Փետրվար 24, 2017 16:23 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 41-43-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 41 և 42-րդ այաները

يا ايهاالرسول لايحزنك الذين يسارعون في الكفر من الذين قالوا امنا

بافواههم و لم تومن قلوبهم و من الذين هادوا سماعون للكذب سماعون لقوم

آخرين لم ياتوك يحرفون الكلم من بعد مواضعه يقولون ان اوتيتم هذا فخذوه و

ان لم توتوه فاحذروا و من يردالله فتنته فلن تملك له من الله شيئا اولئك

الذين لم يرد الله ان يطهر قلوبهم لهم في الدنيا خزي و لهم في الاخره عذاب

عظيم / سماعون للكذب اكالون للسحت فان جاوء ك فاحكم بينهم او اعرض عنهم

وان تعرض عنهم فلن يضرون شيئا و ان حكمت فاحكم بينهم بالقسط ان الله يحب

المقسطين

<Ով մարգարե, մի տրտմիր, ի տես նրանց, ովքեր իրար նախանձելով, դեպի անհավատություն են գնում և ոչ էլ ի տես նրանց, ովքեր ասում են . Հավատում ենք, մինչդեռ սրտերում հերքում են իրենց լեզվից եկածը: Մի տրտմիր նաև ի տես այն հրեաների, ովքեր իրենց ականջները  լայն բացում են ստի և ուրիշների խոսքի առջև: Մարդկային հարգանքի համար միայն կգան լսելու քեզ: Նրանք, ովքեր դեռ չեն լսել քեզ, խեղաթյուրում են հնգամատյանի բնագիրը և ասում. Եթե գիրքն այս ձևով կարդան ձեզ, ընդունեք, թե ոչ` զգուշացեք:Ով մարգարե Աստված ում ցանկանա կպատժի եւ նույնիսկ դու չես կարող Աստծո զայրութի դեմ որեւէ բան անել: Նրանք, ում սիրտը չի մաքրագործել Աստված , այս աշխարհում նախատինքներով կբեռնավորվեն և հանդերձյալում էլ զարհուրելի պատիժների կենթարկվեն: Նրանք լսում են քո խոսքերը, որպեսզի դրանք ժխտեն եւ  արգելված կերակուրներով են սնվում; Եթե քեզ իրավարար կարգեն, նրանց միջև վճիռ կայացրու, կամ հեռացիր նրանցից:Երբ հեռու լինես, չարությունը չի կարող քեզ վնասել: Բայց եթե ստանձնես ձեռքդ առնել կշիռը, արդարությամբ դատիր նրանց: Աստված սիրում է արդարադատներին>:

Այս այան վերաբերում  է Մեդինա քաղաքի հրեաներին: Ասվում է, որ Մեդինա քաղաքի մեծամեծներից մեկը անօրինական կապ է հաստատում կանանց հետ և քանի որ հրեաների օրենքով նման մարդը պետք է քարկոծվի, այդ վճռից խուսափելու համար նրանք ասացին. Մի խումբ մարդկանց կուղարկենք իսլամի մարգարեի մոտ, որպեսզի հայտնի, թե իսլամը նման դեպքում ի՞նչ վճիռ է կայացնում: Սակայն երբ իսլամի մարգարեն նույնպես կայացրեց քարկոծման վճիռը և նրանք նորից խուսափեցին դրանից, հայտնվեց այս այան և դիմելով մարգարեին ասաց. Եթե հրեաները չեն ընդունոմ Աստծո վճիռը քո կողմից, մի տրտմիր, որովհետև պատմության ընթացքում  նրանք մշտապես խեղաթյուրել են աստվածային պատվիրաններն ու մերժել մարգարեներին: Նրանք ոչ թե եկել էին քեզ մոտ իմանալու ճիշտ վճիռը, այլ իրենց շահերի համար: Սակայն քանի որ քո խոսքը իրենց դուր չեկավ, նրանք հրաժարվեցին քեզանից: Սակայն այդ մարդիկ չպետք է մտածեն, որ այսպիսով խույս են տվել աստվածային պատժից: Աստված պատժելու է նրանց և' աշխարհիկ և' հանդերձյալ կյանքերոմ, քանի որ իրենց սրտերը մաքուր չեն և  ներքինն ապականված է:

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատքը նաև սրտով է և ոչ միայն  լեզվով:

2. Պետք է ենթարկվենք աստվածային պատվիրաններին:

3. Թշնամիները փորձում են տարածել անհավատությունը:

4. Իսլամում դատավարությունը հիմնված է արդարության վրա և կապ չունի մարդկանց դիրքի հետ:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 43-րդ այան.

 و كيف يحكمونك و عندهم التوراه فيها حكم الله ثم يتولون من بعد ذلك و

مااولئك بالمومنين

<Բայց ինչպե՞ս կընդունեն քեզ իբրև իրավարար: Իրենց ձեռքում ունեն հնգամատյանը, որը պարունակում է Աստծո պատվիրանները: Բայց դարձյալ կասկածում են ու չեն հավատում>:

Երբ հրեաները մերժեցին մարգարեի վիճը, նա դիմելով հրեա ղեկավարներից մեկին, ասաց. Հանուն Աստծո, որը Մովսեսին ուղարկեց հնգամատյանը: Արդյոք քարկոծելու վճիռը նման դեպքերի համար չի եկել: Հրեան պատասխանեց. Այո նման վճիռ գոյություն ունի: Մարգարեն ասաց. Ուրեմն ինչո՞ւ եք խուսափում այս վճռից: Հրեա մեծամեծը պատասխանց. Մենք այդ որոշումը կայացնում ենք հասարակ մարդկանց համար, սակայն մեծամեծների դեպքում նման քայլի չենք դիմում:  Երբ այդ մեղքը տարածվեց հասարակության հարուստ խավի մեջ, սովորական մարդիկ քննադատեցին մեզ, ասելով թե ինչո՞ւ նույն վճիռը չենք իրականացնում նաև հարուստների համար: Եվ մենք որոշեցինք մեղմել վճիռը, որի համաձայն, անբարո քայլը կատարողը պետք է արժանանա մտրակի 40 հարվածի և նրան փողոցներով պետք է ման տան: Ապա մարգարեն ասաց. Ով Աստված, ես այս մոռացված վճիռը վերակենդանացրի հրեաների կրոնում :

Այս այայից սովորում ենք.

1. Ղուրանի տեսակետից, հնգամատյանը ամբողջովին խեղաթյուրված չէ և նրա  մեջ գոյություն ունեն աստվածային պատվիրաններ:

2. Աստվածային պատվիրաններից խուսափելը անհավատության նշան է:

3. Մուսուլմանների և այլ կրոնների հետևորդների միջև եղել է այնպիսի համակեցություն, որ նրանք երբեմն իսլամի մարգարեին են որպես իրավարար նշանակել:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 166-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան