Ելք դեպի լույս 170
Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 55-59-րդ այաներին:
Նախ կլսենք Մաեդե սուրայի 55 և 56-րդ այաները.
انما وليكم الله ورسوله والذين آمنواالذين يقيمون الصلوه ويوتون
الزكوه و هم راكعون / ومن يتول الله و رسوله والذين آمنوا فان حزب الله
هم الغالبون
<Ով հավատացյալներ, դուք ձեզ պաշտպան ունեք Բարձրյալի բազուկը, իր մարգարեին, հավատացյալներին, աղոթք անողներին, ողորմություն տվողներին և Աստված պաշտողներին : Նրանք, որ կընթանան երկնքի և մարգարեի ու հավատացյալների պաշտպանության տակ, Աստծո զինվորներն են: Նրանք են, որ հաղթանակ պիտի տանեն>:
Որոշ պատմական աղբյուրներում նշվում է, որ մի աղքատ մտավ մզկիթ ու մարդկանց խնդրեց օգնել իրեն: Սակայն ոչ ոք նրան չօգնեց: Իմամ Ալին, աղոթքի ժամանակ իր մատանին նվիրեց աղքատին: Հենց այդ ժամանակ էլ այս այան իջավ : Մարգարեի բարեկամներից մեկն ասում է. Այս դեպքի և այս այայի իջնելուց հետո, մարգարեն ասում է. Ում առաջնորդը որ ես եմ, նրա առաջնորդն է նաև իմամ Ալին:
Այս այաներից սովորում ենք.
1.Նրանք, ովքեր հավատքի մարդիկ չեն, չեն աղոթում և բարեգործություն չեն անում, իրավունք չունեն ղեկավարել հավատացյաներին:
2. Աղքատ մարդկանց միշտ կարելի է օգնել: Նույնիսկ աղոթքի պահին:
3. Նրանք, ովքեր անտարբեր են հասարակության զրկվածների նկատմամբ, չեն կարող ղեկավարել իսլամական հասարակությունը:
4. Եթե հավատացյաները ընդունեն իսլամի մարգարեի ու նրա հետևորդների իշխանությունը, հաստատ հաղթելու են անհավատներին:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 57 և 58-րդ այաներ.
يا ايها الذين آمنوا لاتتخذواالذين اتخذوا دينكم هزوا و لعبا من
الذين اوتواالكتاب من قبلكم والكفار اولياء واتقوالله ان كنتم مومنين /
واذا ناديتم الي الصلوه اتخذوها هزوا ولعبا ذلك بانهم قوم لايعقلون
<Ով հավատացյալներ, որպես ձեր կառավարիչը մի ընդունեք բնավ նրանց, ում ձեզանից առաջ օրենքի գիրք են տվել և ոչ էլ այն ամբարիշտների, ովքեր ձեր հավատքը ծաղրի առարկա են դարձնում: Եթե հավատացյալ եք, երկնչեք Աստծուց: որպես ձեր կառավարիչը մի ընդունեք նաև նրանց հետ, ովքեր ծաղրում են հավատքը, որովհետև նրանք տգետներ են >:
Այս այաները մեկ անգամ ևս խոսում են այն հավատացյալների մասին, ովքեր թույլ են իրենց հավատքի մեջ և դիմելով նրանց, ասում են . Մի ենթարկվեք անհավատներին կամ այլ գրքերի հետևորդներին: Այս այաները խոսում են նաև այն մասին, որ որոշ հավատացյալներ հետևում են անհավատներին, այն դեպքում, երբ այդ անհավատները ընդհանրապես չեն ընդունում իրենց կրոնը և ծաղրում են այն:
Այս այաներից սովորում ենք.
1. Հավատքի համար անհրաժեշտ է կրոնական արժանապատվություն և հեռու մնալ նրանցից, ովքեր ծաղրանքի են ենթարկում կրոնը:
2. Վախի կամ ագահության պատճառով չպետք է ընկերանալ անհավատների հետ: Պետք է վախենալ միայն Աստծուց և նրա պատժից:
3. Անհավատները սարսափում են հավատացյալների հավաքական աղոթքից, ուրեմն պետք է այն հզորացնել:
4. Ուրիշներին ծաղրելը տգիտության նշան է: Իսկ գիտակից մարդն առաջնորդվում է տրամաբանությամբ ու բանականությամբ:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 59-րդ այան.
قل يا اهل الكتاب هل تنقمون منا الا ان آمنا بالله وماانزل الينا وما
انزل من قبل وان اكثركم فاسقون
<Հարցրու օրենքի գրքի հետևոդներին. Ինչո՞ւ եք սոսկում հավատացյալներից: Նրա համար որ նրանք հավատո՞ւմ են Աստծուն և երկնքից ուղարկած մատյաններին: Եվ դա այն դեպքում, երբ ձեզանից շատերը անահավատ են>:
Այս այան, դիմելով հավատացյալներին ու մարգարեին, ասում է. երբ անհավատները ծաղրում են, պատասխանիր նրանց, ասելով. Արդյո՞ք հավատքի համար է , որ նման վերաբերմունք եք ցույց տալիս մեր նկատմամբ: Այն դեպքում, երբ մենք հավատում ենք և' Ղուրանին, և' Հնգամատյանին և' Ավետարանին, իսկ դուք չեք հետևում նույնիսկ ձեր գրքին:
Այս այայից սովորում ենք.
1. Հակառակորդների հետ պետք է ճիշտ երկխոսություն անել և միշտ լինել արդարամիտ:
2. Չպետք է կասկածել կրոնի ճշմարտացիության մեջ, քանի որ անհավատների թշնամանքը ոչ մի տրամաբանական հիմք չունի:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 170-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան