Ելք դեպի լույս 174
Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 69-71-րդ այաներին:
Նախ կլսենք Մաեդե սուրայի 69-րդ այան:
ان الذين آمنوا والذين هادوا والصابئون و النصاري من آمن بالله و
اليوم الاخر و عمل صالحا فلا خوف عليهم و لاهم يحزنون
<Հավատացյալները, հրեաները, քրիստոնյաները, սաբեականները, մեկ բառով` նրանք, որ հավատում են վերջին դատաստանին և բարի գործեր են կատարում, երկյուղից և չարչարանքից զերծ կլինեն>:
Այս այան խոսում է այն մասին, որ Աստվածային կրոններից ոչ մեկը չի գերազանցում մյուսին, մուսուլմանները, հրեաները, քրիստոնյաներն ու սաբեականները, չեն գերազանցում մեկը մյուսին: Նրանք են Աստծո մոտ արժևորվում, ովքեր հավատում են միակ Աստծուն և բարի գործեր են անում:
Այս այայից սովորոմ ենք.
1.Բոլոր աստվածային կրոնների համար, երջանկությունը հավատքի և բարի գործի մեջ է:
2.Մարդկանց մեջ այն ժամանակ խաղաղություն կհաստատվի, երբ հավատքը տարածվի աշխարհում և մարդը հավատա Աստծուն ու հանդերձյալ կյանքին:
Մաեդե սուրայի 70-րդ այա.
لقد اخذنا ميثاق بني اسرائيل و ارسلنا اليهم رسلا كلما جاء هم رسول
ب مالاتهوي انفسهم فريقا كذبوا و فريقا يقتلون
<Մենք ընդունեցինք հրեաների ուխտը և մարգարեներ ուղարկեցինք նրանց: Ամեն անգամ, որ նրանց ճշմարտություններ կհայտնեինք Իսրայելի զավակներն իրենց ապականված սրտերով մերժում էին հավատալ, իսիկ Աստծո մարգարեներին, իբրև ստախոս, զրպարտում էին կամ անօրինաբար սպանում>:
Երբ Մովսեսը Իսրայելի ժողովրդին փրկեց փարավոններից, պարտավոր եղավ նրանց հետ դաշինք կնքել, որպեսզի հավատան աստվածային պատվիրաններին: Սակայն մարդիկ մերժեցին դա: Եվ Ղուրանը խոսելով այս մասին, ասում է նրանք, ոչ միայն չհավատացին այդ պատվիրաններին, այլ նույնիսկ մերժեցին դրանք ու սպանեցին մարգարեների: Այս այան զգուշացնում է մուսուլմաններին, որ երբեք չմոռանան մարգարեի պատվիրանները:
Այս այայից սովորում ենք.
1. Մարգարեների առքելությունը ժխտելը անհավատաների կողմից, հիմնված չէ տրամաբանության վրա: Կրոնները կառավարում են մարդկանց բնազդները, որպեսզի մարդը զարգանա հոգեպես և բարոյապես:
2. Ապականված հասարակութան մեջ բարեգործները սպանվում են կամ մերժվում:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 71-րդ այան.
و حسبوا الا تكون فتنه فعموا و صموا ثم تاب الله عليهم ثم عموا و
صموا كثير منهم والله بصير بما يعملون
<Նրանք կարծեցին, թե իրենց ոճիրները անպատիժ կմնան, որովհետև կույր և խուլ մնացին: Աստված ներեց նրանց, բայց նրանց մեծ մասը կրկին ընկավ կուրության մեջ: Հավիտենականը տեսնում է նրանց արարքները>:
Ինչպես նախորդ մասերում ասացինք, հրեա ժողովուրդը միշտ կարծել է, որ գերազանցում է ուրիշ ժողովուրդներին և արտոնյալ դիրք ունի, ուստի երբեք Աստծո կողմից փորձության չի ենթարկվի: Այս սնապարծությունը պատճառ դարձավ, որ նրանք կուրանան և խլանան ու չկարողանան տեսնել ու հասկանալ ճշմարտությունը: Իհակե, Աստված անսահման բարի է և մշտապես ներում է մարդկանց սխաները: Ուստի Աստված բազմիցս ներել է նրանց սխալները և ընդունել, երբ նրանք զղջացել են:
Այս այայից սովորում ենք.
1. Սնապարծությունը մարդուն հեռացնում է ճշմարտությունից:
2. Թեև մարդը ժխտում է Աստծուն, և չի տեսնում նրա գոյությունը իր կյանքում, սակայն Աստված նրան տեսնում է:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 174-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան