Փետրվար 24, 2017 16:03 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 32-35-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 32-րդ այան:

من اجل ذلك كتبنا علي بني اسرائيل انه من قتل نفسا بغير نفس او

فساد في الارض فكانما قتل الناس جميعا و من احياها فكانما احياالناس

جميعا و لقدجاء تهم رسلنا بالبينات ثم ان كثيرا منهم بعد ذلك في الارض

لمسرفون

<Ահա սրա համար է, որ Իսրայելի զավակներին տվինք այս պատվերը: Ով որ մարդ սպանի, առանց որ սպանվածը  բռնություն գործած կամ երկրի վրա անբարոյականություն արած լինի, ամբողջ մարդկային ազգի սպանողը կհամարվի: Իսկ ով որ մարդու կյանքը փրկի, կվարձատրվի այնպես, ինչպես եթե ամբողջ մարդկային ազգի կյանքը փրկած լիներ : Մեր առաքյալները նրանց մեջ երևացին ակներև նշաններով: Բայց հրաշքներ գործելուց հետո էլ, մարդկանց մեծ մասը մնաց ամբարիշտության մեջ>:

Այս այան անդրադառնում է Աբելի սպանությանը իր եղբոր ձեռքով և ասում է, որ մի մարդուն սպանելը նման է ողջ մարդկությանը սպանելուն, իսկ մի մարդու կյանքը փրկելը նման է ամբողջ մարդկային հասարակությանը ոչնչացումից փրկելուն: Ղուրանն այստեղ անդրադառնում է հասարակական շատ կարևոր հարցի և ասում է, որ մարդկությունը նման է մի օրգանիզմի և եթե այդ օրգանիզմի որևէ անդամը ոչնչացվի, դրա հետևանքները կրելու են օրգանիզմի այլ անդամները: Իսկ եթե մարդը անմեղ մարդու արյուն է թափում, իրականում ունակ է այլ անմեղ մարդկանց սպանելու: Նա որ հանցագործ է, իր համար մարդկային կյանքը կարևոր չէ: Արարչագործության առումով, Աբելի սպանությունը մարդկային հասարակության մի մեծ սերնդի ոչնչացման առիթ եղավ, որոնք պետք է ծնվեին ու ապրեին այս աշխարհում: Հետաքրքիրն այն է, որ ինչքան էլ Ղուրանը կարևորում է մարդկային կյանքը, սակայն երկու դեպքում մարդուն սպանելը ընդունելի է համարում. Երբ հանցագործը պետք է կրի իր պատիժը և հասարակությանը վնասող ու անբարոյականություն տարածող մարդու դեպքում: Թեև վերջինս ոչ մեկի չի սպանում, սակայն վնասում է հասարակությանը և նման մարդիկ պետք է երկրի երեսից մաքրվեն: Իսլամական աղբյուրների համաձայն, նա, ով մարդկանց շեղում է ճշմարիտ ճանապարհից, հավասար է նրան, որ ամբողջ հասարակության նկատմամբ այդպես վարվեր: Եվ եթե որևէ մեկը մարդուն ուղղորդում է ճիշտ ճանապարհի, դա նման է ամբողջ հասարակությունն երջանկացնելուն: Այայի վերջում Իսրայելի ժողովրդի անօրինական քայլերի մասին  ասվում է, որ թեև նրանց ուղարկեցինք բազմաթիվ մարգարեներ և փոխանցեցինք ճշմարտությունը, սակայն նրանք շարունակեցին բռնություն գորածդրել և դուրս եկան այն շրջանակներից, որ որոշել էր Աստված:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդկանց ճակատագրերը պատմության ընթացքում կապված են իրար: Մարդկային պատմությունը նման է շղթայի և եթե այդ շղթայից մի օղակ ոչնչանա, մյուս օղակները շատ մեծ վնասներ կկրեն:

2. Մարդու գործի արժեքը կապված է նրա դրդապատճառից ու նպատակներից: Սպանել մի մարդու, այսինքն` սպանել ողջ հասարակությանը: Սակայն ոճրագործին սպանելը պատճառ կդառնա, որ հասարակությունը շարունակի գոյատևել:

3. Նրանք ովքեր փրկում են մարդկանց կյանքը, ինչպես բժիշկները կամ բուժաշխատողները, պետք է բարձր գնահատվեն, քանի որ յուրաքանչյուր հիվանդին մահից փրկելը, նման է հասարակությունը ոչնչացումից փրկելուն:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 33 և 34-րդ այաները.

انما جزاواالذين يحاربون الله و رسوله و يسعون في الارض فسادا ان

يقتلوا اويصلبوا او تقطع ايديهم و ارجلهم من خلاف اوينفوا من الارض ذلك

لهم خزي في الدنيا و لهم في الاخره عذاب عظيم / الاالذين تابوا من قبل ان

تقدروا عليهم فاعلموا ان الله غفور رحيم

<Աստծո և իր մարգարեի դեմ պայքարողները և աշխարհի վրա ապականություն տարածողները մահվամբ կպատժվեն , կամ  կկախվեն : Նրանց ոտքներն ու ձեռքերը պետք է փոխնիփոխ կտրեք ու նրանց իրենց տներից վտարեք: Ահա այս նախատինքներին կենթարկվեն այս աշխարհում, իսկ հանդերձյալում նույնպես չաչարանքն իրենց բաժինը կլինի: Բայց նրանք որ կզղջան, ձեր իշխանութան տակ գտնվելուց առաջ, Աստծո գութին և ներողամտությանը կարժանանան>:

Այս այաները խոսում են այն մասին, որ եթե մեկի համար մարդու կյանքը կարևոր չէ, նրա կյանքը նույնպես  պետք է անարժեք լինի: Նրան պետք է խստորեն պատժել, որպեսզի ուրիշները դրանից դաս քաղեն: Այս այայում նախատեսված է  չորս տեսակի պատիժ` մահապատիժ, կախաղան,  մարմնի անդամները կտրել և աքսոր: Պարզ է, որ այս պատիժները հավասար չեն և իսլամական դատավորը ընտրում է պատիժն ըստ հանցանքի ծանրության: Հետաքրքիր է, որ Աստված այս այայում նշում է, որ մարդասպանը Աստծո և մարգարեի հետ գործ ունի և չպիտի մտածի, որ եթե թույլ մարդու է հանդիպել, կարող է նրա նկատմամբ բռնություն կիրառել: Այայի վերջում ասվում է, որ այդ պատիժները միայն աշխահիկ կյանքի համար են և հանցագործները հանդերձյալ կայնքում ևս պատժվելու են:  Իսկ եթե հանցավորը  զղջա իր արարքի համար, Աստված կարող է նրան ներել: Սակայն պետք է հարգել մարդկանց իրավունքները և օրենքը ճիշտ կերպով գործադրել: Իհարկե, այստեղ նաև կարևոր է, որ  բռնության ենթարկված մարդը նույնպես ների: Հակառակ դեպքում, հանցավորը պետք է կրի իր պատիժը:

Այս այաներից սովորում ենք.

1. Հասարակությունը բարեփոխելու համար կարևոր են և' խրատը և' դատարանների խստությունը:

2. Նրանք, ովքեր խաթարում են հասարակության խաղաղությունն ու անդորրը, պետք է մեկուսացվեն հասարակությունից:

3. Իսլամի օրենքներն իրացնելու նպատակով, պետք է իսլամական իշխանություն հաստատվի:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 35-րդ այան.

يا ايهاالذين آمنوا اتقواالله و ابتغوا اليه الوسيله و جاهدوا في

سبيله لعلكم تفلحون

<Ով հավատացյալներ, երկնչեք Աստծուց և ջանացեք նրա մոտ հասնել: Կրոնի համար մաքառեք և այսպիսով երջանիկ կլինեք>:

Այս այան խոսում է փրկության մասին և ասում է, որ ինքնակառավարումն ու առաքինությունը կարող են շատ դեպքերում նպաստել հանցանքների թվի կրճատմանը: Իսկ դրանց կողքին, մարդը պետք է ապավինի Աստծուն և նրա մարգարեներին: Այս բոլորը կարող են պատճառ դառնալ, որ մարդը ավելի մոտենա Աստծուն:

Այս այայից սովորում ենք.

1. Փրկության հասնելու համար, պետք է հեռու մնալ ապականությունից:

2. Աստծուն ապավինելը երջանկացնում է մարդուն:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 164-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան