Մայիս 05, 2017 17:27 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 60-63-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 60-րդ այան:

قل هل انبئكم بشر من ذلك مثوبه عندالله من لعنه الله و غضب عليه و

جعـل منهم القرده و الخنازير و عبدالطاغوت اولئك شرمكانا و اضل عن سواء

السبيل

<Ով մարգարե, ասա նրանց դարձյալ. Կուզե՞ք որ ձեզ ավետեմ , թե ով է Աստծո կողմից ամենավատ վարձատրությունը ստանում: Նրանք, ում Աստված անիծել է իր զայրույթի մեջ և այլակերպել է, դարձնելով  կապիկներ ու խոզեր և նրանք, ովքեր պաշտել են բռնատերին: Սրանք ամենավատ դիրքում են հայտնվել և մոլորվածներ են>:

Այս այան ասում է, որ մուսուլմանների կրոնը և ուսմունքները ծաղրողներն ու նրանց անհանգստացնողները ինչո՞ւ հետադարձ հայացք չեն նետում իրենց անցյալին, երբ Աստծուն չենթարկվելով ու չհնազանդվելով, արժանացան աստվածային պատժին: Պարզ է, որ Իսրայելի ժողովուրդը մարգարեի ժամանակ խոզի կամ կապկի նման չէր: Սակայն քանի որ հրեա ժողովուրդը իրեն միավոր էր համարում, որ ուներ հատուկ կրոնական ինքնություն և  անցյալի մասին էր խոսում, Ղուրանը դիմելով նրանց ասում է. Դա ընդամենը սնապարծություն է: Աստվածային զայրույթը նշանակում է, որ մարդը զրկվի աստվածային բարությունից  և դառնա Աստծուն անհնազանդ ու  բռնատերերին` ենթակա:Այս այայից սովորում ենք.

1. Երբ մարդը կորցնում է իր արժանապատվությունը և վերածվում մարդակերպ կենդանու, դա համարվում է աստվածային պատիժ:

2. Նրանք, ում անիծել է Աստված, տեղ չունեն հավատացյալների մեջ: 

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 61 և 62-րդ այաները.

و اذا جاوء كم قالوا آمنا و قد دخلوا بالكفر وهم قد خرجوا به والله

اعلم بما كانوا يكتمون / و تري كثيرا منهم يسارعون في الاثم و العدوان

و اكلهم السحت لبئس ماكانوا يعملون

<Նրանք մտնում են ու ասում. Մենք հավատում ենք, այն դեպքում, երբ նրանք մտնում են անհավատությամբ ու դուրս գալիս անհավատությամբ: Սակայն  Աստված գիտե նրանց ծածկածը: Նրանց մեջ շատերը փութկոտությամբ դեպի անարդարություն են ընթանում: Նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր սնվում են արգելված կերակուրներով: Իրենց արարքները որքան զզվելի են>:

Այս այան խոսում է այն մասին, թե նրանով հանդերձ, որ այդ մարդիկ հավատքի են եկել, սակայն երբեք չեն հավատացել և իրենց սրտերում բույն է դրել անհավատությունը: Նրանք հավատացյալների խմբեր են մտնում անհավատությամբ և դուրս են գալիս նույնպես անհավատությամբ: Նրանով հանդերձ, որ փորձում են ծածկել դա, Աստված գիտի. թե ինչ է անցնում նրանց սրտերում: Նրանք սնվում են արգելված ուտելիքներով և բռնություն են գործադրում, ինչը  ընդունելի չէ հավատացյալ մարդու համար: Իհարկե, Ղուրանը բոլոր սուրբ գրքերի հետևորդների մասին այսպես չի արտահայտվում, այլ ասում է, որ նրանց մի մասն են այդպիսին: Սուրբ գրքերի հետևորդներից շատերը առաքինի մարդիկ են:

Այս այաներից սովորում ենք.

1. Իսկական հավատացյալը պետք է իր բարի գործերով ապացուցի իր հավատքը:

2. Որոշ անբարո քայլեր սպառնում են  մարդկային հասարակությանը:

3. Իսլամական հասարակության առանձնահատկությունը պետք է լինի այն, որ մարդիկ բարի գործ անելու մեջ մրցակցեն իրար հետ:

4. Ամենավատն այն է, երբ մարդը սովորում է մեղքեր գործել և խորտակվում է դրանց մեջ:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 63- րդ այան.

لولا ينهاهم الربانيون و الاحبار عن قولهم الاثم و اكلهم السحت لبئس ما

كانوا يصنعون

<Եթե իրենց օրենսդիրներն ու քահանայապետերը չեն սանձահարում իրենց ամբարիշտ խոսքերը, եթե չեն արգելում կերակուրների վերաբերյալ պատվիրանների անտեսումը, ինչպիսի չարիք են գործում >:

Այս այան խոսում է գիտնականների, օրենսդիրների և  ղեկավարների պատասխանատվության մասին, ասելով, որ եթե մարդիկ մեղք են գործում, ինչո՞ւ նրանց բացատրություն չեն տալիս և արգելում մեղք գործելը: Այստեղ ասվում է, որ մարդը ոչ միայն ինքը պետք է մեղք չգործի, այլ ուրիշներին էլ արգելի մեղք գործել, քանի որ եթե մարդը լռում է մեղքի դիմաց, դա ինքնին  համաձայնության նշան է:

Այս այայից սովորում ենք.

1. Անտարբերությունը պատճառ է դառնում, որ սխալ արարքը տարածվի հասարակության մեջ:

2. Կրոնական առաջնորդները շատ կարևոր դեր ունեն այս հարցում:

3. Գիտությունը այն ժամանակ է արժևորվում, երբ մարդկանց ծառայում է, որպեսզի նրանք սխալ քայլեր չկատարեն:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 171-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան