Ելք դեպի լույս 158
Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 7-11-րդ այաներին:
Նախ կլսենք Մաեդե սուրայի 7-րդ այան:
واذكروا نعمه ا عليكم و ميثاقه الذي و اثقكم به اذ قلتم سمعناو اطعنا و اتقوا ان ا عليم بذات الصدور
<Մենք լսեցինք ձեզ և հնազանդվեցինք: Երկնչեք Աստծուց, որովհետև նա գիտի թե ինչ է անցնում ձեր սրտերում>:
Այս այան ասում է, որ աստվածային առաջնորդությունը մեծ բարիք է հավատացյալների համար և պետք է դրա համար մշտապես երախտագետ լինել: Այս այան բոլոր հավատացյալներին հրավիրում է աստվածային առաջնորդության համար երախտագետ լինել և նրանց ասում է. զգուշացեք, որ մշտապես հավատարիմ լինեք աստվածային դաշինքին ու չոտնահարեք այն: Հատկապես, երբ մարգարեն բոլորի ներկայությամբ ասաց, որ Իմամ Ալին իր ժառանգորդն է:
Այս այայից սվորում ենք .
1. Աստվածային առաջնորդությունը բարիք է, որ վեր է բոլոր նյութական բարիքներից:
2. Աստված բոլոր մուսուլմանների հետ դաշինք է կնքել, որպեսզի հավատարիմ լինեն իր պատվիրաններին:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 8-րդ այան.
يا ايهاالذين آمنوا كونوا قوامين لله شهداء بالقسط و لا يجرمنكمشنئان قوم علي الا تعدلوا اعدلوا هو اقرب للتقوي و اتقوا الله ان اللهخبير بما تعملون
<Ով հավատացյալներ, ճշմարիտ և հաստատ եղեք այն վկայությունների մեջ, որ պետք է տաք Աստծո առջև: Ատելությունը թող ձեզ չմղի անարդար գործ անելու : Արդարակորով եղեք: Արդարությունը բարեպաշտության քույրն է: Երկնչեք Աստծուց, որովհետև նա տեղյակ է ձեր գործերից>:
Այս այայից սովորում ենք.
1. Արդարությունը հնարավոր է իրականացնել միայն այն ժամանակ, եթե հետևենք Աստծո պատվիրաններին:
2. Արդարությունը միայն բարոյական արժեք չէ: Այն Աստծո պատվիրան է, որ պետք է նկատի ունենալ կյանքի բոլոր բնագավառներում:
3. Առաքինությունը հեռու է ազգային ու ցեղական հատվածապաշտությունից, ինչը թշնամանքների աղբյուր է:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 9-րդ և 10-րդ այաները.
وعدالله الذين آمنوا و عملواالصالحات لهم مغفره و اجر عظيم /والذين كفروا و كذبوا باياتنا اولئك اصحاب الجحيم
<Աստված իր գութը և շքեղ վարձատրություն է խոստացել նրանց, ովքեր հավատացյալ լինելու արժանիքին կմիացնեն նաև բարերարությունը: Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում, դժոխքի զոհերը կլինեն >:
Այս այաները կարևորում են այն խնդիրը, որ անհավատության աղբյուրը չար արարքներն են: Աստված ոչ մի ցեղի կամ խմբի հետ բարեկամություն չի անում, որպեսզի նրանց դրախտ տանի, կամ նրանց թշնամիներին` դժոխք: Այս այաները ասում են. Եթե դուք հավատացյալ լինեք ու բարի գործ անեք, դրախտ կմտնեք: Հակառակ դեպքում, դժոխքի եք արժանանալու:
Այս այաներից սովորում ենք.
1. Դրախտը և դժոխքը Աստծո դաշինքի մի մասն է` հավատացյալների ու անհավատների հետ:
2. Բարի արարքները կարող են հատուցում լինել մարդու գործած սխալների համար և կարող են նպաստել, որպեսզի մարդը վարձատրվի Աստծո կողմից:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 11-րդ այան.
ياايهاالذين آمنوا اذكروا نعمت الله عليكم اذهم قوم ان بسطوااليكمايديهم فكف ايديهم عنكم - واتقوا الله وعلي الله فليتوكل المومنون
<Ով հավատացյալներ, հիշեք Աստծո բարիքները: Այն ժամանակ, երբ թշնամիները մտածում էին զենքերը ձեր դեմ ուղղել, Աստված կասեցրեց նրանց: Երկնչեք նրանից: Ճշմարիտ հավատացյալները թող միայն իր վրա հավատք ունենան>:
Իսլամի պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ թշնամիները փորձել են սադրանքներով կամ պատերազմելով, ոչնչացնել մուսուլմաններին: Սակայն Աստված իր շնորհներով պահպանել է նրանց թշնամիների սադրանքներից: Այս այան ասում է. Ով հավատացյալներ, մշտապես հիշեք Աստծո շնորհների մասին և երախտագետ եղեք դրա համար: Հավատացյալները պետք է իմանան, որ մարդկային ուժին հենվելու կամ դրանից վախենալու փոխարեն, պետք է ապավինեն աստվածային անսահման ուժին և միայն դրանից երկնչեն: Այն ժամանակ այնպիսի ուժ ձեռք կբերեն, որ կկարողանան դիմագրավել բոլոր դժվարություններին:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդը մշտապես աստվածային բարիքները հիշելով, հեռանում է սնապարծությունից և իր սրտում խորանում է սերը դեպի Արարիչ:
2. Աստված մուսուլմաններին մշտապես պաշտպանել է թշնամիներից, ինչը համարվում է աստվածային շնորհ և որի համար մուսուլմանները պետք է երախտագետ լինեն մշտապես:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 158-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան