Փետրվար 24, 2017 12:48 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 1-2-րդ այաներին:

Ղուրանի 5-րդ սուրան կոչվում է Մաեդե, որ նշանակում է սեղան, որի վրա գոյություն ունի ուտելիք: Այս սուրան ներշնչվել է իսլամի մարգարեի կյանքի վերջին օրերին:  Սուրան վերաբերում է այն հրաշքին, որ Հիսուսը գործեց առաքյալների խնդրանքով և երկնքից կերակուրներով լի սեղան իջեցրեց: Այդ պատճառով էլ այս սուրան կոչվում է Մաեդե :

Նախ  կլսենք Մաեդե սուրայի առաջին այան.

يا ايهاالذين آمنوا اوفوا بالعقود احلت لكم بهيمه الانعام الا مايتليعليكم غيرمحلي الصيد وانتم حرم ان الله تحكيم مايريد 

<Ով հավատացյալներ, հարգեք ձեր հանձնառությունները: Ձեր հոտերը կազմող կենդանիների մսով սնվեք, բայց մի կերեք այն կենդանիներին, որ արգելված են: Մի կերեք նաև այն կենդանիներին, որոնց իբրև որս սպանելը արգելված է, երբ   ուխտագնացության մեջ եք:Աստված ըստ իր կամքի, հրամաններ է տալիս>:

Քանի որ այս այաները վերաբերում են մարգարեի ուխտագնացությանը, ուստի ուխտագնացության վերաբերյալ որոշ պատվիրանները հենց այդ մասին են: Կարևորը այս սուրայում դաշինքին հավատարիմ լինելն է: Պետք է հարգել բոլոր դաշինքները` եթե դրանք խոսքի մակարդակով են կամ գրավոր, թույլ կամ ուժեղ մարդկանց, բարեկամի կամ թշնամու հետ: Դա վերաբերում է նաև Աստծո հետ կրոնական դաշինքներին և տնտեսական դաշինքներին` մարդկանց հետ: Պետք է հարգել նաև ընտանեկան ու հասարակական դաշինքները:

Այս այայից սովորում ենք.

1. Մուսուլմանը պետք է մշտապես հավատարիմ լինի դաշինքին և սա Աստծուն հավատալու կարևոր նախապայմաններից է:

2. Մեքքայի շրջանում և ուխտագնացության ժամանակ, ոչ միայն ուխտագնացները, այլ կենդանիները պետք է  վտանգ չզգան: Կենդանիների որսը այդ ժամանակ անընդունելի է:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 2-րդ այան.

يا ايهاالذين آمنوا لاتحلوا شعائرالله و لاالشهرالحرام ولاالهدي و لاالقلائد و لاامين البيت الحرام يبتغون فضلا من ربهم و رضوانا - وا ذاحللتم فاصطادوا و لا يجرمنكم شنان قوم ان صدوكم عن المسجدالحرام ان تعتدواو تعاونوا علي البر والتقوي و لا تعاونوا علي الاثم والعدوان واتقوا اللهان الله شديد العقاب

<Ով հավատացյալներ, Աստծուն նվիրված վայրերը մի սրբապղծեք: Ոչ էլ հարեմի նվիրական ամիսը: Հարգեք մատաղացու կենդանիներն և նրանց վրայից կախված զարդերը: Հարգեցեք նրանց, ովքեր ուխտի են գնում և ջանում են բաժին ստանալ Աստծո առատաձեռնությունից ու բարերարությունից: Երբ ուխտագնացությունը վերջացնեք, կարող եք արարողությունը սկսել: Տաճարի մուտքը ձեր դեմ փակողների նկատմամբ մի սնուցեք այնպիսի ատելություն, որ ամբարիշտների մեջ ընկնեք: Միմյանց մղեցեք արդար ու բարեպաշտական գործեր կատարելու: Զգուշացեք ոճրի մեջ ընկնելուց: Երկնչեք Տիրոջից, որովհետև իր պատիժները ահավոր են >:

Այս այան նորից խոսում է ուխտագնացության մասին, ասելով, որ այն, ինչ վերաբերում է Մեքքայի ուխտագնացությանը, սրբություն է և պետք է հարգել նույնիսկ մատաղացու կենդանիներին: Ամեն ինչ այնտեղ հարգելի է և ուխտագնացը ջանում է Աստծո գոհունակությունը ձեռք բերել: Այնուհետև, այս այան անդրադանում է մի պատմական իրադարձության, որը տեղի ունեցավ, երբ մուսուլմանները մարգարեի հետ ուխտագնացության նպատակավ Մեդինայից Մեքքա գնացին:  Մեքքայի անհավատները նրանց թույլ չտվեցին մուտք գործել ուխտագնացության վայր և երկու կողմերը պատերազմելու նպատակով Հոդայբիյե շրջանում հրադարարի պայմանագիր ստորագրեցին: Սակայն Մեքքայի գրավումից հետո, որոշ մուսուլմաններ փորձեցին վրեժ լուծել: Այս այան ասում է. փոխարեն մտածեք վրեժխնդրության մասին, ձեռք ձեռքի տալով նրանց դեպի Աստված ու բարի գործեր հրավիրեք և պայմաններ ստեղծեք` բարությունը հասարակության մեջ տարածելու համար և ոչ թե միացեք, որպեսզի քեները արթնացնեք:

Այս այան անդրադառնում է մի շատ կարևոր հանգամանքի, որ բոլոր մուսուլմանների միասնությունը և համագործակցությունը պետք է լինի բարի գործերի ու առաքինության համար և ոչ թե բռնությունների ու մեղք գործելու:  Այստեղ Ղուրանը չի ընդունում այն կարծիքը, թե պետք է պաշտպանել եղբորը, արյունակցին կամ հայրենակցին, եթե նույնիսկ նա բռնություն է գործել:

Այս այայից սովորում ենք.

1. Այն ամենն ինչ աստվածային գույն ունի, սրբություն է և պետք է այն հարգել, եթե դա նույնիսկ լինի մատաղացու կենդանի:

2. Ուրիշների թշնամությունները որոշակի ժամանակաշրջանում, չպետք է   դառնան վրեժխնդրության հիմք մի այլ ժամանակահատվածում:

3. Միջազգային համագործակցության առանցքը պետք է լինեն արդարությունը, բարությունն ու առաքինությունը: Եվ այստեղ չպետք է ուրիշ հարցեր արծարծել:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 156-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան