Փետրվար 24, 2017 15:06 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 12-14-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 12-րդ այան:

و لقد احذ الله ميثاق بني اسرائيل و بعثنا منهم اثني عشر نقيبا و قالالله اني معكم لئن اقمتم الصلوه و اتيتم الزكوه و امنتم برسلي و عزرتموهمو اقرضتم الله قرضا حسنا لاكفرن عنكم سيئاتكم و لادخلنكم جنات تجري منتحتهاالانهار فمن كفر بعد ذلك منكم فقد ضل سواء السبيل

<Աստված ընդունեց Իսրայելի զավակների ուխտը: Նրանց տվեց տասներկու պետեր ու ասաց. Ձեզ հետ կլինեմ, եթե անթերի կերպով կատարեք աղոթքը , ողորմություն տաք և իմ առաքյալներին հավատաք: Եթե նրանց օգնեք և ձեր հարստությունը օգտագործեք նվիրական կրոնը պաշտպանելու համար, կներեմ ձեր մեղքերը և ձեզ կմտցնեմ գետերով ողոված պարտեզների մեջ: Նա, ով այս զգուշացումից հետո մերժի հավատալ, մոլորության ճամփով կընթանա>:

Այս այան ասում է, որ Աստված Մովսեսին որպես մագարե ուղարկեց Իսրայելի ժողովրդի համար, և տասներկու հոգուն էլ որպես առաջնորդ և տնօրեն, որպեսզի աստվածային պատվիրանները Մովսեսից ստանան  ու փոխանցեն իրենց ցեղերին: Դաշինքներից մեկն այն էր, որ Աստված Իսրայելի ժողովրդին կպաշտպանի թշնամիներից, եթե նրանք հավատարիմ լինեն իրենց կրոնական պատվիրաններին և հավատարմորեն կատարեն դրանք: Նա է Աստծո կողմից պաշտպանվում, եթե հավատում է Աստծուն և մարգարեին,   բարի գործ է անում, կատարում է իր կրոնական պաշտամունքները և աղոթում: Այս մարդիկ և աշխարհիկ կյանքում են արժանանում Աստծո շնորհներին, իսկ հանդերձյալ կյանքում գնում են դրախտ: Որոշ աղբյուրներ, վկայակոչելով իսլամի մարգարեին, ասում են, որ մարգարեի առաջնորդների թիվը տասներկու էր, որոնցից առաջինը Իմամ Ալին էր, իսկ վերջինը`իմամ Մահդին:

Այս այայից սովորում ենք.

1.  Սոսկ հավատալը բավական չէ: Բարի գործ անելը նույնպես անհրաժեշտ է: Ինչպես որ միայն մարգարեներին հավատալը միայն բավական չէ, այլ պետք է նրանց օժանդակել:

2. Մշտապես պետք է բարի գործ անել և օգնել զրկվածներին, առանց որևէ սպասելիքի:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 13-րդ այան.

فبما نقضهم ميثاقهم لعناهم و جعلنا قلوبهم قاسيه يحرفون الكلم عنمواضعه و نسوا حظا مما ذكروا به و لاتزال تطلع علي خائنه منهم الا قليلامنهم فاعف عنهم واصفح ان الله يحب المحسنين

<Բայց որովհետև նրանք իրենց ուխտը չպահեցին, նրանց անիծեցինք: Նրանց սրտերը քարացրեցինք: Նվիրական մատյանների խոսքերը խեղաթյուրում են և մի մասը ծածկում են: Դու չպիտի հոգնես երևան հանելու նրանց խարդախությունը: Գրեթե բոլորն էլ հանցավոր են այս հանցանքով: Բայց գթա նրանց և սիրիր: Որովհետև Աստված սիրում է ազնվությամբ վարվողներին>:

Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես հրեաները մոռացան իրենց դաշինքը Աստծո հետ և հեռացան աստվածային շնորհներից: Նրանց սրտերը քարացան և նրանք ոչ միայն իրենց դաշինքը ոտնահարեցին, այլ նաև սուրբ գիրքը խեղաթյուրեցին, կրճատեցին դրա մի մասը և մոռացության տվեցին: Ոչ միայն Մովսեսի ժամանակվա հրեաները, այլ իսլամի մարգարեի ժամանակ նույնպես Մեդինայի հրեաները սադրանք էին նյությում   հավատացյալների դեմ:

Այս այայից սվորում ենք.

1. Միայն մաքուր սրտերն են ունակ լսելու աստվածային խոսքը:

2. Պատմության մեջ Իսրայելի ժողովորդը համարվում է այն ցեղը, որ ոտնահարել է Աստծո հետ դաշինքը և դավաճանել նրան:

3. Ուրիշների նկատմամբ ամենալավ բարությունը, նրանց սխալները ներելն է:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 14-րդ այան.

و من الذين قالوا انا انصاري اخذ نا ميثاقهم فنسوا حظ ا مما ذكروابه فاغرينا بينهم العداوه و البغضاء الي يوم القيمه و سوف بينهم اللهبما كانوا يصنعون

<Մենք ընդունեցինք նաև քրիստոնյաների դաշինքը: Բայց նրանք ևս իրենց մտքերից հանեցին մեր պատվիրանների մի մասը: Մենք նրանց մեջ սերմանեցինք ատելություն և անհամաձայնություն, որ կտևի մինչև հարության օրը: Եվ դեռ Աստված ցույց կտա, թե ինչ են արել նրանք>:

Այստեղ ասվում է, որ չնայած մենք դաշինք էինք կնքել նաև քրիստոնյաների հետ, որպեսզի   հավատարիմ լինեին Աստծուն, սակայն նրանք ընտրեցին Իսրայելի ժողովրդի  ճանապարհը և սուրբ գիրքը խեղաթյուրեցին  ու թշնամություն սերմանեցին:

Այս այայից սովորում ենք.

 1. Իսկական հավատացյալները շատ են: Սակայն կրոնների իսկական հետևորդներն են քիչ:

2. Տարաձայնությունների արմատը և Աստծուն մոռանալը, պառակտման պատճառ են դառնում:

3. Պետք է պահպանել մեր կրոնական պարտավորությունները և չմոռանալ մեր կապած դաշինքները:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 159-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան