Փետրվար 24, 2017 16:12 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 36-40-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 36 և 37-րդ այաները.

ان الذين كفروا لو ان لهم ما في الارض جميعا و مثله معه ليفتدوا به

من عذاب يوم القيمه ما تقبل منهم و لهم عذاب اليم / يريدون ان يخرجوا من

النار و ماهم بخارجين منها و لهم عذاب مقيم

<Եթե նույնիսկ անհավատներն ունենային այն հարստության կրկնակին, որ կա աշխարհում  ու այն տային վերջին դատաստանի օրը չարչարանքներից զերծ մնալու համար, դարձյալ կմերժվեին: Իրենց սպասող չարչարանքները զարհուրելի են: Իզուր պիտի մաքառեն բոցերից դուրս գալու համար: Այնտեղ թաղված կմնան ու իրենց  կրած չարչարանքները հավիտենական կլինեն>:

Այս այաները, դիմելով հավատացյալներին, ասում են. Անհավատների հարստությունը չպետք է ձեր աչքին մեծ թվա ու պատճառ դառնա, որ  հուսախաբ լինեք: Որովհետև այդ բոլոր հարստությունները անցողիկ են և հանդերձյալ կյանքում ոչ մեկին պետք չեն գալու: Եվ եթե մարդը արժանի է դժոխային կրակի, այդ հարստությունը չի օգնի, որ նա փրկվի այդ կրակից:

Այս այաներից սովորում ենք.

1. Դժոխքից փրկվելու ոչ մի ելք չկա:

2. Մարդու երջանկության գործոնը ներքին է և ոչ արտաքին: Հավատքն ու բարի գործն են մարդուն երջանկացնում և ոչ թե հարստությունը:

3. Նա, ով աշխարհիկ կյանքում շարունակում է անհավատ մնալ, հանդերձյալ կյանքում տանջվելու է հարատև:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 38-րդ այան.

والسارق و السارقه فاقطعوا ايديهما جزاء بما كسبا نكالا من الله

والله عزيز حكيم

<Կտրեք գողերի ձեռքը. կին լինի թե տղամարդ, որպես պատիժ` իրենց կատարած գործի համար: Այս պատիժը Աստծո կողմից է: Նա հզոր է և իմաստուն>:

Այս այան խոսում է գողության համար նախատեսված պատժի մասին և ասում է, որ քանի որ գողությունը կատարվում է ձեռքով, ուրեմն այն ձեռքը, որ թալանում է մարդկանց, ոչ մի արժեք չունի: Ուստի Աստված ասում է. <Նա, ով թալանի և գողություն կատարի, կին լինի թե տղամարդ, պետք է զրկվի իր ձեռքից>: Եվ Աստված այս վճիռը կայացրել է հասարակության անվտանգության համար: Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր գողի ձեռք չի կտրվում: Գողացված իրը պետք է համապատասխանի կոնկրետ չափով ոսկու քանակությանը: Բացի այդ, գոյություն ունեն նաև որոշ կրոնական նախապայմաններ, որոնք պետք է նկատի առնել վճիռը կայացնելիս: Հարկ է նաև նշել, որ կտրում են ձեռքի չորս մատները և ոչ թե ողջ ձեռքը: Որոշ մտավորականներ այս վճիռն անմարդկային են համարում: Դա այն դեպքում, երբ այս քայլը հասարակության անվտանգությունն ապահովելու համար է: Փորձը ցույց է տալիս, որ այն հասարակություններում, որտեղ կիրառվում է նման պատիժ, գողությունների թիվը որոշակի չափով նվազում է:

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամական վճիռներում ոչ միայն կարևոր է հանցագործին պատժելը, այլ ուրիշներից դաս քաղելը: Այդ իսկ պատճառով էլ, որոշ վճիռներ իրականացվում են մարդկանց ներկայությամբ, որպեսզի ուրիշները չկրկնեն այդ հանցանքը:

2. Իսլամը կարևորում է հասարակության անվտանգությունն ու մարդկանց ունեցվածքը:  Այդ իսկ պատճառով, նրանք, ովքեր սխալ քայլ կատարեն, պետք է խստորեն պատժվեն:

3. Իսլամը միայն հանդերձյալ կյանքի համար չէ, այլ աշխարհիկ կյանքի համար էլ ունի որոշակի օրենքներ:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 39 և 40-րդ այաները.

فمن تاب من بعد ظلمه و اصلح فان ا يتوب عليه ان ا غفور رحيم

/ الم تعلم ان ا له ملك السموات و الارض يعذب من يشاء و يغفر لمن يشاء

و ا علي كل شي قدير

<Ով որ զղջա իր գործած անօրինությունների համար և թողություն խնդրի, Աստծուց  թողություն կստանա:  Անհիշաչար է նա: Չե՞ք գիտակցում, որ Աստված երկինքների ու երկրի վեհապետն է:  Նա  ում կամենա կների ու կպատժի, որովհետև իր զորությունն անսահման է>:

Այս այաները խոսում են այն մասին, որ եթե ամեն մարդ զղջա իր արարքների համար և փորձի քայլեր կատարել այդ սխալները հատուցելու համար, Աստված նրան կների: Պարզ է որ իսկական զղջումն այն ժամանակ է արժեքավոր, երբ մարդու մեղքը փաստվի դատաստանում: Որովհետև յուրաքանչյուր հանցավոր, երբ ենթարկվի ծանր պատժի, հնարավոր է , որ զղջա: Իհարկե, զղջալուն պետք է հետևեն նաև որոշակի քայլեր: Այսինքն` հանցագործը պետք է իր կողմից գողացված իրերը վերադաձնի : Այստեղ է, որ Աստված նրան ներում է:

Այս այաներից սովորում ենք.

1. Զղջումը միայն ներքուստ չպետք է լինի: Զղջացող մարդը պետք է նաև հատուցի իր սխալը:

 2. Եթե մարդը զղջա, Աստված իր բարության դռները կբացի նրա դիմաց:

3. Պատիժը և ներումը, երկուսն էլ Աստծո ձեռքերում են: Եվ Աստված իր արարածների նկատմամբ մշտապես արդար է: Հանցագործը պատժվում է, իսկ զղջացողը` ներվում:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 165-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան