Ելք դեպի լույս 175
Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 72-75-րդ այաներին:
Նախ կլսենք Մաեդե սուրայի 72-րդ այան:
لقد كفرالذين قالوا ان الله هوالمسيح بن مريم و قال المسيح يا بني
اسرائيل اعبدواالله ولي و ربكم انه من شرك بالله فقد حرم الله عليه الجنه
و ماويه النار و ما للظالمين من انصار
< Նրանք, որ ասում են, թե Մարիամի որդի Հիսուսն Աստված է, սրբապղծություն են գործում: Հիսուսը ինքն արդյոք չասա՞ց . Ով Իսրյաելի զավակներ, պաշտեցեք Աստծուն, որ թե' իմ և թե' ձեր Տերն է: Ով որ ուրիշ չաստվածներ Աստծո հավասար է նշանակում, երբեք չի մտնելու երանության պարտեզների մեջ: Կրակի մեջ կլինի իր բնակավայրը: Նենգամիտները որևէ օգնություն չեն կարող ակնկալել>:
Այս այան և մյուս այաները, դիմելով քրիստոնյաներին, ասում են. Ինչպե՞ս եք դուք Հիսուսին, որ Աստծո մարգարեն է, հավասարեցնում Աստծո հետ: Արդյոք Հիսուսն ինքը նման բան ասել է թե՞ դուք ձեր կրոնը հրեաների նկատմամբ ավելի բարձրացնելու համար, արծարծել եք դա: Ապա Ղուրանն այդ գաղափարախոսությունը վտանգ համարելով, ասում է . Հիսուսի վերաբերյալ նման գաղափարախոսությունը ոչ միայն չի ամրացնում ձեր հավատքը, այլև ձեզ հեռացնում է միաստվածությունից: Նման մտքերով, դուք ոչ թե մոտենում եք Աստծուն, այլ հեռանում եք նրանից: Եվ հենց Աստծուց հեռանալը պատճառ է դառնում, որ դուք դրախտ չմտնեք: Հետաքրքիր է, որ որոշ ավետարաններում, ոչ մի այայի մեջ Հիսուսը նման խոսք չի ասել: Մարկոսի Ավետարանում ասվում է. <Մեր Աստվածը մի Աստված է>:
Այս այայից սովորում ենք.
1. Անհավատությունն ընդունելի չէ,ինչպես ընդունելի չէ աստվածային մարգարեներին իրենց դիրքից վեր դասելը:
2. Ոչ ոք, նույնիսկ Հիսուսը, չի կարող փրկել դժոխայիններին:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 73 և 74-րդ այաները.
لقد كفرالذين قالوا ان ا ثالت ثلاثه و مامن اله الا اله واحد و ان لم
ينتهوا عما يقولون ليمسن الذين كفروامنهم عذاب اليم / افلا تيوبون الي
ا و يستغفرونه وا غفور رحيم
<Նրանք որ պնդում են, թե Աստված կազմում է երրորդության մի մասը, անհավատներ են: Աստված միակն է: Եթե չփոխեն իրենց կարծիքը, զարհուրելի չարչարանք կլինի իրենց վարձքը` ամբարիշտության համար: Միթե՞ նրանք չպիտի երբեք վերադառնան Աստծուն: Միթե՞ նրա գութը չպիտի հայցեն: Գթած և անհիշաչար է Աստված>:
Այս այան խոսում է այն քրիստոնյաների մասին, ովքեր միակ Աստծուն և Արարչին իջեցրել են իր արժեքից և ներկայացնում են որպես երրորդության մի մասը: Եվ դա սխալ է, որովհետև Աստված արարիչն է և միակը: Այնուհետև ասվում է, որ եթե նրանք չփոխեն իրենց կարծիքը այս կապակցությամբ, պատժվելու են:
Այս այաներից սովորում ենք.
1. Ղուրանը չի հերքում մյուս աստվածային կրոնները և աստվածային մարգարեներին: Սակայն անընդունելի է համարում այն խեղաթյուրումները, որ տեղի են ունեցել այդ գրքերում:
2. Անհավատությունը միայն Աստծուց հրաժարվելը չէ, այլ նաև այն, երբ մարդ որևէ մեկին Աստծուն հավասար է համարում:
3. Աստված ներում է մարդկանց անցյալը և ապագան դարձնում լի շնորհներով, եթե իհարկե, մարդը զղջում է իր արարքների համար:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 75-րդ այան.
ما المسيح ابن مريم الا رسول قد خلت من قبله الرسل و امه صديقه كانا
ياكلان الطعام انظر كيف نبين لهم الايات ثم انظر اني يوفكون
<Մեսիան, Մարիամի որդին, Բարձրյալի առաքյալներից մեկն է միայն: Իրենից առաջ ուրիշ առաքյալներ էլ եկել են: Եվ մայրը արդար է` նրանք միասին ապրում էին ու կերակուր էին ուտում: Տես թե ինչպես նրանց տալիս ենք ապացույցներ Աստծո միության մասին և հետո տես, թե ինչպես են նրանք մոլորության մեջ ընկնում>:
Ղուրանն այս այայում երեք պատճառ է ներկայացնում, ապացուցելու , որ Հիսուսն Աստված չէ: Նախ այն, որ նա ծնվել է մորից, իսկ Աստված չի ծնվում: Երկրորդ հերթին, նրանից առաջ եղել են այլ մարգարեներ, ինչպես` Ադամը, որը ոչ մայր է ունեցել և ոչ էլ հայր, սակայն նրան երբեք Աստված չեն համարել: Երրորդ` եթե նույնիսկ ընդունենք, որ Հիսուսը ծնվելուց հետո վերածվել է Աստծո, ուրեմն ինչպե՞ս նա և իր մայրը մինչև իրենց կյանքի վերջը սնվում էին այլ մարդկանց պես: Ի՞նչ Աստված է դա, որին ընդունում են:
Այս այայից սովորում ենք.
1. Եթե մարգարեն ունի արտոնություններ, ինչպես` հրաշք գործելը, դա չի նշանակում, որ նա Աստված է:
2. Ճշմարտախոսությունը միշտ էլ բարձր է գնահատվել Աստծո մոտ:
3 . Մարիամը և իր որդի Հիսուսը մարդ են եղել, նրանով հանդերձ, որ ունեցել են բազմաթիվ առաքինություններ:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 175-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան