Փետրվար 24, 2017 13:10 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 4-6-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 4-րդ այան:

يسئلونك ماذا احل لهم قل احل لكم الطيبات و ما علمتهم من الجوارحمكلبين تعلمو نهن مما علمكم الله فكلوا مما امسكن عليكم و اذكروا اللهمالله عليه و اتقواالله ان يسئلونك ماذا احل لهم قل احل لكم الطيبات و ما علمتهم من الجوارحمكلبين تعلمو نهن مما علمكم الله فكلوا مما امسكن عليكم و اذكروا اللهمالله عليه و اتقواالله ان الله سريع الحساب

<Քեզ հարցնելու են, թե ի՞նչ է թույլատրված իրենց: Պատասխանիր. Բոլոր լավ բաները թույլատրված են: Որսի կենդանիների միսը, որ որսացել են  որսորդական շները, Աստծուց ստացած գիտության համաձայն, թույլատրված է ձեզ: Կերեք նրանց, Աստծո անունը հիշելով: Վախեցեք Աստծուց, քանի որ նա իր վճիռների մեջ ճշգրիտ է >:

Այս այան խոսում է այն մասին, որ բոլոր տեսակի մսերը, բացի նրանցից, որ նշվել են, կարելի է ուտել: Նույնիսկ որոսորդական միսը, որ շները իրենց ատամներով բռնած, ձեզ են հանձնել: Այստեղ  նաև խոսվում է  այն մասին, որ Աստված մարդուն սովորեցրել է թե ինչպես որս անել: Մարդը նախկինում չի իմացել , թե ինչպես պետք է որս անի և Աստված նրան տրամադրել է մի փախստական շուն, որպեսզի նրան ծառայի:

Այս այայից սովորում ենք.

1. Ուտելիքները պետք է լինեն մաքուր և հաճելի: Բայց կան նաև ուտելիքներ, որոնք Աստված արգելում է ուտել :

2. Ուտելու հարցում պետք է առաքինի լինել և հեռու մնալ այն ուտելիքներից, որոնք Աստված անթույլատրելի է համարել:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 5-րդ այան.

اليوم احل لكم الطيبات و طعام الذين اوتوا الكتاب حل لكم و طعامكمحل لهم و المحصنات من المومنات و المحصنات من الذين اوتواالكتاب من قبلكماذا آتيتمو هن اجورهن محصنين غير مسافحين و لامتخذي اخدان و من يكفربالايمان فقد حبط عمله و هو في الاخره من الخاسرين

<Այսօր ձեր առջև բացվեց բոլոր լավ բաների աղբյուրը: Այլ կրոնների դավանողների  սնունդը օրենքով արգելված չէ ձեզ և ձեր սնունդն էլ նրանց կարելի է: Դուք կարող եք կնության առնել հավատացյալների և այլ կրոններ դավանողների պարկեշտ աղջիկներին, պայմանով, որ նրանց դրամօժիտը տաք: Նրանց  հետ ցոփությամբ մի ապրեք ու նրանց հետ հարճի պես մի վարվեք: Ով որ իր հավատքը ուրանա, իր բարի գործերի  վարձքը կկորցնի և հանդերձյալ աշխարհում թշվառ կլինի >:

Ինչպես արդեն ասացինք, այս այաներում խոսվում է այն մասին, թե ինչ սնունդ է թույլատրված և որը` անթույլատրելի: Կարելի է ուտել նաև այլ կրոն դավանողների սնունդից, եթե այնտեղ օգտագործված չէ միս: Ամուսնության առումով, կարելի է ամուսնանալ այլ կրոն դավանող աղջիկների հետ: Այս այան մուսուլմաններին խրախուսում է ամուսնանալ և ասում է. եթե դուք հավանել եք մի քրիստոնյայի, կարիք չկա, որ նրա հետ անօրինական կապ հաստատեք: Ամուսնացեք, քանի որ դա ընդունելի է Աստծո կողմից:

Այս այայից սովորում ենք.

1. Կնոջ մաքրությունը, ինչ կրոնից էլ որ նա լինի, լիարժեք է, ինչը կարևոր է նաև տղամարդկանց դեպքում:

2. Ղուրանի տեսակետից, պետք է հարգել երկու օրենք` հավատքը և մաքրությունը:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 6-րդ այան.

يا ايهاالذين آمنوا اذا قمتم الي الصلوه فاغسلوا وجوهكم و ايديكمالي المرافق و امسحوا بروسكم و ارجلكم الي الكعبين و ان كنتم جنبافاطهروا و ان كنتم مرضي او علي سفر اوجاء احد منكم من الغائط او لمستمالنساء فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا فامسحوا بوجوهكم و ايديكم منهما يريد الله ليجعل عليكم من حرج و لكن يريد ليطهركم وليتم نعمته عليكملعلكم تشكرون

<Ով հավատացյաներ, աղոթելուց առաջ լվացեք դեմքներդ և ձեռքներդ մինչև արմունկը, գլուխներդ , և ոտքերը մինչև կրունկը սրբեցեք: Ձեր կանանց հետ մերձենալուց հետո, մաքրվեք: Եթե հիվանդության կամ ճամփորդության մեջ եք, ձեր բնական կարիքները հոգալուց հետո կամ կնոջ հետ մերձենալուց հետո, ջուր չլինելու դեպքում ձեր երեսը և ձեռքերը շփեք մաքուր ավազով:  Աստված չի ցանկանում, որ իր լուծը ծանր գտնեք: Այլ փափագում է իր շնորհները ձեզ հասցնել, որպեսզի երախտապարտ լինեք իրեն>:

Այս այան խոսում է այն մասին, որ պետք է փառաբանել  Աստծուն, որ այսքան բարիքներ է տվել ձեզ: Պետք է նամազ անել և դրանից առաջ մաքրել մարմինը: նամազ անելուց առաջ պետք է անպայման կատարել մաքրվելու ծեսը: Այստեղ խոսվում է նաև այն մասին, որ եթե որոշակի պայմաններում հնարավոր չէ ջուր գտնել, կարելի է օգտվել մաքուր հողից, քանի որ մարդը ստեղծվելէ հողից և դեպի հող է վերադառնում:

Այս այայից սովորում ենք.

1. Հոգու և մարմնի արատը թույլ չի տալիս, որ մարդը մոտենա Աստծուն:

2. Իսլամը մարդու համար փակուղիներ չի ստեղծում : Անհրաժեշտության դեպքում, կրոնական պատվիրանների կատարումը կարելի է մեղմացնել:

3.Կրոնական պատվիրանները շաղկապվել են բնության հետ և ջրով կամ հողով մաքրվելը, ցույց է տալիս մարդու և բնության  կապը:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 157-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան