Ելք դեպի լույս 160
Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 15-17-րդ այաներին:
Նախ կլսենք Մաեդե սուրայի 15-րդ այան:
يااهل الكتاب قد جاء كم رسولنا يبين لكم كثيرا مما كنتم تخفون من
الكتاب و يعفوا عن كثير قد جاء كم من الله نور و كتاب مبين
<Ով դուք, որ օրենքի գիրքն ընդունեցիք: Մեր մարգարեն ձեզ ցույց տվեց բազմաթիվ հատվածներ, որ կծածկեիք, և ուրիշ հատվածներից անցավ: Երկնքից ձեր վրա իջավ լուսավորիչ գիրքը>:
Այս այան դիմելով հրեա և քրիստոնյա գիտնականներին, ասում է. Դուք, որ օրենքի գրքի հետևորդներ եք և ծանոթ եք աստվածային գրքերին, հավատացեք իսլամի մարգարեին, որը նույնպես լույսի և ճշմարտության աղբյուր է: Այն ճշմարտությունների, որ թաքցվել են նախորդ աստվածային գրքերից և պատրաստ չեիք դրանք ներկայացնել:
Այս այայից սովորում ենք.
1. Իսլամը համաշխարհային կրոն է և բոլոր այլ կրոնների հետևորդներին հրավիրում է հետևել Ղուրանին:
2. Ասվածային ուսմունքները համարվում են լույս և աշխարհը առանց այդ ուսմունքների, մութ է:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 16-րդ այան.
يهدي به الله من اتبع رضوانه سبل السلام و يخرجهم من الظلمات الي
النور باذنه و يهديم الي صراط مستقيم
<Աստված նրանով փրկության ճանպարհ կառաջնորդի նրանց, ովքեր իր կամքին կհպատակվեն: Աղջամուղջի լույսից կհանեն նրանց ու ճշմարիտ ճանպարհ կառաջնորդեն>:
Այս այան ասում է, որ առաջնորդվելը ունի որոշակի նախապայմաններ, որոնցից առաջնայինը արդարամտությունն է: Այն մարդը կարող է ընդունել Ղուրանի առաջնորդությունը, որին չեն հետաքրքրում նյութական բարիքները և նա ցանկանում է գտնել ճշմարտությունը: Եթե այսպես լինի, Աստված նրան մեղքի խավարից դուրս կբերի և կտանի դեպի լուսավոր ճանապարհ: Այսպիսով, առաջնորդությունը հնարավորություն է ստեղծում, որ մարդը հոգեպես առողջ լինի և նրա ընտանիքը ամեն տեսակ վտանգից հեռու լինի: Իսկ հանդերձյալ կյանքում նա կուղևորվի հավերժական դրախտ:
Այս այայից սովորում ենք.
1. Առողջության և անվտանգության հասնելու համար, առաջին հերթին պետք է հետևել աստծուն և Ղուրանին:
2. Մարդը միայն աստվածային կրոններին հետևելով կհասնի խաղաղության և համակեցության:
3. Եթե բոլորը հետևեն միայն Աստծո գոհունակությանը, այն ժամանակ բոլոր ճանապարհները կտանեն դեպի ճշմարտություն:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 17-րդ այան.
لقد كفرالذين قالوا ان ا هوالمسيح ابن مريم قل فمن يملك من ان
شيئا ان اراد ان يهلك المسيح بن مريم و امه و من في الارض جميعا و لله
ملك المسوات و الارض و مابينهما يخلق مايشاء و ا علي كل شي قدير
<Նրանք, որ ասում են թե Մարիամի որդի Քրիստոսը Աստված է, ահավատներ են: Պատասխանիր նրանց, ասելով. Ո՞վ կարող է կասեցնել Աստծո բազուկը, եթե նա ցանկանա բնաջնջել Մարիամի որդի Հիսուսին, նրա մորը և աշխարհի բոլոր էակներին: Երկնքի, երկրի ու մթնոլորտի անհունության վեհապետ Աստված է: Նա ըստ իր կամքի ստեղծագործում է ոչնչից, որովհետև իր գոյությունը անսահման է >:
Այս այան խոսում է այն մասին, թե ինչո՞ւ են քրիստոնյաները Հիսուսին Աստված համարում: Չէ՞ որ Հիսուսը ծնվել է Մարիամ անունով մի կնոջից: Ուրեմն ինչպե՞ս կարելի է նրան Աստված անվանել: Արդյոք Մարիամը նրա մայրն չէր , ինչպես մյուս մարդիկ նույն ձևով չեն ծնվել: Ուրեմն ինչո՞ւ են նրան Աստծո շարքին դասում: Այստեղ ասվում է, որ Աստված ամենակարող է և չի կարելի մարդուն կամ մարգարեին հավասարեցնել Աստծուն: Դա նշանակում է իջեցնել Աստծո արժեքը: Այայի վերջում ասվում է, որ Աստված արարիչ է, ամենակարող, ինչը չէին կարող լինել Հիսուսը կամ նրա մայրը:
Այս այայից սովորում ենք.
1. Իսլամի ծրագրերից մեկն է` պայքարել այն գաղափարների հետ, որոնք խեղաթյուրում են աստվածային ուսմունքները:
2. Աստվածային մարգարեները, ինչքան էլ որ վեհ լինեն, մարդիկ են և չեն կարող դուրս լինել մարդկային վիճակից:
3. Եթե Հիսուսն Աստված է, ուրեմն ինչպե՞ս հակառակորդները կարողացան նրան խաչել:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 160-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան