Ապրիլ 08, 2017 10:17 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այդ երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը, որոնց միջից ընտրել ենք ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ ՄԱԿ-ի հայտարարությունը, ՀՀ խորհրդարանական ընտրությունները, Ադրբեջանի ներքին զարգացումներն ու տարածաշրջանային փոխայցելությունները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հախն ասել է. «Այս կազմակերպությունը հովանավորում է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հաղորդագրությունները, որոնք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին կոչ են անում վերադառնալ բանակցության սեղանին և կանխել մարդկային կորուստը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նման դիրքորոշումը վկայում է ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը միջազգային մասշտաբով ցուցաբերվող ուշադրության մասին: Իրականության մեջ պիտի ասել, որ միջազգային շրջանակներն իրենց ամբողջ ջանքն ի գործ են դրել խաղաղ միջոցներով կարգավորելու այս երկարատև հակամարտությունը: Թվում է, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորման ձգձգումը Հայաստանից առավել վնասում է Ադրբեջանի ազգային շահերին, քանի որ հատկապես տուրիզմի բնագավառում իր սպասարկային ու արդյունաբերության երկարաժամկետ նախագծերի գործադրման համար Ադրբեջանը կայուն խաղաղության կարիք է զգում:

Այդ պատճառով էլ թվում է, որ ազերի պաշտոնատարները ընդհանրապես խորհում են ամեն գնով հակամարտությունը կարգավորելու մասին: Դա ի տես այն բանի, որ այդ մոտեցումը բարդացում է խնդիրներն ու նաև խորացնում է հակամարտության կողմերի միջև անվստահության մթնոլորտը: Օրինակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2016 թվականի ապրիլյան պատերազմի սեմին այդ երկրի մի խումբ զորայինների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատմականորեն պատկանում է Ադրբեջանի հանրապետությանը:

«Հայաստանը որպես մի երկիր իր գոյությունը շարունակելու համար մի ընտրություն ունի և դա զավթիչ ուժերին անհապաղ ու առանց նախապայմանի մեր գրավված տարածքներից հեռացնելն է»,-հայտարեց Ալիևը:

-----------------

ՀՀԿ ղեկավարող կուսակցությունը հաղթեց Հայաստանի խորհրդարանական 6-րդ շրջանի ընտրություններում: Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդած առաջին խորհրդարանական ընտրություններում ղեկավարող հանրապետականը  շահելով ձայների ավելի քան 49 տոկոսին տիրացավ խորհրդարանական մանդատների մեծամասնության: Կառավարության գլխավոր ընդդիմադիրներից համարվող «Ծառուկյան» դաշինքն էլ շահելով ձայների ավելի քան 27-ը տոկոսը շահեց խորհրդարանական մանդատների մի մասը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն ընտրողների ավելի քան 60 տոկոսը մասնակցեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին: Հիշեցնենք, որ անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական բարեփոխումների հանրաքվեի արդյունքում Հայաստանում իշխանական համակարգը կիսանախագահականից փոխվեց խորհրդարանականի: Այդ տեսակետից Հայաստանի խորհրդարանական ընտրությունները հատուկ կարևորություն ունեին: Նոր համակարգում խորհրդարանն առավել լայն լիազորություններ ունի, այդ թվում ընտրում է երկրի նախագահին:

Ընտրություններից հետո եվրոպացի դիտորդների տարածած հայտարարության համաձայն, ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել ընտրախախտումներ:

 ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի և Եվրոպական խորհրդարանի դիտորդները համատեղ հաղորդագրությամբ հայտարարել են, որ ապրիլի 2-ին անցկացված Հայաստանի ԱԺ-ի ընտրությունների ժամանակ պետական և մասնավոր բաժինների աշխատողները ճնշման տակ են եղել: Եվրոպացի դիտորդները գոհունակություն են հայտնել ընտրությունների անցկացման եղանակի կապակցությամբ: Այդուհանդերձ եվրոպացի դիտորդներն ընդգծեցին, որ ընտրությունների գործընթացը հաջողությամբ է իրականացվել ու դրա ընթացքում հարգվել են հիմնարար ազատությունները:

-----------------

ՀՀԿ-ում այս պահին չեն քննարկում «Ծառուկյան դաշինքի» հետ կոալիցիա ձևավորելու հարցը: Այս մասին հայտարարել է Հանրապետականի խոսնակ Էդվարդ Շարմազանովը, միևնույն ժամանակ  չբացառելով ու հավանական համարելով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության շարունակվելը: Այդ թեմային անդրադարձել է լրագրող  Աստղիկ Բեդևյանը:

-----------------

Կայացավ 2015 թվականի նոյեմբերի 26-ի Նարդարանի դեպքերի գործով կալանավորվածների ու ազերի իսլամականների դատաքննության երրորդ նիստը: Այդ դատաքննության ավարտին մինչև ապրիլի 30-ը երկարացվեց Ադրբեջանի Մասալի քաղաքի ուրբաթօրյա աղոթապետ Հոջ. Հաջ Սարդար Հաջի Հասանլիի դեմ որպես խափանման միջոցով կիրառված կալանքը: Հաջի Սարդար Հասանլիին անցած փետրվարի 22-ին ուրբաթօրյա աղոթք կազմակերպելու մեղադրանքով բերման էր ենթարկվել Մասալիի կուսակալի ներկայացրած բողոքի համաձայն ու նրա դեմ որպես խափանման միջոց էր կիրառվել 37-օրյա կալանքը:

Այս հայտնի ու ժողովրդի կողմից սիրված հոգևորականի կալանքի ժամկետը երկարացվելուց հետո կրկին անգամ քաղաքական խմբերի ու կրոնական կառույցների կողմից բողոքի ալիք ծավալվեց: Այնպես որ Բաքվի Ուրբաթօրյա կրոնական հավաքականության առաջնորդ Հոջ. Հաջ Իլղար Էբրահիմօղլուն և այդ երկրի 56 հասարակական, քաղաքական ու կրոնական ակտիվիստներ ու լրագրողներ ստորագրահավաք կազմակերպելով պահանջեցին ազատ արձակել Մասալի քաղաքի ուրբաթօրյա աղոթապետին:

Նամակում նշված է, որ Հաջ Սարդար Հաջի Հասանլին կալանավորվել է ուրբաթօրյա աղոթք կազմակերպելու մեղադրանքով, մինչդեռ Ադրբեջանում գործող օրենքների համաձայն պիտի հարգվի մարդկանց հավաքական պաշտամունքի իրավունքը: Ադրբեջանի Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի համաձայն ցանկացած անձ իր կրոնական համոզմունքը հավաքական կերպով քարոզելու իրավունք ունի և որևէ մեկը չի կարող սահմանափակել մարդկային ու քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները: Բացի այդ ՄԱԿ-ի քաղաքական ու քաղաքացիական իրավունքի հռչակագրի 18-րդ հոդվածը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրի 18-րդ հոդվածը և հիմնարար ու մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որոնց միացել է Ադրբեջանը, հստակ կերպով ընդգծում են կրոնական ազատություններն ու նաև հավաքական պաշտամունքի իրավունքը:

Նամակում նաև ընդգծված է, որ Հաջ Սարդար Հաջի Հասանլին որևէ մեկի իրավունքը չի ոտնահարել և չի խանգարել հասարակական կարգը և նրա կալանքի ժամկետի երկարացումը սխալ ու չպատճառաբանված քայլ է համարվում:

--------------------

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տեղեկացրեց Բաքվում Աֆղանստանի պետական պաշտոնատարների համար ՆԱՏՕ-ի վարժությունների դասընթաց կազմակերպելու մասին: Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի համատեղ նախաձեռնությամբ Աֆղանստանի պետության ներկայացուցիչների համար «Զինված ուժերի վրա քաղաքացիական վերահսկողության» դասընթացը կազմակերպվեց Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:

Ապրիլի 4-ից սկսված դասընթացը շարունակվեց մինչև շաբաթ՝ ապրիլի 8-ը: Այդ դասընթացին մասնակցեցին Աֆղանստանի պաշտպանության, ԱԳ և ՆԳ նախարարություններ, ազգային անվտանգության կազմակերպության և խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնատարներ: Այդ դասընթացի ժամանակ ներկաները զինված ուժերի վրա քաղաքացիական վերահսկողության ու դրա նշանակության, առկա սպառնալիքների ու դրանց կանխման, խորհրդարանի ու պետական կազմակերպությունների ստանձնած պարտավորությունների, նաև այդ բնագավառում անվտանգության ու տեղեկատվական կառույցների և մամուլի ու քաղաքացիական հասարակության դերակատարության և այդ ուղղությամբ Ադրբեջանի փորձի մասին բանախոսություններ ունկնդրեցին: Դասախոսությունները ներկայացվեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Ադրբեջանի պետական կազմակերպությունների փորձագետների միջոցով: Աֆղանստանի հետ կապված ՆԱՏՕ-ի նման ծրագրերը 2014 թվականից իրականացվում են Ադրբեջանում:

Ադրբեջանը մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Կտրուկ պաշտպանություն» գործողությանը:

---------------

Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևը ապրիլի 3-ին պաշտոնական այցով ուղևորվեց Բաքու և դիմավորվեց այդ երկրի պաշտոնատարների կողմից: Այս այցի և երկու երկրի նախագահների հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին քաղաքական ու տնտեսական տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունների ընդլայնման ուղիները: Հայացք նետելով երկու երկրի ջանքերին կարելի է ասել, որ Ղազախստանն իր էներգակիրները Ասիայի ու Եվրոպայի շուկաներ փոխադրելու համար այլընտրանքներ է որոնում: Ասիայի բաժնում Չինաստանի ու Ղազախստանի համագործակցությունը մասամբ կարողացել է լրացնել Ղազախստանի էներգակիրները Ասիայի արևելքում գտնվող սպառման շուկաներ փոխադրելու բացը, սակայն Ղազախստանի պաշտոնատարները նաև ցանկանում են հասանելիություն ունենալ Եվրոպայի սպառման շուկաներին: Ադրբեջանն այդ նպատակի իրագործման համար Ղազախստանի առաջնորդության այլընտրանքներից  է համարվում: Միևնույն ժամանակ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծից ու նաև որպես Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ապրանքի փոխադրման համար Տրանս Կասպյան նախագծից օգտվելու հնարավորության հանդեպ Ղազախստանի ցուցաբերած ցանկությունը կարելի է նույն շրջագծում քննարկել:

--------------------------

Անցած շաբաթ Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիյոևն իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում Ռուսաստան ճամբորդեց և հանդիպում ու զրույց ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ուզբեկստանի նախագահի Ռուսաստան կատարած այցի շրջագծում երկու երկրի պաշտոնատարները ստորագրեցին համագործակցության 16 փաստաթղթեր: Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնակչությունն ունեցող երկիրն է այդ երկրի հետ հարաբերությունների ընդլայնումը մեծ նշանակություն ունի Մոսկվայի համար: