Փետրվար 24, 2017 16:42 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 48-50-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 48-րդ այան:

و انزلنا اليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه من الكتاب و مهيمنا

عليه فاحكم بينهم بماانزل الله و لاتتبع اهواء هم عماجاء ك من الحق لكل جعلنا

منكم شرعه و منهاجا ولوشاء الله لجعلكم امه واحده و لكن ليبلوكم في ما

آتاكم فاستبقواالخيرات الي الله مرجعكم جميعا فينبئكم بماكنتم فيه

تختلفون

<Ով մարգարե, մենք քեզ ուղարկեցինք ճշմատություն պարունակող գիրքը, որը հաստատում է իրենից առաջ եկած գրքերին և նրանց մասին վկայություն է տալիս: Հրեաներին ու քրիստոնյաներին դատիր Աստծո պատվիրանների  համաձայն: Նրանց անտեղի ցանկությունների պատճառով  չհեռանաս այն վարդապետությունից, որ տրվեց մասնավորաբար քեզ: Ձեզանից յուրաքանչյուրին տվեցինք օրենքներ : Եթե Աստված ցանկանա, ձեզ բոլորիդ կմիացնի մեկ կրոնի տակ: Բայց նա փորձեց իմանալու արդյոք դուք կպահեք իր զանազան պատվիրանները: Ջանացեք բարիք գործերում մրցել իրար հետ: Ամենքդ էլ Աստծուն պիտի վերադառնաք, ու նա ցույց կտա , թե որտեղ եք մոլորվել>:

Այս այան խոսում է Ղուրանի կարևորության մասին և ասում, որ Ղուրանը հաստատում է նախկին գրքերի վավերականությունը և միևնույն ժամանակ լրացնում է դրանց: Այս այան խոսում է նաև այն մասին, որ եթե Աստված ցանկանար, բոլոր մարդկանց կտար մի օրենք և մեկ կրոն: Սակայն դա չի համապատասխանում մարդու զարգացման գործընթացին, որովհետև որքան մարդը զարգանում է, այնքան նոր ճշմարտություններ են պարզվում նրա համար և իր կյանքի համար: Մարդկային պատմությունը նման է մի դպրոցի, որտեղ յուրաքանչյուր դասարանի աշակերտները սովորում են իրենց տարիքին համապատասխան: Ղուրանն այնուամենայնիվ ասում է, որ կրոնների միջև տարբերությունները չպետք է պատճառ դառնան, որ մարդկանց միջև հարաբերությունները սրվեն: Ընդհակառակը, յուրաքանչյուր կրոնի հետևորդ պետք է ջանա իր բարի գործերով գերազանցել մյուսին: Եվ այս ամենը Աստված տեսնում է:

Այս այայից սովորում ենք.

1. Ղուրանը հաստատում է աստվածային նախորդ գրքերի վավերականությունը:

2. Հասարակության ղեկավարներին սպառնում է մի վտանգ, որն է` աստվածային կրոնների անտեսումը :

3. Աստվածային փորձության միջոցներից մեկը, պատմության ընթացքում կրոնների տարբերությունն է, որպեսզի պարզվի, թե ով է ճշմարտություն փնտրում և ով է հավատում  իր անձնական շահերին:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 49 և 50-րդ այաները.

و ان احكم بينهم بماانزل الله و لاتتبع اهواء هم واحذرهم ان يفتنوك من

بعض ماانزل الله اليك فان تولوا فاعلم انما يريدالله ان يصيبهم ببعض

ذنوبهم وان كثيرا من الناس لفاسقون / افحكم الجاهليه يبغون و من احسن

من الله حكما لقوم يوقنون /

<Ով մարգարե, երկնքից ստացված պատվերների համաձայն վճիռներ արձակիր: Նրանց բաղձանքներին ականջ մի դիր: Զգույշ եղիր, որ քեզ չհրապուրեն և չհեռացնեն այն   պատվիրաններից, որ տրված են քեզ վերևից: Եթե իրենք հեռանան ճիշտ ուղուց, իմացիր, որ Աստված նրանց կպատժի գործած ոճիրների համար: Անտարակույս, ամբարիշտների թիվը շատ մեծ է: Արդյոք տգիտության համաձայն վճիռ տալն է հապաղում  և սակայն հավատացյալներն Աստծուց ավելի արդար  դատավոր կարո՞ղ են  ունենալ>:

Ինչպես վկայում են պատմական փաստերը, որոշ հրեա մեծամեծները գնացին իսլամի մարգարեի մոտ ու ասացին. Մենք  հրեա գիտնականներ ու ղեկավարներ ենք: Եթե մենք քեզ հավատանք, մյուս հրեաներն էլ քեզ կհավատան: Սակայն դրա համար մենք քեզ առաջարկում ենք մի նախապայման. տարաձայնությունների ժամանակ, դու պետք է վճիռ կայացնես ի շահ մեզ:

Այս այան մարգարեին զգուշացնում է հրեաների սադրանքի վերաբերյալ և ասում, որ չընդունի այդ նախապայմանը: Այայի շարունակության մեջ խոսվում է այն մասին, որ մեղավոր մարդը նա է, ում սիրտը քարացել է և չնայած հասկանում է ճշմատությունը, բայց իր անձնական շահի պատճառով, պատրաստ չէ ընդունել այն:  Նա նույնիսկ ճշմարտությունը ծախում է աշխարհիկ կյանքին ու միայն լսում է այն խոսքը, որ իր օգտին է: Այս այայում խոսվում է նաև մի կարևոր հանգամանքի մասին: Դա այն է, որ եթե կյանքի օրենքին եք հետևում, հետևեք Աստծուն, որովհետև նրանից ավելի լավ դատավոր չկա: Նա գիտի տիեզերքի ու մարդու գաղտնիքները, նա միակն է ու անսխալ, նրան չի սարսափեցնում տիեզերքի ոչ մի ուժ և նա չունի ագահություն:

Այս այաներից սովորում ենք.

1. Եթե մարդը հեռանա ճշմարտությունից, կընկնի տգիտության ճիրանների մեջ:

2. Ճշմարիտ հավատքի նշանը աստվածային օրենքների ընդունումն է:

3. Թշնամու մշակութային արժեքներից զգուշանանք, քանի որ նա փորձում է տարբեր սադրանքներով  շեղել հավատացյալներին ու իսլամական հասարակության ղեկավարներին:

4. Անհավատների խուսափումը հավատքից, նրանց մեղքի մեջ է և ոչ թե օրենքն է սխալ: 

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 168-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան