Ելք դեպի լույս 169
Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 51-54-րդ այաներին:
Նախ կլսենք Մաեդե սուրայի 51-րդ այան:
ياايهاالذين آمنوا لاتتخذوا اليهود و النصاري اولياء بعضهم اولياء بعض و
من يتولهم منكم فانه منهم ان الله لايهدي القوم الظالمين
<Ով հավատացյալներ, հրեաներին ու քրիստոնյաներին որպես ձեր կառավարիչը եւ բարեկամը մի ընդունեք: Թողեք որ իրար հետ բարեկամ մնան: Ով որ նրանց իր կառավարիչը ընդունի, ի վերջո նրանց կնմանվի և Աստված բնավ չի առաջնորդելու նենգամիտներին> :
Ղուրանում բազմաթիվ են այն այաները, որոնք վերաբերում են իսլամական հասարակության սոցիալական եւ քաղաքական հարցերին:Ինչը ապացուցում է, որ Ղուրանը համապարփակ գիրք է եւ կարեւորում է մարդկանց երջանկությունը աշխարհիկ եւ հանդերձյալ կյանքում: Այս այաում Աստված անդրադառնալով մարդկային կյանքում մի կարեւոր սկզբունքի ասում է.«Անհավատներին մի ընտրեք ձեր հենակը եւ կառավարիչը, որովհետեւ ինչքան էլ, որ դուք նրանց սիրեք նրանք ձեզ չեն սիրում ու միայն իրենց համախոհներին են սիրում»:
Այնուհետեւ ասվում է:Անհավատներին որպես կառավարիչ ընդունելը ինչքան էլ որ դա աննշան լինի սխալ է եւ մարդուն մղում է դեպի անհավատություն ու կեղծավորություն, ինչը լրջորեն հասարակության համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:
Այս այայից սովորում ենք.
1. Իսլամական երկրները պետք է զգուշավոր լինեն արտաքին քաղաքականութան մեջ, որպեսզի ուրիշները չիշխեն իրենց վրա:
2. Խաղաղ համակեցությունն ընդունվում է իսլամի կողմից, սակայն ստրկամտությունն արգելվում է :
3-Խաղաղ համակեցությունը գրքի հետեւորդների հետ իսլամի հորդորներից է:Այն ինչ արգելվում է նրանց իշխանությանը ենթարկվելն է:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 52 և 53-րդ այաներ.
فتري الذين في قلوبهم مرض يسارعون فيهم يقولون نخشي ان تصيبنا
دائـره فعسي الله ان ياتي بالفتح اوامرمن عنده فيصبحوا علي مااسروا في
انفسهم نادمين / و يقول الذين آمنوا اهولاء الذين اقسموا بالله جهد
ايمانهم انهم لمعكم حبطت اعمالهم فاصبحوا خاسرين
<Ով մարգարե, նրանք, ում սիրտն ապականված է, իրար կմոտենան և կասեն, թե վախենում են այն վտանգներից, որ սպառնում են իրենց: Բայց իրենք ի՞նչ գիտեն: Աստծո համար դյուրին է հաղթություն պարգևել մարգարեին և տալ հրամաններ, որոնք կհրաժարեցնեն նրանց գաղտնի մտածողությունից: Այն ժամանակ հավատացյալները կասեն: Արդյոք սրանք այն մարդիկ ե՞ն, որ Աստծո անունով հանդիսավոր երդում կանեն, թե մեր խմբին կպատկանեն: Իրենց ջանքերը ոչ մի արդյունքի չեն հանգելու և իրենք կորսվելու են>:
Այստեղ խոսվում է այն մասին, որ մի խումբ հավատացյալներ, անհավատների հետ բարեկամանալ են ցանկանում : Ղուրանն ասում է, որ այն օրը, երբ իսլամը հաղթանակի, հավատացյալները, որ անհավատների հաղթանակի վախից բարեկամացել էին նրանց հետ, կզղջան դրա համար, որովհետև Աստված այդ ժամանակ կպարզի բոլոր գաղտնիքնեը: Այդ ժամանակ է, որ բոլոր ճշմարիտ հավատացյալները հարցնելու են. Նրանք որ մի ժամանակ երդվում էին, որ հավատացյալ են, հիմա կորցրել են ամեն ինչ:
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե հավատացյալը փորձում է բարեկամանալ անհավատի հետ, դա նրա հավատքի թուլության նշանն է:
2. Հավատքի թոլությունը պատճառ է դառնոմ, որ ազգերը ենթարկվեն գետերություններին:
3. Քաղաքական արժանապատվությունը, տնտեսական ուժը և ռազմական հաղթանակը, Աստծո ձեռքերում են և հավատացյալները չպետք է կորցնեն իրենց հավատքը և կամքը:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 54-րդ այան
يا ايها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف ياتي الله بقوم يحبهم
و يحبونه اذله علي المومنين اعزه علي الكافرين يجاهدون في سبيل الله
و لايخافون لومه لائم ذلك فضل الله يوتيه من يشاء والله واسع عليم
<Ով հավատացյաներ, եթե դուք ուրանաք ձեր հավատքը, Աստված կհարուցե ուրիշ մարդիկ , որոնց ինքը կսիրի ու նրանք էլ կսիրեն իրեն: Եթե հավատացյալների հանդեպ ստորադաս են, անհավատների հանդեպ գերադաս պիտի լինեն: Հավատքի համար պիտի մարտնչեն և իրենց պարսավողի պարսավանքներից չպիտի վախենան: Աստված իր ընտրյաներին կանի այս շնորհը: Իմաստուն և անսահման է նա>:
Այս այայում, Ղուրանը զգուշացնում է այն հավատացյալներին, որ հաստատուն չեն անհավատների նկատմամբ, ասելով. Մի կարծեք, որ եթե ենթարկվեք անհավատներին, Աստծո կրոնը կոչնչանա: Որովհետև կան մարդիկ, ում սրտերը այնպես են պարուրվել Աստծո սիրով, որ հանուն նրա, պատրաստ են սրբազան պատերազմ սկսել ու առաջ գնալ: Հետաքրքիրն այն է որ Աստված այս հավատացյալների մասին ասում է. Որքան էլ նրանք թշնամու դեմ ուժեղ են և անհաշտ, միմյանց նկատմամբ համեստ են: Որոշ կրոնական աղբյուրներ գրում են, որ այս այայի իջնելու ժամանակ, իսլամի մարգարեն ձեռքը դնելով Սալման Ֆարսիի ուսին ու ասաց. Այն խմբի մարդկանց, որ Աստված այդպիսին է բնութագրել նրանց քո հայրնակիցներն են ու Ֆարս ցեղից են:
Այս այայից սովորում ենք.
1. Յուրաքանչյուր հավատացյալի սպառնում է անհավատությունը, ուստի պետք է զգույշ լինենք:
2. Այն կրոնը, որ ճիշտ հիմունքներով ու խորը ճանաչողության վրա հիմնված չլինի, մշտապես վտանգի մեջ է:
3. Աստված չունի մեր կարիքը և կան շատերը, որ պատրաստ են իրենց կյանքով պաշտպանել Աստծո կրոնը:
4. Մուսուլմաններն իրար նկատմամբ պետք է լինեն բարի , իսկ թշնամու նկատմամբ` անհաշտ:
5. Աստվածային շնորհը միայն պաշտոնով ու գումարով չէ: Աստված բարի է և հանուն նրա պատերազմելը համարվում է աստվածային շնորհ:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 169-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան