Ելք դեպի լույս 167
Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 44-47-րդ այաներին:
Նախ կլսենք Մաեդե սուրայի 44-րդ այան.
انا انزلنا التوراه فيها هدي و نور يحكم بهاالنبيون الذين اسلموا
للذين هادوا و الربانيون والاحبار بما استحفظوا من كتاب ا و كانوا عليه
شهداء فلاتخشوا الناس و اخشون و لاتشتروا باياتي ثمنا قليلا و من لم يحكم
بما انزل ا فاولئك هم الكافرون
<Մենք հնգամատյանը ուղարկեցինք, որպեսզի մարդիկ դրանով լուսավորվեն և ճշմարիտ ճանապարհով ընթանան: Աստծո կամքին հանձնված մարգարեները գործածեցին այն` հրեաներին դատելիս, օրենսդիրներն ու քահանաները առաջնորդվեցին դրա օրենքներով: Ժողովուրդը հանձնվեց նրանց պաշտպանությանը: Նրանք իր վկաներն էին: Ով հրեաներ, մի վախեցեք բնավ մարդկանցից , երկնչեք ինձանից և իմ հավատքը մի ծախեք գծուծ շահի դիմաց: Ով որ իր վճիռներում չհետևի այն ճշմարտությանը որ Աստված երկնքից իջեցրեց, անհավատ կլինի >:
Այս այան խոսում է այն մասին, որ ոչ միայն մարգարեներն էին Մովսեսից հետո վճիռ կայացնում հնգամատյանի հիման վրա, այլ հրեա գիտնականները, որոնք պարտավոր էին պահպանել հնգամատյանն ու աստվածային պատվիրանները, պետք է այդպես անեին ու չվախենային մարդկանցից, կամ հետևելով իրենց անձնական շահերին, խեղաթյուրեին ու ծածկեին աստվածային պատվիրանները, որովհետև դա համարվում է անհավատություն: Այս այան խոսում է երկնային պատվիրանները պահպանելու գործում կրոնապետերի պատասխանատվության մասին և նրանց հորդորում պայքարել սոնտիապաշտության և շեղումների դեմ:
Այս այայից սովորում ենք.
1. Կրոնապետերը պետք է հսկեն իշխանությունների գործերի վրա և նրանց նպատակը պետք է լինի միայն պահպանել կրոնը:
2. Աստվածային օրենքների առկայության դեպքոմ, մարդկային օրենքների հետևից գնալն իմաստ չունի:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 45-րդ այան.
و كتبنا عليهم فيها ان النفس بالنفس و العين بالعين و الانف بالانف و
الاذن بالاذن والسن بالسن و الجروح قصاص فمن تصدق به فهو كفاره له و من لم
يحكم بما انزل ا فاولئك هم الظالمون
<Մենք հրեաներին պատվիրեցինք գործի դնել ակն ընդ ական օրենքը: Կյանքի դեմ` կյանք, աչքի դեմ` աչք, քթի դեմ քիթ, ատամի դեմ ատամ, վերքի դեմ վերք պիտի պահանջել: Ով որ կրած նեղության վարձքը ստանալով ողորմության կհատկացնի, Աստծո առջև արժանին շահած կլինի: Վճիռ արձակված ժամանակ, ով որ երկնքից արձակված մեր պատվերները չպահի, հանցավոր կլինի >
Հրեա գիտնականներն ու կրոնապետերը չէին կարողանում ճշգրիտ կերպով գործադրել աստվածային պատվիրանները կամ խտրություն էին կիրառում դրանց իրագործման ժամանակ: Ղուրանն ասում է, որ հատուցումն իսլամում շատ կարևոր է և նշում է, որ այս պատվիրանը առկա է նաև Թորայում և յուրաքանչյուր վնաս պետք է փոխհատուցվի: Չպետք է ոչ մեկին գերադասել մյուսից և նրա նկատմամբ կիրառվող պատիժը մեղմացնել: Իհարկե, ներումը ամեն դեպքում գովելի է, ուստի Ղուրանն ասում է. Նա, ով անցնի իր իրավունքներից և ների, Աստված էլ կների նրա մեղքերը:
Այս այայից սովորում ենք.
1. Բոլոր մարդիկ հավասար են աստվածային օրենքների առջև:
2. Հատուցման օրենքը միայն իսլամում չէ, որ առկա է: Մովսեսի ժամանակ նույնպես նման օրենք եղել է և մինչև այժմ էլ կա:
3. Բարեգործությունը միայն գումարով չէ: Ներելը նույնպես բարեգործություն է:
4. Իսլամը կարևորում է կտրականությունը վճիռներ կայացնելու գործում և միևնույն ժամանակ, գթությունն ու ներողամտությունը:
5. Ոչ միայն տուգանքը կամ կալանավորումը, այլև մարմնական հատուցումը նույնպես ապահովում է հասարակության անվտանգությունը:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 46 և 47-րդ այաները.
وقفينا علي آثارهم بعيسي بن مريم مصدقا لمابين يديه من التوراته و
آتنياه الانجيل فيه هدي و نور و مصدقا لما بين يديه من التوراه و هدي و
موعظه للمتقين / و ليحكم اهل الانجيل بماانزل الله فيه ومن لم يحكم بما
انزل الله فاولئك هم الفاسقون
<Մյուս մարգարեների հետևեց, ուղարկեցինք Հիսուսին` Մարիամի որդուն, հնգամատյանը հաստատելու համար: Նրան տվեցինք Ավետարանը, որ հավատքի ջահն է և կհաստատի նախկին նվիրական մատյանների վավերականությունը: Ավետարանը կլուսավորի և կուսուցանի նրանց, ովքեր երկնչում են Աստծուց: Քրիստոնյաները պիտի դատվեն Ավետարանի համաձայն: Նրանք, որ այլ կերպ դատեն միմյանց ամբարիշտներ են >:
Այս այայում Ղուրանը խոսում է այն Թորայի և Ավետարանի մասին, որոնք չեն խեղաթյուրվել :
Այս այաներից սովորում եք.
1. Բոլոր աստվածային գրքերը մարդկանց առաքինության կոչ են անում:
2. Բոլոր աստվածային գրքերն ու մարգարեները մի ուղղությամբ են ընթանում և հաստատում են միմյանց: Նրանց միջև գոյություն չունի հակասություն:
3. Աստվածային գրքերը միայն կարդալու համար չեն: Դրանց պատվիրանները պետք է իրականացնել և' ընտանիքում և' հասարակության մեջ:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 167-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան