Փետրվար 24, 2017 15:25 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 18-22-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 18-րդ այան:

و قالت اليهود و النصاري نحن ابناء الله واحباوء ه قل فلم يعذبكم

بذنوبكم بل انتم بشر ممن خلق - يغفر لمن يشاء و يعذب من يشاء ولله ملك

السموات والارض و مابينهما واليه المصير

<Հրեաները և քրիստոնյաները ասում են. Մենք Աստծո սիրելի զավակներն ենք: Պատասխանիր նրանց, ասելով. Ուրեմն ինչու՞ է պատժում ձեզ, ձեր իսկ ոճիրների համար: Դուք միայն մի մասն եք այն մարդկանցից, որ ստեղծեց; Նա իր կամքով ներում է մարդկանց կամ պատժում: Իրեն են պատկանում երկինքը, երկիրն ու ինչ որ կան նրանց միջև: Նա վախճանն է, որին կհանգի ամեն բան>:

Այս այան ասում է, որ սխալ է, երբ որոշ հավատացյալներ իրենց մարգարեին համարում են ամենաբարձրը, ամենազորը : Նրանք նույնիսկ իրենց ավելի բարձր են համարում մյուս հավատացյալներից: Հետաքրքիր է, որ հրեաները իրենց համարում են մարդկության փրկիչ: Ղուրանն ի պատասխան ասում է. Եվ Հիսուսը, որ մյուս մարդկանց նման մարդ էր, և դուք, որ նման եք մյուս մարդկանց, ոչ մի առավելություն չունեք նրանց համեմատ: Քանի որ դատաստանի օրը մարդկանց դատում են ըստ իրենց առաքինության: Եվ դա է փրկում նրանց և ոչ թե այն, թե ինչ կրոնից կամ ազգից են նրանք:

Այս  այայից սովորում ենք.

1. Ռասիզմը, եթե նույնիսկ կրոնի անունով լինի, սխալ է և անթույլատրելի:

2. Կրոնական սնապարծությունը վտանգավոր է հավատացյալների համար:

3. Սխալ է, որ որոշ մարդիկ իրենց համարում են դրախտային, իսկ մյուսներին` դժոխային:  Միայն Աստված է դա որոշում:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 19-րդ այան.

يااهل الكتاب قد جاء كم رسولنا يبين لكم علي فتره من الرسل ان تقولوا

ماجاء نا من بشير و لانذير فقد جاء كم بشير و نذير وا علي كل شي قدير

<Ով դուք, որ ընդունեցիք նվիրական մատյանները: Մեր մարգարեն կբացատրի, թե ինչու առաքյալներ չուղարկվեցին: Որպեսզի այլևս չասեք, թե երկնքից Աստծո  սպառնալիքներն ու խոստումները ավետող առաքյալ չի գալիս այլևս մեզ: Ահավասիկ, ձեր մեջ է այդ առաքյալը և Աստված ամեն ինչի համար անսահման զորություն ունի>

Իսլամի մարգարեն ծնվեց 557 թ. և 610 թ. հռչակվեց մարգարե: Ժամանակային առումով, մոտավորապես 600 տարի տարածություն գոյություն ունի Հիսուս և  Մոհամմեդ մարգերեների միջև:  Այդ ժամանակահատվածում ոչ մեկը չհայտնվեց, սակայն միշտ էլ եղել են քարոզիչներ, որոնք Աստծո կրոնը տարածել են մարդկանց մեջ: Այս այան, դիմելով օրենքի գրքերին, ասում է. Աստված Իսլամի մարգարեին ուղարկեց ձեզ, որովհետև դուք ծանոթ էիք նրանից առաջ եկած մարգարեներին: Ուրեմն, դուք պետք է ավելի շուտ հավատայիք նրան ու ընդունեիք նրա կրոնը:

Այս այայից սովորում ենք.

 1. Մարգարեները հայտնվում են, որպեսզի մարդիկ այլևս չասեն, թե մեզ ավետող չեղավ, որպեսզի ճիշտ ճանապարհը գտնենք:

2. Մարգարեները հայտնվում են, որպեսզի մարդկանց զգուշացնեն, թե ինչ հետևանքներ ունեն նրանց սխալները և ինչ վարձատրություն են ստանալու բարի գործերի համար:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 20-րդ այան.

و اذ قال موسي لقومه يا قوم اذكروا نعمه الله عليكم اذجعل فيكم انبياء

و جعلكم ملوكا واتاكم ما لم يوت احدا من العالمين

<Եվ Մովսեսը իսրայելցիներին ասաց. Հիշեք  այն բարիքները , որ Աստծուց ընդունեցիք: Նա ձեզ մարգարեներ ուղարկեց, թագավորներ տվեց: Եվ շնորհեց այնպիսի բարիքներ, որ չէր շնորհել ոչ մի ուրիշ ազգի>:

Այս և սրան հաջորդող այաները վերաբերում են Մովսեսի և Իսրայելի ժողովրդի միջև կայացած խոսակցություններին, որը սկսում է այն բանից, թե Աստված ինչպիսի շնորհներ է պարգևել  նրանց, որ նրանք ունեցել են Հովսեփի և Սողոմոնի նման մարգարեներ, ինչը պատճառ դարձավ, որ  բարձրանան, գտնեն ճշմարտությունը, ուժ ստանան: Սակայն երբ նրանք անտեսեցին այդ բոլոր բարիքները, ընկան փարավոնի իշխանության տակ և ստրկացան: Մովսեսը հիշեցնելով այդ ամենը, ասում է. պետք է դուրս գաք այդ վիճակից և առաջ շարժվեք, որպեսզի կրկին արժանանաք Աստծո բարիքներին:

Այս այայից սովորում ենք.

1. Իշխանությունը և ազատությունը աստվածային մեծ բարիքներից են:

2. Պետք է պատմությունից դաս քաղել: Ինչպես որ Իսրայելի ժողովուրդը, երբ արժանացավ աստվածային բարիքների, սակայն երբ անտեսեց դրանք, գերեվարվեց ու նվաստացավ:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 21 և 22-րդ այաները.

يا قوم ادخلوا الارض المقدسه التي كتب ا لكم و لاترتدوا علي ادباركم

فتنقلبوا خاسرين / قالوا يا موسي ان فيها قوما جبارين و انا لن ندخلها

حتي يخرجوا منها فان يخرجوا منها فانا داخلون

<Մովսեսն ասաց նրանց. Ով իմ ժողովուրդ, մտեք այն նվիրական երկիրը, որ Աստված ձեզ համար սահմանել է: Ետ մի դարձեք, գուցե կորստյան մատնվեք: Իսրայելցիները պատասխանեցին. Այս երկրում հսկաներ են ապրում: Մենք ներս չենք մտնի մինչև այն ժամանակ, քանի դեռ նրանք դուրս չեն եկել: Եթե դուրս գան, մենք այն կգրավենք>:

Մովսեսը դիմելով  Իսրայելի ժողովրդին , ասաց, որ պետք է պայքարով Երուսաղեմ մտնել և դիմադրել բռնատեր իշխանություններին: Սակայն նրանք, որ տարիներ ի վեր եղել էին փարավոնի ստրկության տակ, այնքան սարսափահար էին, որ ասացին. Մենք այլևս չենք կարող պայքարել: Եթե նրանք դուրս գան և այդ սրբազան երկիրը մեզ հանձնեն, մենք ներս կմտնենք:

Այս այաներից  սովորոմ ենք.

1. Օրենքի գրքի հետևորդները պետք է սրբազան վայրերը ազատագրեն բռնատերերից:

2. Թշնամու դեմ պայքարում մարդը պարտվում է այն ժամանակ, երբ թերագնահատում է ինքն իրեն:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 161-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան