Մայիս 05, 2017 18:51 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 67-68-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 67-րդ այան:

يا ايهاالرسول بلغ ما انزل اليك من ربك و ان لم تفعل فما بلغت

رسالته والله يعصمك من الناس ان الله لايهدي القوم الكافرين

<Ով մարգարե, հայտնիր այն օրենքները, որոնք Աստված  իջեցրեց քո վրա, որպեսզի առաքելությունդ կատարած լինես: Աստծո բազուկը կպաշտպանի քեզ մարդկանց բռնություններից: Որովհետև նա բնավ չի առաջնորդում անհավատներին>:

Այս այան ունի որոշ յուրահատկություններ: Դրանցից առաջինն այն է, որ այն սկսվում է ''Ով մարգարե'' արտահայտությամբ: Այսինքն, Աստված դիմում է մարգարեին: Ղուրանում նման արտահայտություն կարելի է նկատել երկու անգամ և երկուսն էլ Մաեդե սուրայում: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ եթե մարգարեն այս պատվիրանը մարդկանց չփոխանցի, ըստ երևույթին չի կատարում իր աստվածային առաքելությունը: Եվ երրորդն այն է, որ սա շատ կարևոր է Աստծո համար, սակայն մարգարեն մտահոգված է, որ մարդիկ դա չընդունեն եւ նույնիսկ ժխտեն:Այայի վերջում, Ղուրանը սպառնում է նրանց, ովքեր շարունակում են խարխափել անհավատության մեջ, ասելով, որ նման մարդիկ զրկվելու են աստվածային առաջնորդությունից:

Այժմ պետք է հասկանանք, թե մարգարեն ո՞ր պատվիրանները պետք է փոխանցեր մարդկանց : Բնականաբար, ամենակարևորն այս դեպքում եղել է այն, որ մարգարեն որոշի իր ժառանգորդին: Այսինքն` մի հարց, որ վերաբերում է իսլամի և մուսուլմանների ապագային: Որովհետև սուննի մեկնաբաններից ոմանք  ասում են, որ թերևս հենց դա է եղել այդ կարևոր պատվիրանը: Իսկ շիաները մեկնաբանելով այս այան ասում են, որ այն վերաբերում է հենց իմամ Ալիին, որը պետք է առաջնորդեր իսլամական հասարակությունը: Իսլամի մարգարեն ուխտագնացությունից վերադառնալով, մի վայրում, որը կոչվում էր Ղադիրե Խոմ, հավաքեց ուխտագնացներին և խոսելով այն մասին, որ իր մահվան ժամանակն արդեն մոտենում է, ներակայացրեց իմամ Ալիին, որպես իր ժառանգորդը, ով քսաներեք տարի իր կողքին է եղել և ասաց. <Այսուհետև, նրանց համար, ում առաջնորդը եղել եմ ես, Ալին կլինի առաջնորդ>: Այնուհետև, մարգարեն ասաց, որ ներկաները այդ լուրը հասցնեն բացականերին: Եվ իհարկե, նրանք, ովքեր ներկա էին այնտեղ, շնորհավորեցին իմամ Ալիին և ընդունեցին, որ նա մարգարեից հետո իրենց առաջնորդն է: Ոմանք ասում են, որ մագարեն այս խոսքերը այլ նպատակով է ասել և ավելի շուտ ցանկացել է ցույց տալ իր վերաբերմունքը իմամ Ալիի նկատմամբ և ոչ թե նրան որպես առաջնորդ նշանակել: Սակայն ոչ մեկը չէր կասկածում, թե ինչ հարգանք ուներ մարգարեն իմամ Ալիի նկատմամբ , ուստի կարիք չկար, որ նա հրապարակավ ասեր այդ մասին, այն էլ իր կյանքի վերջին օրերին:

Ամեն դեպքում, այս այայի կարևորությունը կայանում է նրանում, որ այն վերաբերում է իսլամի ժողովրդին և թե ով է ղեկավարելու իսլամական հասարակությունը մարգարեից հետո:

Այս  այայից սովորում ենք.

 1. Եթե առաջնորդը իսլամական հասարակության ղեկավարումը առաքինի մարդկանց չհանձնի, կրոնը վտանգի տակ կլինի:

2. Իսլամի մարգարեի մտահոգությունը արտաքին թշնամիները չէին, այլ ներքին սադրանքները:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 68-րդ այան.

قل يا اهل الكتاب لستم علي شي حتي تقيمواالتوراه و الانجيل و ما انزل

اليكم من ربكم و ليزيدن كثيرا منهم ماانزل اليك من ربك طغيانا وكفرا

فلا تاس علي القوم الكافرين

<Ով մարգարե, ասա օրենքի գրքի հետևորդներին . Դուք Աստծո մոտ տեղ չունեք, մինչև որ չպահեք հնգամատյանը, Ավետարանը և Աստծո ուղարկած պատվիրանները: Ով մարգարե, այն գիրքը, որ ստացար երկնքից, նրանց մեջ շատերի կուրությունը և անհնազանդությունը կավելացնի: Բայց անհավատների ճակատագրով մի մտահոգվիր>:

Այստեղ նույնպես խոսվում է այն մասին, որ հավատացյալը չպետք է միայն սահմանափակվի նրանով, որ հայտարարի, թե հետևում է իր մարգարեներին: Նա պետք է նաև կատարի աստվածային պատվիրանները:

Այս այայից սովորում ենք.

1. Նա, ով  բարի գործ չի կատարում, իսկական հավատացյալ չէ:

2. Մարդկանց արժեքը որոշվում է պատվիրանների նկատմամբ նրանց հավատարմությամբ և թե որքանով են նրանք իրականացնում այդ պատվիրանները:

3. Հարգելով ուրիշների սկզբունքները, հավատացյալը պետք է ներկայացնի նաև իր ուսմունքները:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 173-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան