատացյալներից պահանջում է, որ ժառանգության վերաբերյալ պատվիրանները ճիշտ կատարեն:

Այս այայից սովորում ենք.

1.  Կրոնը ոչ միայն հանդերձյալ կյանքին է վերաբերում, այլ նաև աշխարհիկ կյանքին: Եվ այդ  կապակցությամբ  ունի որոշակի ծրագիր: Նույնիսկ տնտեսական խնդիրներ է արծարծում և մյուս կողմից` ընտանեկան: Իսլամը բոլոր առումներով ունի որոշակի պատվիրաններ:

2. Եթե տղամարդը ստանում է ժառանգության կնոջը հասանելիք բաժնի կրկնակին, դա աստվածային իմաստության հիմքով  է և ոչ թե սոցիալական հատուկ պայմանների: Ուստի, պետք է հնազանդվել Աստծո պատվիրաններին:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 154-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապա